ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանում ավելանում է օմիկրոնով ախտահարվածների թիվը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի օմիկրոն շտամով ախտահարման 147 դեպք: Այդ մասին հաղորդել է Հիվանդությունների եւ հանրային առողջության վերահսկողության ազգային կենտրոնը:

Վրաստանում օմիկրոնով ախտահարման առաջին երկու դեպքերը լաբորատոր ճանապարհով հաստատվել են դեկտեմբերի 20-ին:

Երկու դեպքն էլ բերվել են դրսից: Վարակվածներից մեկը ժամանել է ԱՄՆ-ից, երկրորդը՝ Դուբայից: Այնուհետեւ վիրուսը հաստատվել է գործնականում այն բոլոր անձանց մոտ, ում հետ նրանք շփվել են:

«Հունվարի 2-ի դրությամբ, լաբորատոր հետազոտմամբ հաստատվել է օմիկրոնով ախտահարման 147 դեպք»,-ասվում է կենտրոնի կայքում: Վերջին օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 943 նոր դեպք, 37 մարդ մահացել է: Կորոնավիրուսի В.1.1.529 նոր շտամն առաջին անգամ հայտնաբերվել է Բոտսվանայում եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կորոնավիրուսի В.1.1.529 տարատեսակին շնորհել է «օմիկրոն» անվանումը եւ այն բնութագրել որպես «մտահոգություն առաջացնող»:

Մասնագետներն այն կարծիքին են, որ դա կարող է սպառնալիք ներկայացնել, քանի որ չափազանց արագ է տարածվում, քան մյուս շտամները, որոնք գիտնականները հայտնաբերել են համավարակի ժամանակաշրջանում, եւ պարունակում է մեծ քանակությամբ մուտացիաներ:

Համաճարակաբանները նախազգուշացնում են, որ օմիկրոնով կարող են վարակվել կորոնավիրուսով արդեն հիվանդացած, ինչպես նաեւ պատվաստում ստացած անձինք, ուստի բնակչությանը կոչ են անում՝ պահպանել նախազգուշական բոլոր միջոցները, հաղորդել է Sputnik-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular