ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հնարավոր փոփոխություններ՝ Վրաստան-Հայաստան օդային դարպասում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի և Վրաստանի միջև ավիահաղորդակցությունը չի տուժի վրացական ավիաընկերությունների շուրջ ընթացող զարգացումներից, նման կարծիք է հայտնում Հայաստանի ավիացիոն մասնագետը։

Այս մասին տեղեկանում ենք Aliq.ge-ից։

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի նախկին ղեկավար Շահեն Պետրոսյանն անդրադառնալով Վրաստանից չվերթների հնարավոր դադարեցմանը, ասում է, որ իրավիճակից ելնելով հայաստանյան ավիաընկերությունները ևս կարող են լրացնել այդ բացը։

Երկու երկրների միջև կանոնավոր չվերթներ ապահովող ազգային փոխադրող Georgian Airways-ը սնանկացել է, իսկ ցածրբյուջետային Myway Airlines-ը լիզենզիայից զրկվելու եզրին է։

«Հայաստանում գործունեություն սկսող Fly one Armenia-ը և Fly Air-ը միգուցե  կարողանան լրացնել վրացական ավիաընկերությունների բացը»,-«Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է Պետրոսյանը՝ ընդգծելով, որ փոքր պետությունների դեպքում ավիաընկերությունները պետք է պետական լինեն, իսկ սնանկացման պատճառը ընկերությունների մասնավորեցումն է։

«Եթե ընկերությունները պետական լինեն միգուցե պետությունը քաղաքականությունից ելնելով պարտադրի, որ փոխադրումներ իրականացվեն։ Եթե ընկերությունները պետական լինեին, միգուցե պետությունը քաղաքականությունից ելնելով պարտադրեր, որ իրականացվեին փոխադրումներ՝ այլն էլ շատ ավելի էժան գներով, ուրիշ չվերթների հաշվին», — ասում է Պետրոսյանը։

Կորոնավիրուսի համավարակի պատճառով ֆինանսական ճգնաժամում հայտնված Georgian Airways-ը այս պահին վաճառքի է հանվել 150 մլն դոլարով։ Ընկերությունը 176 մլն լարի (մոտ 57 մլն դոլար) պարտք է 16000 մասնավոր անձանց և ավելի քան 70 ընկերությունների։ Վրաստանի օրենսդրությամբ, եթե ավիաընկերությունը ձեռք բերի օտարերկրյա ներդրող, նա չի կարող 49%-ից ավելի բաժնեմաս ունենալ: Վրացական ավիաուղիների գլխավոր տնօրեն Ռոման Բոկերիան կարծիք է հայտնել, որ Վրաստանի կառավարությունը պետք է գնի ավիաընկերության բաժնետոմսերի 30% կամ 50%-ը:

«Մենք 90-ականներին առաջարկել էինք երկու ավիաընկերությունների, այդ թվում Georgian Airways-ին hայկական ավիաուղիների հետ ալիանս ստեղծել, բայց Georgian Airways-ը հրաժարվեց», — ասում է ավիացիայի նախկին ղեկավարը՝ հավելելով, որ հայկական ավիաուղիներն այն ժամանակ բավականին հզոր էին։

Ինչ վերաբերում է Վրաստանի բյուջետային (low-cost) համարվող Myway Airlines-ին, որ 2021 թվականի հուլիսի 6-ից էր սկսել Georgian Airwais-ին զուգահեռ կանոնավոր (շաբաթական 2 անգամ) չվերթներ իրականացնել նաև Թբիլիսի-Երևան և հակառակ ուղղությամբ՝ առավել մատչելի գներով, լիցենզիայից զրկվելու շեմին է հայտնվել ընկերության բաժնետոմսերն օտարերկրյա քաղաքացուն վաճառելու պատճառով։

Հայտնի է, որ Myway Airlines-ըն այսօր 100%-ով պատկանում է Նիդերլանդներում գրանցված Flash Aviation ընկերությանը, թեև մինչև 2021 թվականի օգոստոսն ավիաընկերության բաժնետոմսերի 11%-ը պատկանում էր Վրաստանի քաղաքացի Ռատի Բակուրաձեին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular