ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքուն սպառնացել է Փարիզին և վիրավորել Ֆրանսիայի արտգործնախարարին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի ԱԳՆ-ն կարծում է, որ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Էրիկ Չիոտտին, ով «փորձել է սադրիչ նպատակներով վիրավորել Ադրբեջանի նախագահին», պետք է խիստ նկատողության ու պատժի արժանանար։

«Սակայն, փոխարենը Ֆրանսիայի արտգործնախարարը «ձևով և բովանդակությամբ անընդունելի» է անվանել Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունները Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի հասցեին»,- նշել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Գերատեսչությունը Ժան-Իվ Լը Դրիանի հայտարարությունը «դիվանագետին ոչ հարիր» է համարել.

«Նախարար Լը Դրիանի կողմից մեկ այլ պետության ղեկավարի հայտարարությունն անպատասխանատու և անընդունելի մեկնաբանելը հակասում է դիվանագիտական ​​ավանդույթներին։ Ցավով ենք նշում, որ Ֆրանսիայի նման պետականության մեծ ավանդույթներ ունեցող երկրի նախարարը դա չի հասկանում»,- նշել են Ադրբեջանի ԱԳՆ-ում։

Բաքուն նաև հերթական անգամ սպառնացել է Փարիզին.

«Եթե Ֆրանսիայի կամ այլ երկրների որևէ ներկայացուցիչ անօրինական կերպով այցելի միջազգային հանրության կողմից ճանաչված Ադրբեջանի տարածքներ, Բաքուն անհրաժեշտ քայլեր կձեռնարկի Սահմանադրության և համապատասխան օրենսդրության շրջանակներում»,-ասել են Ադրբեջանի ԱԳՆ-ում՝ նշելով, որ ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հակասում է 2021 թվականի դեկտեմբերի 15-ին Ալիևի հետ հանդիպման ժամանակ Մակրոնի հնչեցրած մեսիջներին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆրանսիացի պատգամավոր Էրիկ Չիոտտին Սենատում դժգոհություն էր հայտնել, որ երկրի նախագահ Էմանուել Մակրոնը որևէ կերպ չի արձագանքել Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի հասցեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած սպառնալիքներին՝ պայմանավորված Պեկրեսի՝ Արցախ կատարած այցով, ինչի նպատակը այնտեղի բնակիչներին աջակցություն հայտնելն էր։

Չիոտտին հարց էր ուղղել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանին՝ Ալիևին անվանելով դիկտատոր և հետաքրքրվելով, թե ինչո՞վ է պայմանավորված Մակրոնի լռությունը։

Ի պատասխան՝ Լը Դրիանը հայտարարել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսքերը՝ հասցեագրված Ֆրանսիայի նախագահի թեկնածուին, իրենց ձևով ու բնույթով անընդունելի են, ինչի մասին ինքն արդեն իր գնահատականը հայտնել է Փարիզում Ադրբեջանի դեսպանին։

Ֆրանսիայի ԱԳ նախարարը իր երկրի անունից աջակցություն էր հայտնել Հայաստանին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular