Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական պատժիչ գործողություն. Սպառնալիք Ալիևին

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը տեղեկություն է տարածել հայկական զինուժի պատժիչ գործողության մասին, որի հետեւանքով, ըստ տեղեկության, ադրբեջանական զինուժն ունեցել է 4 զինծառայողի կորուստ:

Դա հայկական կողմի պատասխանն է դեկտեմբերի 29-ի լուսաբացին Տավուշի մարզի Չինարի գյուղի դիրքերի նկատմամբ ադրբեջանական դիվերսիային: Ադրբեջանցիները ներխուժել էին Հայաստանի տարածք եւ սպանել երեք հայ զինծառայողի, բայց նաեւ նահանջել կորուստներ տալով:

Հայկական պատժիչ գործողությունը չի ուշացել: Հայաստանի զինուժն առաջին անգամ չէ, որ ի պատասխան ադրբեջանական դիվերսիաների իրականացնում է այդպիսի գործողություններ: Դա իհարկե Ադրբեջանին զսպող հանգամանք չէ, քանի որ այդ երկրի ղեկավարությունը շատ հստակ ցույց է տվել եւ հայտարարել, որ մարդկային կյանքը եւ ընդհանրապես մարդասիրական հասկացությունները իր համար չունեն արժեք եւ առավել եւս քաղաքական նշանակություն: Այդպիսով, պատժիչ գործողություններն անհրաժեշտ, սակայն անկասկած ոչ բավարար պայման են Ադրբեջանի իշխանությանը ցույց տալու համար, որ ամեն մի դիվերսիա, Հայաստանի բնակչի կամ զինվորի ամեն մի սպանություն ունենալու է ծանր հետեւանք Ադրբեջանի զինուժի համար:

Ըստ այդմ, Ալիեւին զսպելու համար պետք է գործողություն, քայլ, իրավիճակ, երբ ամեն մի դիվերսիայից հետո Ալիեւը կզգա անմիջականորեն իրեն սպառնացող վտանգ: Խոսքն այն մասին է, որ Ադրբեջանին կասեցնելու համար անհրաժեշտ է սկզբունքորեն փոխել քաղաքական իրավիճակն ու տրամաբանությունը, որ առկա է թե հակամարտության շուրջ, թե տարածաշրջանում, թե ընդհանրապես Հայաստանի միջազգային դերակատարման եւ ներուժի համատեքստում: Հարավային Կովկասում հայկական հասարակությունն է, որ իր համախառն ներուժով համարժեք է արդիական քաղաքակրթության պահանջներին եւ այդ քաղաքակրթության հետ առավելագույն արդյունավետ հաղորդակցության մեջ կարող է լինել համապատասխան պայմանների ստեղծման դեպքում:

Վրաստանի պարագայում քաղաքակրթական շերտն ավելի շուտ պատմամշակութային է, իսկ ներկայիս իմաստով` առավելապես ֆորմատային: Վրաստանը կարողանում է համեմատական բարձր արդյունավետությամբ օգտագործել այդ գործոնները, սակայն խորքային առումով Վրաստանը էապես կախված է նրանից, թե ինչ հեռանկար եւ ապագա է ունենալու հայկական տեխնոլոգիա-նորարարական գործոնը, թե անվտանգության, թե տնտեսական զարգացման եւ քաղաքական ինքնիշխանության տեսանկյունից: Այն, որ միջազգային հանրության, արդիական քաղաքակրթության ուժային կենտրոններում կա այդ իրավիճակի արձանագրումը, աներկբա է, հակառակ դեպքում այդ կենտրոնները վաղուց էին ձեռք քաշել Հայաստանից եւ հայկական անվտանգության խնդրից, որում ներկա են նվազագույն անհրաժեշտ մակարդակով: Այդ տեսանկյունից, իրավիճակն առնչվում է նաեւ մեկ այլ նուրբ խնդրի:

Երբ հայկական զինուժը դիմում է պատժիչ գործողության, հաճախ ընդհանուր գնահատմամբ դա դիտարկվում է Ադրբեջանի ռազմատենչությանը հավասարազոր դիսկուրսի շրջանակում, առավելագույնը պարզունակ վրեժխնդրության ասպեկտում, որը «մխիթարություն» է դիտվում «պարզունակ» հանրության համար: Հայկական զինուժը պատժիչ գործողությամբ իրականացնում է իրավունքի ուժը, պատժում է համընդհանուր իրավակարգի հանդեպ ոտնձգություն կատարողներին, այն պարագայում, երբ չկա կամ չի գործում նրանց պատժելու միջազգային որեւէ մեխանիզմ:

Ադրբեջանը պետություն է, որն իր բնույթով եւ գործողություններով հանդիսանում է համընդհանուր իրավակարգի եւ քաղաքակրթական կարգի մարտահրավեր: Դրա հանդեպ պատժիչ գործողությունը քաղաքակրթության, այսինքն այդ իրավակարգի եւ քաղաքակրթական կարգի սահմանին կանգնած հայկական զինուժի պետական եւ քաղաքակրթական առաքելության բաղադրիչներից մեկն է, եւ այդ իմաստով այն չունի «պարզունակ վրեժխնդրության» հետ համեմատության եզր:

Այլ հարց է, որ զինված ուժերի այդ առաքելության հետեւում ներկայում առկա է մեղմ ասած պարզունակ պետություն, այսինքն որոշակի վակուում, ինչն էլ ստեղծում է այն ավելի լայն քաղաքական վակուումը, որն անպատժելիություն է հաղորդում Ալիեւին: Ըստ այդմ, Ալիեւի համար յուրաքանչյուր դիվերսիա անձնական խնդիր դարձնելու հրամայականը պահանջում է հայկական պետականության որակական դինամիկ ու խորքային բարեփոխում:

Նյութի աղբյուրը` Yelaket.am

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն աճել է Պաշտպանեք Ձեր երեխաներին առցանց խաղերում․ ՆԳՆ Միկոյան փողոցում թիվ 35 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսը վրшերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Փաշինյանը երկու աթոռի վրա. Հայաստանի վարչապետը խուսափում է ԵՄ անդամակցության վերաբերյալ հանրաքվե անցկացնելուցՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Սերգեյ Դանկվերտը խոսել է Հայաստանից կարանտինացված ապրանքների դեմ ձեռնարկված միջոցառումների մասինԱրաբկիրի ոստիկանության դիմաց բախվել են «Kia»-ն և «Tesla»-ն. կան վիրավnրներ Արցախահայ կնոջ տունը Ռուսաստանում ԱԹՍ-ի հարձակման է ենթարկվել. նա վիրավորվել է Հայաստանի հրեաները չեն թաքնվում. պատասխան Աբրահամ ՇմուլևիչինՎայոց ձորում «Chevrolet Volt»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել Արփա գետի ափին. կա վիրավnր 65 տարեկանի սահմանափակումը վերացվում է․ մի շարք պաշտոններում այլևս տարիքային շեմ չի գործիԼարվածություն UFC 331-ից առաջ․ Դանա Ուայթը ստիպված է եղել միջամտել Ծառուկյանի և Ռուֆիի հայացքների մենամարտին Իսրայելի ՊԲ-ն հարվածներ է հասցրել Լիբանանին Մասնագետներ. Ինչպե՞ս կավարտվի Փաշինյանի փորձը շանտաժի ենթարկել Ռուսաստանին կոնցեսիայի համար 2 միլիարդ դոլար վճարելովԱդրբեջանի կողմից ութ ամիս շարունակվող շրջափակման մեջ գտնվող Արցախում գրանցվել է առաջին սովամահության դեպքը. պատմության այս օրը (15 օգոստոս)Ջուր չի լինի մինչեւ 18:00-ն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու որոշում դեռևս չի ընդունվել․ Արաղչի Փաշինյանը կառավարության ծրագիրը պետք է ներկայացնի հաջորդ շաբաթ. ԱԺ-ում գործընթացը դեռ ձգձգվում է․ «Ժողովուրդ» ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի տարբեր շրջաններում խոցել են 598 ԱԹՍ․ ՌԴ ՊՆ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 15-ին Բերդի պետը գողականներին համբուրելով է բարեւում․ «Հրապարակ» Ցմահ ազատազրկվածը 34 տարի հետո ազատ է արձակվել. «Հրապարակ» Քամու հետևանքով վնաuվել են տանիքներ, թիթեղներ, էլեկտրական լարեր, ավտոմեքենաներ, տապալվել ծառեր, թեքվել լուսավորության սյուներ, փակվել ճանապարհներ Ինդոնեզիայի ափերի մոտ 7.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Բանակում գողությունների համար ո՞վ պետք է պատասխան տա. «Հրապարակ» Նույն այն իշխանությունը, որը բարեկիրթ ու կառուցողական է համարում մեզ հազարավոր զnhեր ու տարածքային կորուստներ պատճառողին, թշնամի է հռչակել սեփական ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան ԱՄՆ-ում հիշում են, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները չօգնեցին Իրանի հետ hակամարտությnւնում. Թրամփ ՔՊ-ն՝ ԱԺ ճաշարանում, «Ուժեղ Հայաստանը»՝ մեկ սենյակում․ ինչ է կատարվում ԱԺ-ի ընդմիջումների ժամանակ․ «Ժողովուրդ» ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպության դաշնակից․ Մասադիկով Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել օգոստոսի 15-ից 19-ինԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի հարվածները հանգեցրել են Պարսից ծոցի ափերի նավթային աղտոտմանԱդրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՈւժեղ քամու հետևանքով Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել ու փակել է 3 երթևեկելի գոտիՄեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվելՏիգրան Մեծի պողոտայում շինարարական կառուցատարրեր են փլուզվել․ վնասվել է 4 ավտոմեքենա, տուժածներ չկանԱդրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռներըՄալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենաԽորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժելԽոշոր ավտովթար՝ Երևանում, մեքենաներ են բախվել․ կան վիրավորներՎիրավոր արծիվը հայտնվել էր Գորիսի բնակչի այգում․ փրկարարները նրան վերադարձրել են բնությունԻսպանիայում Արեգակի խավարումից հետո բուժօգնության է դիմել ավելի քան 530 մարդԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտԲանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել էԲելգիայում բանվորները հայտնաբերել են գաղտնարան՝ 9 միլիոն եվրոյի ոսկովՄահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզումՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱդրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել Հայաստան
Ամենադիտված