ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղրղզա-տաջիկական սահմանին իրադրությունը մնում է լարված

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ղրղզա-տաջիկական սահմանին իրադրությունը մնում է լարված, բայց հակամարտության համար նախադրյալներ առայժմ չկան: Այդ մասին փետրվարի 2-ին լրագրողներին հայտնել է Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի (ԱԱՊԿ) ղեկավար Կամչիբեկ Տաշիեւը:

«Ես չէի ասի, թե սահմանին իրադրությունը հանգիստ է, այն լարված է: Առայժմ ոչ մի նախադրյալ չկա, որ այն կդառնա կոնֆլիկտային»,-հայտարարել է Տաշիեւը:

«Քանի դեռ չի ավարտվել սահմանների նկարագրման հարցը, հակամարտություն կարող է առաջանալ ցանկացած պահի, հենց այնտեղ մարդիկ են ապրում»,-նշել է նա:

Նրա խոսքով՝ ավելի վաղ տարհանված բոլոր բնակիչները վերադարձել են իրենց տներ: Հունվարի 27-ին իրադրությունը զրղզա-տաջիկական սահմանին սրվել է, Ղրղզստանի սահմանապահ ծառայության հաղորդագրության համաձայն՝ Բաթքեն-Իսֆան ճանապարհը փակելու պատճառով:

Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանապահ ծառայությունների ներկայացուցիչների միջեւ բանակցություններից հետո ճանապարհի տեղամասը բացվել է: Բայց իրադրությունը վատթարացել է, փոխհրաձգություն է սկսվել Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանապահ զորքերի ստորաբաժանումների միջեւ, որը շարունակվել է ավելի քան հինգ ժամ: Փոխհրաձգություններն ընթացել են Թորթ-Քոչո եւ Չըր-Դաբո վայրերում:

Տաջիկական կողմը, ինչպես պնդել են Ղրղզստանի սահմանապահ ծառայությունում, օգտագործել է  ականանետներ եւ նռնականետներ: Ղրղզստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ փոխհրաձգության ժամանակ վերքեր է ստացել 12 մարդ, նրանց վիճակը գնահատվում է որպես միջին ծանրության: Զինվորականների եւ խաղաղ քաղաքացիների շրջանում տուժածների մասին հայտարարել է նաեւ տաջիկական կողմը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular