ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղազախստանի խորհրդարանը Նազարբաևին զրկել է ԱԽ-ում ցմահ նախագահության իրավունքից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ղազախստանի խորհրդարանի սենատի (վերին պալատի) պատգամավորները լիագումար նիստում հավանություն են տվել օրենսդրական ուղղումներին, որոնք չեղարկում են հանրապետության նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի՝ Ղազախստանի ժողովրդական ասամբլեայում (ՂԺԱ) եւ Անվտանգության խորհրդում նրա ցմահ նախագահությունը: Նիստի հեռարձակումն իրականացվել Է պալատի կայքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Այն, որ խորհրդարանի մաժիլիսը (ստորին պալատը) ավելի վաղ հավանություն Է տվել այդ ուղղումներին լիագումար նիստում, հունվարի 19-ին հայտնել  պատգամավոր Կանատ Նուրովը: Ավելի ուշ օրինագծերի տեքստերը հրապարակվել են սենատի կայքում:

Պալատի սահմանադրական օրենսդրության, դատական համակարգի եւ իրավապահ մարմինների կոմիտեի եզրակացության համաձայն, ուղղումներն ուղղորդված են ՂԺԱ-ի նախագահի եւ ԱԽ-ի նախագահի լրազորությունները երկրի նախագահին փոխանցելուն: Այսպես, Ասամբլեայի մասին օրենքում բացառվում Է Ղազախստանի առաջին նախագահի՝ Ելբասիի (ազգի առաջնորդի), այն ցմահ գլխավորելու իրավունքը, իսկ Անվտանգության խորհրդի մասին օրենքում՝ ԱԽ-ն ցմահ գլխավորելու իրավունքը:

Բացի այդ, խորհրդարանում քննարկվում են սահմանադրական օրենքների փոփոխություններն ու լրացումները, որոնք պահպանում են Հանրապետության սահմանադրական օրենքի կազմի մեջ մտնելու Նազարբաեւի իրավունքը, ինչպես նաեւ հանդես գալ կառավարությունում եւ խորհրդարանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular