ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լիտվան և Լատվիան ամերիկյան Stinger զենիթահրթիռային համալիրներ կմատակարարեն Ուկրաինային

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Լիտվան Ուկրաինայի բանակին ամերիկյան Stinger փոխադրովի զենիթահրթիռային համալիրներ (ՓԶՀՀ) կհատկացնի, քանի որ Ռուսաստանն ուժեր է կենտրոնացնում ուկրաինական սահանին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 24-ին հաղորդել է Լիտվայի պաշտպանության նախարարությունը:

Այդ նույն ՓԶՀՀ-ներն Ուկրաինային կհատկացնի նաեւ Լիտվան, իսկ Էստոնիան պլանավորում Է տալ Javelin ամերիկյան հակատանկային հրթիռային համալիրներ (ՀՏՀՀ): Այդ օգնությունը տրամադրվում Է ԱՄՆ-ում արտադրված սարքավորումը երրորդ երկիր հանձնելու՝ ԱՄՆ-ի կառավարության կողմից հավանության արժանանալուց հետո:

«Անկեղծորեն հույս ունենք, որ այդ սպառազինությունն Ուկրաինան չի օգտագործի: Բալթյան երկրները հորդորում են Ռուսաստանին՝ դադարեցնել ագրեսիվ եւ անպատասխանատու գործելակերպը»,-հայտարարել է Լիտվայի պաշտպանության նախարար Արվիդաս Անուշաուսկասը:

Ավելի վաղ The Wall Street Journal-ը, վկայակոչելով Վաշինգտոնի պաշտոնատար անձանց, հաղորդել է, որ Լիտվան, Լատվիան և Էստոնիան ստացել են Ուկրաինային Javelin Stinger զենիթահրթիռային համալիրներ մատակարարելու ԱՄՆ-ի թույլտվությունը:

Ռուսաստանի պաշտոնատար անձինք քանիցս ժխտել են, թե Մոսկվան պլանավորում Է ներխուժել Ուկրաինա այն դեպքում, երբ Կիեւը եւ Արեւմուտքը հայտարարել են ուկրաինական սահմանի մոտ շուրջ 100 հազար ռուսաստանցի զինվորականների գտնվելու մասին: Արեւմուտքը ռուսական բանակի այդ կենտրոնացումը համարում է պատերազմի նախապատրաստում, որպեսզի չթույլատրվի Ուկրաինայի անդամակցումը ՆԱՏՕ-ին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular