ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տոկիոյում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ում երկու բալիստիկ հրթիռ են արձակել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը կարծում է, որ ԿԺԴՀ-ում հունվարի 17-ին արեւելյան ուղղությամբ արձակվել են փոքր հեռահարության երկու պինդվառելիքային բալիստիկ հրթիռներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է հունվարի 18-ին ռազմական գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

«Մանրամասներն առայժմ վերլուծվում են, բայց այդ հրթիռների թռիչքի առավելագույն բարձրությունը կազմել է 50 կիլոմետր,- նշված է այնտեղ:- Եթե ելնելու լինենք սովորական բալիստիկ հետագծից՝ ապա հրթիռները թռել են մոտավորապես 300 կիլմետր տարածություն»:

Պաշտպանության նախարարությունը հավաստել է, որ դրանք ընկել են ծովը՝ Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու սահմաններից դուրս՝ ԿԺԴՀ-ի արեւելյան ափի մոտ: Հունվարի 17-ին արձակված հրթիռները, գերատեսչության կարծիքով՝ բնութագրերով համապատասխանում են պինդվառելիքային բալիստիկ հրթիռներին, որոնք արդեն փորձարկվել են 2020 թվականի մարտի 21-ին:

«Միանգամայն ակնհայտ է,- հունվարի 18-ին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Նոբուո Կիսին,- որ Հյուսիսային Կորեան գնում Է նման սպառազինությունների տեխնոլոգիական մակարդակի եւ օգտագործման մեթոդիկաների սրընթաց բարձրացման ուղիով»: Ինչպես հունվարի 18-ին հայտնել է Kyodo գործակալությունը, ԿԺԴՀ-ում տարածված լուսանկարների վերլուծության հիման վրա փորձագետները կարծում են, որ հունվարի 17-ին փորձարկվել են KN-24 փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ, որոնք թռել են ցածր եւ փոփոխվող հետագծով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular