ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լիբիայում զինված մարդիկ գրավել են կառավարության շենքը. «Ալ Ջամահիրիա»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Դեկտեմբերի 15-ի երեկոյան Տրիպոլիում զինված մարդիկ ներխուժել են Ազգային միասնության կառավարության (ԱՄԿ) կենտրոնակայան եւ պաշտպանության նախարարության շենք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ալ Ջամահիրիա» լրատվական գործակալությունը: Կառավարական շենքերի գրավումը Տրիպոլիում տեղի է ունեցել դեկտեմբերի 24-ին Լիբիայում նշանակված նախագահական ընտրություններից ընդամենը ութ օր առաջ:

«Դեկտեմբերի 15-ի երեկոյան զինված մարդիկ Տրիպոլիում ներխուժել են Ազգային միասնության կառավարության (ԱՄԿ) կենտրոնակայան եւ պաշտպանության նախարարության շենք»,-հաղորդում Է գործակալությունը՝ մանրամասնություններ չներկայացնելով, թե Տրիպոլիում գործող խմբավորումներից ում են պատկանում պետական հաստատությունները նվաճողները: Գործակալության տվյալներով՝ Լիբիայի մայրաքաղաքի մի շարք շրջաններ հոսանքազրկված են: 2011 թվականին Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիի տապալումից եւ սպանությունից հետո Լիբիան փաստորեն դադարել է գործել որպես միասնական պետություն: Այժմ երկրում երկիշխանություն է:

Արեւելքում նիստեր Է գումարում ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը, իսկ արեւմուտքում՝ Տրիպոլի մայրաքաղաքում, կառավարում է ՄԱԿ-ի եւ Եվրամիության աջակցությամբ ձեւավորված Ազգային համաձայնության կառավարությունը (ԱՀԿ)՝ Ֆայեզ Սարաջի գլխավորությամբ: Երկրի արեւելյան մասի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ եւ համագործակցում Լիբիայի ազգային բանակի (ԼԱԲ) հետ՝ մարշալ Խալիֆ Խաֆթարի հրամանատարությամբ, որը 2019 թվականի ապրիլից չի դադարում Տրիպոլին նվաճելու փորձերը: ԱՀԿ-ին աջակցում են Թուրքիան եւ Քատարը, իսկ ԼԱԲ-ին՝ Եգիպտոսը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular