ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի հետ սահմանին էսկալացիայի մակարդակն այժմ ավելի բարձր չէ, քան անցյալ տարվա սկզբին էր. Զելենսկի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի հետ սահմանին էսկալացիայի մակարդակն այժմ ավելի բարձր չէ, քան անցյալ տարվա սկզբին էր, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա ուրբաթ օրը՝ հունվարի 28-ին, օտարերկրյա լրագրողների հետ հանդիպմանը գնահատել է ռուսական ներխուժման սպառնալիքի հետ կապված իրավիճակը, հաղորդում է Korrespondent-ը։

«Այսօր մենք չենք տեսնում ավելի մեծ էսկալացիա, քան նախկինում էր, այո, զինվորականների թիվն ավելացել է, բայց ես այս մասին խոսել եմ 2021 թվականի սկզբին, երբ խոսում էին Ռուսաստանի Դաշնության զորավարժությունների մասին: Այն ժամանակ եղավ մեծ ավելացում (ռուսական զորքերի), հետո մեզ աջակցեցին ԱՄՆ-ն ու եվրոպացի գործընկերները։ Նրանք կոչ են արել Ռուսաստանին դուրս բերել զորքերը։ Հիմա իրավիճակն ավելի լարված չեմ համարում, քան ռուսական զորավարժությունների գագաթնակետին էր։ Այն ժամանակ էլ այն շատ սուր էր։ Բայց այն ժամանակ նման տեղեկատվական քաղաքականություն չկար։ Ես խոսել եմ ԱՄՆ նախագահի հետ, որ այս քաղաքականությունը պետք է հավասարակշռված լինի։ Թող լրագրողները գնան Կիև, մեզ մոտ իսկապե՞ս տանկեր են գնում փողոցներում... Եթե Ուկրաինայում չես, ուրեմն տպավորություն է ստեղծվում... Դա այդպես չէ, մեզ այս խուճապը պետք չէ.»,- ասել է նա։

Զելենսկին հայտարարել է, որ արբանյակային պատկերները հնարավություն չեն տալիս գնահատելու ռուսական զորքերի կուտակումը:

«Եթե դուք տեսնում եք միայն արբանյակային տեղեկատվություն, կարող եք, օրինակ, տեսնել զորքերի թվի աճ, բայց չեք կարող ճշգրիտ գնահատել. սա զորքերի ավելացում է, սա վախեցնելու փորձ է, սա հարձակում է կամ սա զորքերի հերթափոխ է, այսինքն՝ մեր մասնագետներն ավելի խորն են գնահատում այս իրավիճակը, և երբեմն տեսնում ենք, որ մարդիկ իրենց հագուստն են փոխում, երբեմն տեսնում ենք, թե ինչպես են մարդիկ եկել և վրաններ տեղադրել՝ ցույց տալու, որ մի քանի բրիգադներ են եկել սահման, իսկ հետո տեսնում ենք, որ այս վրաններում կյանք չկա, այսինքն՝ մարդկանց թաքուն դուրս են հանել։ Այսինքն՝ հոգեբանական նարատիվ է գնում, օրինակ, Ռուսաստանից և անջատողականներից՝ հոգեբանական, ահաբեկում։ Դա տեղի է ունենում շատ հաճախ»,- ասել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular