ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լավրովը գնահատել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկխոսության նշանակությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մոսկվայի և Վաշինգտոնի լիարժեք երկխոսությունն օբյեկտիվորեն կծառայեր գլոբալ կայունության ապահովմանը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Ինչպես արդեն հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, խոշորագույն միջուկային տերությունների՝ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի վրա հատուկ պատասխանատվություն է ընկած մոլորակի վրա ռազմավարական անվտանգության ապահովման համար: Մոսկվայի եւ Վաշինգտոնի լիարժեք երկխոսությունն օբյեկտիվորեն կծառայեր գլոբալ կայունության ապահովմանը, տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը»,-ասել է Լավրովը Բոսնիա-Հերցեգովինայի «Օսլոբոդժենիե» թերթին տված հարցազրույցում: Նախարարը նշել է, որ ռուս-ամերիկյան հարաբերություններում կան դրական պահեր:

«Այսպես, ղեկավարների ժնեւյան պայմանավորվածություններին համապատասխան, գործարկվել է ռազմավարական կայունության շուրջ բանակցությունների մեխանիզմը: Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջգերատեսչական պատվիրակությունների երկու հանդիպումներն անցել են գործնական մթնոլորտում»,-պարզաբանել է ԱԳ նախարարության ղեկավարը: Բացի այդ, նրա խոսքով, ինչպես պայմանավորվել են Ժնեւում, ռուս-ամերիկյան երկխոսություն է վերսկսվել լրատվական անվտանգության շուրջ: «Հանդես ենք գալիս այն բանի օգտին, որպեսզի այդ ոլորտում համագործակցությունն ընդգրկի տեղեկատվա-հաղորդակցական տեխնոլոգիաների պլանավորված օգտագործման խնդիրների ողջ շրջանակը, այլ ոչ թե սահմանափակվի առանձին վերցրած հարցերով»,-հավելել է Լավրովը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular