ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքուն, որը սպառնում էր հրթիռային հարձակմամբ հայկական ատոմակայանի վրա, սկսել է անհանգստանալ դրա անվտանգությամբ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

eadaily.com-ը գրում է, որ Վիեննայում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանում ատոմակայանի շահագործման ընթացքի անվտանգության հարցեր: Այդ մասին հայտնել է անդրկովկասյան այդ հանրապետության ԱԳՆ-ն։ Հանդիպմանը ադրբեջանցի նախարարն ընդգծել է 1968 թվականի Միջուկային զենքի չտարածման պայմանագրի կարևորությունը նման զենքի չտարածման հարցում և կարևորել ՄԱԳԱՏԷ-ի դերն այդ հարցում։ Նախարարը նաև մատնանշել է կազմակերպության ստուգման գործընթացի կարևորությունը ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման դեպքերում։

Ջեյհուն Բայրամովը հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Ադրբեջանը «մեծ նշանակություն է տալիս միջուկային անվտանգության ապահովմանը և ամրապնդմանը» և աջակցում է այդ ուղղությամբ համագործակցության ընդլայնմանն ուղղված ցանկացած ջանքեր։ Նրանք նաև նշել են «հնացած տեխնոլոգիաներով ատոմակայանի (Մեծամորի ԱԷԿ) շահագործման ընթացքում անվտանգության պահանջներին Հայաստանի համապատասխանության մոնիտորինգի կարևորությունը։ Ռաֆայել Գրոսսին իր հերթին Ադրբեջանին անվանել է ՄԱԳԱՏԷ-ի կարևոր գործընկեր և նշել տարբեր ոլորտներում կողմերի միջև հաջող համագործակցությունը։ Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից նաև հայտնել են, որ կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

Պաշտոնական Բաքվի կողմից «հնացած տեխնոլոգիաներով հայկական ատոմակայանի անվտանգության» վերաբերյալ արտահայտած մտահոգության կապակցությամբ հիշեցնենք, որ 2020 թվականի հուլիսին՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի հյուսիսարևելյան հատվածում կտրուկ սրման պահին (Ղարաբաղում 44-օրյա պատերազմի մեկնարկից մի քանի շաբաթ առաջ)  Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հանդես էր եկել հայկական ատոմակայանի վրա «բարձր ճշգրտության հրթիռային հարված» հասցնելու Բաքվի ունակության մասին չափազանց երկիմաստ հայտարարությամբ։ Պաշտոնական Երևանը, ի պատասխան նման սպառնալիքի  հայտարարել էր, որ Բաքուն հայ ժողովրդի նկատմամբ դրսևորում է «պետական ​​ահաբեկչություն» և «ցեղասպանական մտադրություններ»։

Հայկական ատոմային էլեկտրակայանը (ՀԱԷԿ) միակն է Հարավային Կովկասի տարածաշրջանում, որը գտնվում է Մեծամոր քաղաքի մոտ՝ Երևանից մոտ 30 կմ դեպի արևմուտք։ Այն շահագործման է հանձնվել 1980թվականին: Կայանն ունի երկու միջուկային էներգաբլոկ՝ VVER-440 տիպի ռեակտորներով։ Ներկայումս ՀԱԷԿ-ի միայն երկրորդ էներգաբլոկն է գործում, և վերջին տարիներին ապահովում է հանրապետության էլեկտրաէներգիայի տարեկան արտադրության մինչև 35%-ը։ Անցյալ տարի ռուս մասնագետներն ավարտել են ատոմակայանի արդիականացման աշխատանքները, և նրա շահագործումը  երկարաձգել մինչև 2026 թվականը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular