ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սեուլը և Վաշինգտոնը համաձայնեցրել են Կորեական պատերազմի ավարտի շուրջ համաձայնագրի նախնական փաստաթուղթը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ը համաձայնեցրել են 1950–1953 թվականների Կորեական պատերազմի պաշտոնական ավարտի մասին փաստաթղթի նախնական տեքստը: Դեկտեմբերի 29-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Չոն Իյ Յոնը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

ԿԺԴՀ-ի, Հարավային Կորեայի, ԱՄՆ-ի եւ Չինաստանի մասնակցությամբ զինված հակամարտությունն ավարտվել Է զինադադարով, պատերազմի ավարտի մասին փաստաթուղթ կողմերը չեն ստորագրել: Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը դեկտեմբերի 13-ին հայտարարել Է, որ Սեուլը, Փհենյանը, Վաշինգտոնը եւ Պեկինն ամբողջությամբ վերցված պատրաստ են պաշտոնապես անելու դա:

«Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ն ավելի վաղ հավաստել են պատերազմի ավարտի մասին հռչակագրի ստորագրման կարեւորությունը, իսկ այժմ կողմերը համաձայնության են հասել այդ փաստաթղթի սեւագիր տարբերակի բովանդակության շուրջը»,- նշել է ԱԳՆ-ի ղեկավարը:

Միեւնույն ժամանակ Չոն Իյ Յոնը կարծում է, թե Պեկինում կայանալիք Օլիմպիական խաղերը «հազիվ թե» կարողանան առիթ դառնալ միջկորեական հարաբերությունների բարելավման համար, ինչպես դա տեղի ունեցավ 2018 թվականին Հարավային Կորեայի Փհյոնչհանում կայացած ձմեռային Օլիմպիադայի ժամանակ:

Այնուամենայնիվ, նշել է նա, Սեուլը դիտարկում է «Հյուսիսային Կորեայի հետ երկխոսության վերագործարկման զանազան տարբերակներ»:

Փհենյանի եւ Սեուլի միջեւ հարաբերությունները սառեցված են մնում 2019 թվականից, երբ Հանոյում ապարդյուն ավարտվեց ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի ղեկավարների գագաթնաժողովը, որի կազմակերպմանն ակտիվորեն աջակցել է Հարավային Կորեան: Այդ ժամանակվանից Փհենյանը մերժում Է շփումների եւ համագործակցության վերսկսման մասին Հարավի բոլոր առաջարկությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular