ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղազախստանում անկարգությունների պատճառով գործարարությանը հասցված վնասը գերազանցել է 213 մլն դոլարը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ղազախական գործարարության մոտավոր վնասը երկրում ծայր առած անկարգություններից գնահատվում Է ավելի քան 93,7 միլիարդ տենգե (ավելի քան 213 միլիոն դոլար): Հունվարի 10-ին այդ մասին հաղորդել է «Ատամեկեն» ձեռնարկիչների ազգային պալատի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Հունվարի 10-ի 09:00-ի (Երեւանի ժամանակով 07:00-ի) դրությամբ վնասի ընդհանուր գումարը, մոտավոր հաշվարկներով, կազմել է ավելի քան 93,7 միլարդ տենգե: Ալմաթիում՝ 92,2 միլիարդ տենգե (ավելի քան 209 միլիոն դոլար)»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ալգային պալատի տվյալների համաձայն՝ տուժել են գործարարության այնպիսի ճյուղեր, ինչպիսիք են առեւտուրը, հասարակական սննդի ոլորտը, ֆինանսական հատվածը եւ լոգիստիկան:

«Երկրի ինը տարածաշրջաններում տուժել է գործարարության 1 319 սուբյեկտ, որոնք գտնվում են 1 488 օբյեկտներում, դրանցրից՝ Ալմաթիում՝ 1 234 սուբյեկտ, որոնք գտնվում են 1 399 օբյեկտներում»,- ճշտել են մամուլի ծառայությունում:

Հունվարի 2-ին Ղազախստանի մի շարք քաղաքներում սկսվեցին բողոքի ակցիաներ: Արդեն մի քանի օր անց դրանք վերաճեցին զանգվածային անկարգությունների եւ իշխանության մարմինների վրա հարձակումների երկրի շատ քաղաքներում: Տուժել են հազարավոր մարդիկ, կան զոհվածներ: Երկրի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւն օգնության է դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ):

Խաղաղապահները Ղազախստանում ձեռնամուխ են եղել խնդիրների կատարմանը: Իշխանությունների տվյալներով՝ հունվարի 7-ին սահմանադրական կարգն ամբողջությամբ վերցված վերականգնվել է հանրապետության բոլոր տարածաշրջաններում: Ամենաբարդ իրադրությունը մնում է Ալմաթիում: Տոկաեւը հունվարի 10-ը հանրապետությունում հայտարարել է համազգային սգի օր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular