ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ-թուրքական երկխոսությունը միայն վտանգում է Հայաստանի ապագան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թուրքիան ամբողջ թափով շարունակում է առաջ մղել հայ-թուրքական երկխոսության գաղափարը, իսկ Հայաստանի՝ իրենց «ամենաթափանցիկ» հռչակած իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հանրությունից թաքցնում են թե՛ այդ բանակցություններում Հայաստանի օրակարգն ու ակնկալիքները, թե՛ հնարավոր ռիսկերը։ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն նախօրեին կրկին հայտարարել է, թե Երևանի և Անկարայի կողմից բանագնացներ նշանակված ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը շուտով կհանդիպեն։ Չավուշօղլուն գրեթե ամենօրյա ռեժիմով է անդրադառնում երկխոսությանը, անընդհատ շեշտում, որ Հարավային Կովկասին վերաբերող հարցերը Անկարան շարունակում է քննարկել և համատեղ որոշումներ կայացնել Բաքվի հետ։ Հայաստանի ԱԳՆ-ն համառորեն հրաժարվում է հստակեցնել հանդիպման ժամկետները։ ԱԳՆ խոսնակն է միայն նշել, թե «Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսության գործընթացի շրջանակներում հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետների մասին պայմանավորվածության դեպքում հանրությունը պատշաճ կտեղեկացվի»։

ՀՀ կողմից բանագնաց նշանակված Ռուբեն Ռուբինյանն էլ որևէ կերպ չի մեկնաբանում երկխոսության փաստը, բանակցություններում հայկական կողմի օրակարգն ու ակնկալիքները։ Ռուբինյանի նշանակումը վրդովմունքի ալիք է բարձրացրել ՀՀ ԱԳՆ համակարգում։ Դիվանագիտական բազմամյա փորձ ունեցող դիվանագետները տարակուսած են, որ բանագնաց է նշանակվում ոչ թե արտաքին քաղաքականության համար պատասխանատու համակարգի ներկայացուցիչը, այլ մեկը, ով կրթություն ու փորձ չունի, և ում միակ արժանիքը Նիկոլ Փաշինյանի վստահելի անձ լինելն է։ Հենց վերջին հանգամանքն էլ դարձել է Ռուբինյանի նշանակման պատճառ։

Հայ-թուրքական երկխոսությունը չափազանց նուրբ թեմա է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը վստահեր ԱԳՆ համակարգից որևէ մեկին։ Ի վերջո, ԱԳՆ-ում հայրենասեր և մասնագիտական արժանապատվություն ունեցող մարդիկ են աշխատում, որոնք չէին կատարի Փաշինյանի փոստատարի դերը, իրենց հնարավորությունների չափով կփորձեին առաջ մղել Հայաստանի շահերը, դեմ կարտահայտվեին ՀՀ դեմ իրականացվող գործողություններին։ Ռուբինյանն այդ իմաստով իդեալական կերպար է՝ փաշինյանական մյուս սպասարկուների պես զուրկ բարոյական արգելակներից։ Եվ նա այդ բանակցություններում կատարելու է ոչ թե ՀՀ կողմից բանակցողի, այլ պարզապես Նիկոլ Փաշինյանի անձնական օրակարգը ներկայացնողի դերը։ Իսկ Հայաստան, փաստացի, հայտնվելու է ծանր իրավիճակում, երբ բանակցությունները ընթանալու են ոչ թե Հայաստանի և Թուրքիայի, այլ Փաշինյանի և Թուրքիայի միջև։

Հայկ Սաղաթելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular