ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան խոչընդոտել է արտաքին և ներքին ուժերի կողմից սպեկուլյատիվ ֆինանսական խաղերին. Էրդողան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիան խոչընդոտել է արտաքին եւ ներքին ուժերի կողմից սպեկուլյատիվ ֆինանսական խաղերին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, գրում է Reuters-ը։

Նրա խոսքով՝ լիրայով դեպոզիտների պաշտպանության միջոցները արժութային ճգնաժամի պայմաններում հասել են իրենց նպատակին, քանի որ լիրան կայունացել է այս շաբաթ փոփոխական ցատկից հետո։ 

Երկուշաբթի եւ երեքշաբթի օրերին կտրուկ ամրապնդվելուց հետո լիրան էժանացել է 0,6%-ով՝ հասնելով մեկ դոլարի դիմաց 12,48-ի։ Նախքան Էրդողանը երկուշաբթի օրը կհայտարարեր կառավարության ծրագրի մասին,  արժույթը նվազել է մինչեւ ռեկորդային ցածր ցուցանիշ՝ 18,40 մեկ դոլարի դիմաց: Դրանից հետո այն սկսել է ագրեսիվ աճել թեժ առեւտրի պայմաններում։  Նոր միջոցները ծանրաբեռնում են գանձապետարանը եւ ստիպում թուրքերին դեպոզիտները պահել լիրայով այն բանից հետո, երբ շատ թուրքեր իրենց խնայողությունները վերածել են դոլարի:

«Ազատ շուկայական տնտեսության կանոնների շրջանակներում փոխարժեքը ողջամիտ մակարդակի հասցնելու մեր հայտարարած ծրագիրը հասել է իր նպատակին»,-ասել է Էրդողանը իր իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության օրենսդիրներին՝ վերահաստատելով տոկոսադրույքները իջեցնելու իր ցանկությունը:

Կառավարության պարտավորությունը՝ ծածկել ավանդատուների կորուստները լիրայի հետագա արժեզրկման դեպքում, նշանակում է, որ ցանկացած թուլացում կարող է առաջացնել գնաճ եւ մեծացնել բյուջեի դեֆիցիտը՝ ասում են բանկիրներն ու վերլուծաբանները:

JPMorgan-ը նշում է, որ դեֆիցիտը վեց ամսում կավելանա ՀՆԱ-ի 1%-ով, եթե լիրայի փոխարժեքն իջնի 12%-ով:

Կենտրոնական բանկը երեքշաբթի հայտնել է, որ կաջակցի արտարժույթով դեպոզիտային հաշիվների փոխարկմանը լիրայով։

Էրդողանի ճնշման ներքո Կենտրոնական բանկը սեպտեմբերից իջեցրել է տոկոսադրույքները 500 բազիսային կետով: Նա խոստացել է շարունակել ցածր տոկոսադրույքների իր քաղաքականությունը՝ մինչդեռ ընդդիմադիր կուսակցությունները կոչ են արել արտահերթ ընտրություններ անցկացնել արժույթի փլուզման պատճառով:

Տնտեսագետներն ասում են, որ Էրդողանի՝ ցածր տոկոսադրույքի մոդելը անմիտ է եւ ակնկալում են, որ հաջորդ տարի գնաճը կհասնի 30 տոկոսի՝ այժմյան ավելի քան 21 տոկոսից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular