Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դուք Ձեր փորձով ցույց եք տվել, որ քաղաքական չեզոքությունը խախտելը Ձեզ համար խնդրահարույց չէ». Սիրանուշ Սահակյանը՝ Գագիկ Ջհանգիրյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) տեղի է ունենում Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով 3-րդ վարույթի հերթական նիստը: Նախորդ նիստը հետաձգվել էր Զարուհի Նախշքարյանի միջնորդության հիման վրա:

Նախորդ երկու կարգապահական վարույթներով Զարուհի Նախշքարյանին արդեն իսկ հայտարարվել է խիստ նկատողություն, և ևս մեկ նկատողությունը ճակատագրական կլինի դատավորի համար. վերջինս կզրկվի դատավորի լիազորություններից:

Իրավաբանական համայնքում կարծիք կա, որ Զարուհի Նախշքարյանին պատժելու ուղիղ ցուցում կա քաղաքական վերնախավի կողմից, քանի որ վերջինս համարձակվել է Նիկոլ Փաշինյանի ընտանիքի դեմ որոշում կայացնել:

Հիշեցնենք, որ ԲԴԽ-ն «խիստ նկատողություն» կարգապահական պատասխանատվությունը Զարուհի Նախշքարյանի համար սահմանեց այն բանի համար, որ վերջինս ինքնաբացարկ չէր հայտնել «Իկրայի գործով» վարույթից:

Կարգապահական վարույթի քննարկման նիստի սկզբում հայտնի դարձավ, որ ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ անդամ Անի Մխիթարյանը: Խորհուրդը հեռացավ խորհրդակցական սենյակ, ապա վերադառնալուց հետո բավարարեց միջնորդությունը: Անի Մխիթարյանը հեռացավ նիստերի դահլիճից:

Հաջորդիվ հայտարարությամբ հանդես եկավ ԲԴԽ մեկ այլ անդամ՝ Մեսրոպ Մակյանը, ով ասաց, որ նոր է հիշել՝ 2-3 տարի առաջ որպես հայցվոր գործ է ունեցել Զարուհի Նախշքարյանի վարույթում. իր հայցը բավարարվել է: Պետրոս Մակյանը միջնորդեց դատարանին քննարկել այդ առնչությամբ իր ինքնաբացարկի հայցը, կողմերին խնդրեց դիրքորոշում հայտնել իր կողմից հայտնած տեղեկության վերաբերյալ:

Զարուհի Նախշքարյանը նկատեց, որ չի կարող լինել կասկած առ այն, որ Մեսրոպ Մակյանը իր օգտին որոշում կկայացնի, քանի որ տարիներ առաջ ինքը բավարարել է նրա հայցը, և իր այդ տեսակետը հիմնավորվում է ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանի՝ իր հարցով նախորդ քվեարկությունների արդյունքներով:

Խորհուրդը կրկին հեռացավ խորհրդակցական սենյակ, ապա հայտարարեց, որ մերժում է Մեսրոպ Մակյանի ինքնաբացարկի միջնորդությունը:

Հաջորդիվ ԲԴԽ-ում Զարուհի Նախշքարյանի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը միջնորդեց բացարկ հայտնել ԲԴԽ անդամ Լիպարիտ Մելիքջանյանին, քանի որ վերջինիս անաչառությունը անկողմնակալ դիտորդի համար կասկածահարույց է:

«Մելիքջանյանը եղել է «Ելք» քաղաքական թիմի անդամ, նրա անունը եղել է խորհրդարանական ընտրություններում «Ելքի» ցուցակում, Նիկոլ Փաշինյանի հետ դեռ մանկության տարիներից ունի ձևավորված մտերմություն, ինչի մասին հայտարարություն չի տվել: Այս հանգամանքները կարող են վկայել այն մասին, որ վերջինս կարող է առաջնորդվել որոշակի քաղաքական շահերով»,- ասաց Սիրանուշ Սահակյանը՝ հավելելով նաև, որ Լիպարիտ Մելիքջանյանը ԲԴԽ նախորդ կազմի գիտնական անդամներից է, որոնք բոլորն էլ հրաժարականի դիմում են ներկայացրել, բացի իրենից:

Արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցն առարկեց այդ միջնորդության դեմ: ԱՆ մյուս ներկայացուցիչն էլ միջնորդեց մերժել միջնորդությունը:

ԲԴԽ-ն երրորդ անգամ հեռացավ խորհրդակցական սենյակ, իսկ վերադառնալով՝ մերժեց Սիրանուշ Սահակյանի միջնորդությունը՝ տեղեկացնելով, որ Լիպարիտ Մելիքջանյանն ու Նիկոլ Փաշինյանը նույն դպրոցում, առավել ևս՝ նույն դասարանում չեն սովորել:

Սիրանուշ Սահակյանի հաջորդ միջնորդությունը վերաբերում էր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ նախորդ կարգապահական վարույթի որոշման առնչությամբ Մեսրոպ Մակյանի գրած հատուկ կարծիքին. դատավորի ներկայացուցիչը միջնորդեց իրենց հաղորդակից դարձնել դրա բովանդակությանը: Դա պատճառաբանվեց այն հանգամանքով, որ իրենց միջնորդությունը կարող է պայմանավորված լինել դրա բովանդակությամբ:

Արդարադատության նախարարությունը կրկին դեմ էր այդ միջնորդությանը:

Մեսրոպ Մակյանը թեպետ նշեց, որ ինքը դեռ 2 օր ունի իր հատուկ կարծիքը ներկայացնելու համար, սակայն կարող է ասել, որ այն վերաբերում էր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ որպես կարգապահական միջոց՝ «խիստ նկատողության» ընտրությանը:

«Ես կարծում եմ, որ դա շատ խիստ պատժի միջոց էր»,- ասաց ԲԴԽ անդամը:

Իր ելույթում Սիրանուշ Սահակյանը նախ նշեց, որ շատ լավ հասկանում են պրոցեսների շարժառիթները և կարծում են, որ ամեն ինչ իր գինն ունի, ու իրենց համար կանխատեսելի են կայացվող որոշումները:

«Մենք միջնորդում ենք Խորհրդի անդամներ Ջհանգիրյանին, Բեքմեզյանին, Խաչատուրյանին, Քոչարյանին, Մելիքջանյանին բացարկ հայտնելու մասին: Կան օբյեկտիվ և սուբյեկտիվ անաչառության խնդիրներ»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:

Վերջինս նկատեց՝ և Ջհանգիրյանը, և Բեքմեզյանը, և Քոչարյանը, և Խաչատուրյանը նշանակվել են «Իմ քայլը» քաղաքական ուժի կողմից՝ առանց անկախ և մրցութային ընթացակարգերի: Նրանց առաջադրումը և ընտրությունը արդյունք է եղել մեկ քաղաքական ուժի ղեկավարի տրամադրության և քաղաքական նպատակահարմարության:

«Այս գործընթացում ամբողջովին անտեսված է եղել պառլամենտական ընդդիմության դերը, ուստի այս թեկնածուները ընտրվել են ոչ թե պառլամենտի, այլ ուղղակի քաղաքական ուժի կողմից»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:

Զարուհի Նախշքարյանի ներկայացուցիչը նշեց նաև, որ ԲԴԽ-ն իր 84ՈԿ24 որոշմամբ դատավոր Նախշքարյանին վերագրել է քաղաքական վարքագիծ՝ նշելով, որ դատավորի կողմից հնչեցրած բոլոր արտահայտություններն իրենց բնույթով քաղաքական են, վերաբերում, բնութագրում և որակում են Շուշան Փաշինյանի օրինական ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի անձը:

«Այսինքն՝ ԲԴԽ-ն արձանագրել է, որ դատավոր Նախշքարյանը կողմնակալ վերաբերմունք ունի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Ընդ որում, շատ ավելի ցավալի է, որ այդ պնդումներն արված չեն եղել Արդարադատության նախարարության կողմից, բայց անգամ այդ պայմաններում ԲԴԽ-ն չափազանց կարևորել է տիկին Նախշքարյանի գործունեությանը քաղաքական գնահատականներ տալը: Մենք կարծում ենք, որ ԲԴԽ նշված անդամները հատել են նաև մասնագիտական կոմպետենտության սահմանները և ցուցադրել են, որ «Նիկոլ Փաշինյան» շարժառիթով կարող են կայացնել ցանկացած որոշում՝ ակախ մասնագիտական հիմնավորվածության աստիճանից»,- ասաց Սիրանուշ Սահակյանը՝ բերելով իր այդ պնդման ապացույցները:

Ըստ նրա՝ ԲԴԽ-ն խախտել է նաև քվեարկության կարգը՝ առանձին գնահատական չտալով մեղավորության և պատասխանատվության հարցերին:

«Դուք կիրառել եք «խիստ նկատողություն և դրա համար «Դատական օրենսգրքով»՝ պետք է ունենաք 6 ձայն: Դուք չեք ունեցել 6 ձայն դրա համար: Դուք ունեցել եք 5 ձայն, և մենք կարծում ենք, որ «խիստ նկատողությունը»՝ որպես այդպիսին, իրավական առումով չի կարող հայտարարված լինել Զարուհի Նախշքարյանի նկատմամբ»,- ասաց Սիրանուշ Սահակյանը՝ հիշեցնելով, որ Մեսրոպ Մակյանը դեմ է եղել կարգապահական այդ տույժին:

Հաջորդիվ Սիրանուշ Սահակյանն անդրադարձավ գիտնական-անդամների անկողմնակալության խնդրին՝ ԲԴԽ նախագահի ժ/պ Գագիկ Ջհանգիրյանին հիշեցնելով իր ոչ վաղ անցյալի գործունեության մասին, երբ լինելով գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ՝ 2008թ. հանդես է եկել քաղաքական հայտարարություններով, ինչն առաջ է բերել հետևանքներ:

«Այս առիթով նաև դիմել եք Եվրոպական դատարան, բայց, ցավոք, Եվրոպական դատարանն արձանագրել է, որ միջամտությունը Ձեր իրավունքներին արդարացված էր, որովհետև դատախազները, ինչպես նաև դատավորները չպետք է զբաղվեն քաղաքական գործունեությամբ: Եվ մենք, ստացվում է, որ տեղյակ ենք՝ Դուք Ձեր փորձով ցույց եք տվել, որ քաղաքական չեզոքությունը խախտելը Ձեզ համար խնդրահարույց չէ, և անձնական կամ մասնագիտական զսպաշապիկը կարող է բացակայել»,- դիմելով՝ Գագիկ Ջհանգիրյանին՝ ասաց Սիրանուշ Սահակյանը:

Զարուհի Նախշքարյանի ներկայացուցիչը նաև հարկ համարեց նշել, որ սույն կարգապահական վարույթը հարուցվել է Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանի հաղորդման հիման վրա, որի թեկնածությունը Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում ներկայացրել է նույն ինքը՝ Նիկոլ Փաշինյանը:

«Բացի այդ, Ստյոպա Սաֆարյանը հանրության շրջանում հայտնի է իր քաղաքականացվածությամբ և ասոցացված է գործող իշխանության հետ: Նշվածը ցույց է տալիս, որ այս կարգապահական վարույթը հարուցված է որպես պատիժ և ունի կանխող նպատակ՝ դատական համակարգին ցույց տալու համար, թե ինչ է լինում այն դատավորների հետ, երբ որ իշխանությանը մոտ կանգնած անձանց դեմ կայացվում են վճիռներ»,- ասաց Սիրանուշ Սահակյանը՝ պնդելով իր բացարկի միջնորդությունը:

Զարուհի Նախշքարյանը նույնպես Խորհրդին հիշեցրեց, որ իրեն խիստ նկատողություն հայտարարելու համար իրենք չեն ունեցել պահանջվող 6 ձայնը:

Այնուհետև ելույթով հանդես եկավ ԱՆ ներկայացուցիչը, որից հետո Սիրանուշ Սահակյանը և Զարուհի Նախշքարյանը նրան հարցեր ուղղեցին:

Ապա հանդես եկավ Զարուհի Նախշքարյանը, ով նախ Խորհրդին խնդրեց սաստել Ստյոպա Սաֆարյանին, ով անմիջապես իր թիկունքի հետևում խանգարում է իրեն. Ստյոպա Սաֆարյանը տեղը փոխեց:

Կարգապահական վարույթը շարունակվեց դիմող և պատասխանող կողմերի հարցուպատասխանով:

Ավարտին՝ Սիրանուշ Սահակյանը նշեց, որ կողմի դիրքորոշումները թեպետ հայերեն էին, սակայն իր համար ընկալելի չէին, խնդրեց հասկանալի լեզվով բացատրել՝ ինչ է դիմող կողմի ուզածը: Արդարադատության նախարարության (ԱՆ) ներկայացուցիչը հրաժարվեց:

Դրան ի պատասխան՝ Զարուհի Նախշքարյանը հարցրեց՝ ե՞րբ եմ ես թույլ տվել խախտում:

ԱՆ ներկայացուցիչը հարցի միջոցով փորձեց հասկանալ՝ ի՞նչ է ուզում դատավորը: Վերջինս ասաց, որ չի պատրաստվում պարզաբանել իր հարցը, այլ սպասում է իր ուղիղ տված հարցի պատասխանին:

«Ձեր միջնորդությունից չի երևում՝ երբ է իմ կողմից կատարվել խախտում, մինչդեռ դա կարևոր է»,- ասաց Զարուհի Նախշքարյանը:

Դրանից հետո ԱՆ ներկայացուցիչները փնտրեցին ու միջնորդության մեջ երկար չգտան այդ մասը, մինչդեռ ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանն ասաց, որ գիտի՝ ինչի մասին է խոսքը:

Ի վերջո, ԱՆ ներկայացուցիչներն ինչ-որ էջ մատնանշեցին, ինչը, սակայն, ըստ էության հարցի պատասխանը չէր. օգնության հասավ դատավոր Զարուհի Նախշքարյանը:

Կարգապահական վարույթի նիստի քննությունը հետաձգվեց: Այն կկայանա դեկտեմբերի 20-ին՝ ժամը 15.00-ին:

Երևանի և Բաքվի միջև խաղաղության վերջնական համաձայնագրի կնքման համար դեռ կան խոչընդոտներ Տեղի ունեցան ՉԼ 1/8 եզրափակչի մնացած պատասխան հանդիպումները | Հայտնի դարձան 1/4-ի մասնակից զույգերը Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Արմենակյան-Սերո Խանզադյան փողոցների խաչմերուկում ԱՄՆ Սենատում կրկին մերժվել է Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող բանաձևը Հորմուզի նեղուցի փակումն Իրանի ինքնապաշտպանության միջոց է. մեջլիսի խոսնակ ԵՄ-ն չի ցանկանում զորքեր ուղարկել Հորմուզի նեղուց և չի պատրաստվում պատերազմի մեջ մտնել․ Կալլաս Նորքում 50 հա տարածքի վրա անտառային պուրակ կստեղծվիՍանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ՝ Աբովյան քաղաքում գործող պահածոների արտադրամասումԵ՞րբ կնշվի Վերջին զանգն այս տարիԵվրոպայում գազի գները մեկ երրորդով աճել են Իրանի նոր hարվածից հետոVIVA-ն հայտարարություն է տարածել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների դադարը իրավիճակային է․ Կրեմլ ԱՄՆ հետախուզությունն անկանխատեսելի է համարում ՀՀ Սահմանադրության ընդունումըԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակԱմերիկյան փորձագետներն արձանագրում են Փաշինյանի տապալումը Սովորական ընտրակաշառք արցախցիներին իշխանությունից Իշխանությունը մտադիր է ավելացնել նախարարությունների թիվը Իսրայելը uպանել է «Համաս»-ի ռազմական հետախուզության ղեկավար Մուհամմադ Աբու Շահլային Ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարման գործարքների համար կսահմանվեն ԱԱՀ-ի հատուկ կանոններ Առանձին շրջաններում սպասվում է թաց ձյունՄեկնարկել է Հայաստան-Բելառուս հանդիպման տոմսերի վաճառքը «Արմավիր» ՔԿՀ-ում, հսկիչներին հաջողվել է փրկել դատապարտյալի կյանքըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Ադրբեջանի միջով հացահատիկ է Հայաստան ուղարկվել Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված 1 տարեկան երեխայի 4-ամյա քրոջը տեղափոխել են ՀՕՖ, ապա Արաբկիր ԲԿՏեղեկացեք․ մինչև 19։00-ն ջուր չի լինիՏյումենի բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանի իշխանությունների գործողությունների դեմՀայաստան բեռնափոխադրումները շրջանցում են Իրանը կրկնապատկելով տարանցման ժամանակըԻնչպես են Հայաստանում վերաբերվում Իրանի պատերազմինԵրբեմն ընդամենը մեկ փոքրիկ աղյուսը հեռացնելը բավարար է ամբողջ կառույցը քանդելու համար. «Փաստ» Ովքեր են երեկ մահացած 3 երիտասարդները«Անկախության ֆետիշը». Հայաստանը կորցնում է իր ապագան կառավարվելով պոպուլիստական կարգախոսներով Ուժեղ տնտեսություն. ճգնաժամից դուրս գալու միակ իրատեսական ճանապարհը Արտառոց դեպք՝ Երևանում․ մոր ծեծի հետևանքով 3-ամյա երեխա է հոսպիտալացվելԸնտրական խաղի կանոնների փոփոխություն՝ ընդդիմության աճող վարկանիշի ֆոնին Հայաստանը հայտնվում է երկու մրցակցող ռազմավարությունների միջև. «Փաստ»Միջերկրածովյան ցիկլոնը մոտենում է մեր սահմաններին և գիշերը կներթափանցի Հայաստան․ Գագիկ Սուրենյան«Կա մեկը, ով այդ բոլոր նռների քաղցրությունն ուներ իր հոգու մեջ». Լևոն Լևոնյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Կարմիր շուկայում. «Փաստ»Մեղրիում պաշտոնապես բացել են Իրան-Հայաստան գազատարը․ պատմության այս օրը (19 մարտ)Երևանի և մարզերի որոշ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ»Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայում«Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ»Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ»Առաջարկվում է դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնավարման առավելագույն ժամկետը սահմանել 5 տարի. «Փաստ»Ով է եվրոպականի անվան տակ ադրբեջանական բենզին ներկրողը. «Ժողովուրդ» «Պատիվ ունեմ»-ը Փաշինյանի գործողությունների դեմ նախագիծ է ներկայացրել ԱԺ. «Հրապարակ» Հիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ՝ հիբրիդային միջամտություն. «Փաստ»Արսեն Թորոսյանի գերթանկարժեք հեծանիվը 5-ից 10 հազար ԱՄՆ դոլար արժե. «Ժողովուրդ» ՔՊ-ն պատուհաս է դարձել Կենտրոնի բնակիչների գլխին. «Հրապարակ»
Ամենադիտված