Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հարաբերությունների նորմալացման պատրանք. Թուրքիան Հայաստանին ներքաշում է «միջանցք»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

eadaily.com-ը գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի պատերազմի ժամանակ և դրանից հետո ընկած ժամանակահատվածում արտասահմանյան ԶԼՄ-ներին տված գրեթե բոլոր հարցազրույցներում մատնանշում էր ղարաբաղյան հակամարտության գոտում Թուրքիայի արմատավորումը և Հարավային Կովկասում Անկարայի ռազմական ներկայությունը կանխելու անհրաժեշտության մասին։ Մերձավոր Արևելքի ՆԱՏՕ-ի անդամ երկիրն իրականում դարձել էր զինված հակամարտության կողմ Բաքվին տրամադրելով լայնածավալ աջակցություն Սիրիայից զինյալներին ղարաբաղյան ճակատ տեղափոխելով, ինչպես նաև դաշնակցին նյութատեխնիկական, ռազմական և հետախուզական տեղեկատվություն ինտենսիվ մատակարարելով: 

Ով՞ և ի՞նչն է վերանայել պատերազմի արդյունքում…

Մի քանի գործոնների համադրությունը բերում էր այն մտքին, որ պատերազմից հետո Անկարայի և Երևանի առանց այն էլ ծայրահեղ թշնամական հարաբերությունները դեռ երկար տարիներ կմնան զրոյական մակարդակում։ Սակայն Փաշինյանը բավականին կտրուկ փոխել է իր զայրույթը «ողորմածությամբ» Հայաստանի արևմուտքում գտնվող ծանր հարևանի հանդեպ։ Խոսվել է «խաղաղության դարաշրջանի» անցնելու, միմյանց նկատմամբ խորը անվստահության էջը շրջելու և հարաբերությունները կարգավորելու փորձի հրատապ անհրաժեշտության մասին։ Ուշագրավ է Փաշինյանի կառավարության մշակած դոկտրինալ փաստաթղթում արտացոլված եզրակացությունը. «Թուրքիան կդադարի մեզ համար անվտանգության սպառնալիք լինել, եթե վերանայի Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ իր ոչ բարիդրացիության քաղաքականությունը»։ Հայկական ընդդիմությունը չի հավատում Թուրքիայի հետ «խաղաղության դարաշրջանին», հուսահատ ժեստիկուլացիաներ է անում հանրապետության գլխին կախված «թուրքացման» վտանգի առնչությամբ, եթե հանկարծ թուրք-ադրբեջանական տանդեմի գծով նորմալացում լինի։ Նրանք իրավացի են նրանում, որ աննախադեպ թուլացած հայկական պետականության պայմաններում նման ճակատագրական քայլի գնալը չափազանց վտանգավոր է։ Հենց դա է նաև այն հիմնական տրամաբանությունը և, միաժամանակ, Անկարայի ակնկալիքը Երևանի հետ «խաղաղությունից», քանի որ հարևանի հետ հարաբերությունների վերականգնումը պետք է տեղի ունենա որպես երկու ոչ հավասար սուբյեկտների գործարք։ Ներկայիս գործընթացները հուշում են, որ Էրդողանը Հայաստանի դեմ ոչ թե պարզապես պայմաններ է ունենալու, այլ պահանջներ։ Այնպես որ, Անկարան կարող է Երևանից պահանջել հետևյալը.

-Նրա հիմնական առաջնահերթություններից է հարևան երկրի կառավարությանը հեռու պահել աշխարհով մեկ սփռված հայկական սփյուռքի ջանքերից՝ 1915-1922 թվականներին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում։

-1920 թվականի Սևրի պայմանագիրը, որը նախատեսում էր Հայաստանի ելքը դեպի Սև ծով և նրա տարածքային զգալի ավելացումներ, մինչ օրս էլ մեծ վախ է առաջացնում Թուրքիայում և այն պետք է հաղթահարել։ Այն նույնիսկ փորձագիտական ​​շրջանակներում ստացել է իր անվանումը՝ «սևրոֆոբիա»։

-Չի բացառվում, որ թուրքական կողմից որպես վերջնագիր հնչեցնի «Զանգեզուրի միջանցք»-ի հարցը։ 

Թուրքիայի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցություն հաստատվել է դեռ 2017 թվականին Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու գործարկմամբ։ Բաքվի նպատակները Զանգեզուրի միջանցքի հետ կապված, մեր գնահատմամբ, մեծապես պայմանավորված են ռազմական նյութատեխնիկական ապահովման նկատառումներով։ Զուգահեռաբար խնդիր է դրված օրակարգից մեկընդմիշտ հանել Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը։ Ինչու՞ միլիարդավոր դոլարներ ներդնել Թեհրան-Երևան երկաթուղային երթուղու վրա, եթե երկու մայրաքաղաքներն էլ կարող են կապված լինել Ջուլֆա-Օրդուբադ (Նախիջևան)-Մեղրի (Հայաստան)-Հորադիզ (Ադրբեջան) ճանապարհով, որը գործում էր խորհրդային տարիներին: Անկարան պատրաստ է թույլ տալ Երևանին տարածաշրջանի տարանցիկ սխեմաների մեջ մտնել, բայց ոչ լիարժեք մասնակից դառնալ։ Եթե ​​Թուրքիան այլ տրամաբանությամբ գնար, ապա ոչինչ չէր խանգարի նրան թարմացնել ու վերագործարկել Կարս-Գյումրի երկաթգիծը։ Կարս-Գյումրի երկաթուղու աշխատանքը վերսկսելու հնարավորությունը թուրքերի ելույթներում իսպառ խեղդվում են «Զանգեզուրի միջանցքի» թեման առաջ մղելով, քանի որ Կարս-Գյումրի-Նախիջևան-Մեղրի-Բաքու երկաթուղային գծի գործարկման հեռանկարի եզրակացություններից մեկը հետևյալն է. «Հայաստանը սկսում է տարանցիկ երկրի դեր խաղալ»։ Բանն այն է, որ Անկարան և Բաքուն չեն ցանկանում այդ դերը Երևանի համար։ Երևանի տրանսպորտային կապուղիներին միացումը պետք է լինի չափավոր և տեղավորվի հայկական տարածքը սեփական նպատակների համար օգտագործելու «միջանցքային տրամաբանության» մեջ։

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների ամբողջական կարգավորումը տեսանելի ապագայում չափազանց մշուշոտ է թվում։ Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ժխտման համատեքստում Երևանի հետ հաշտեցումն անհասանելի է, այն կլինի դեկորատիվ։ Երկու երկրների քաղաքական դաշտում և հասարակական շրջանակներում կան լուրջ ուժեր, որոնք բազմաթիվ խնդիրներ կստեղծեն գործող իշխանությունների համար, եթե նրանք որոշեն բացել դեսպանատներ և իրականացնեն բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելություններ։

Պատերազմի ընթացքում չհասնելով Թուրքիային ղարաբաղյան հակամարտության գոտուց դուրս մղելու նպատակին Փաշինյանի իշխանությունը գնացել է մյուս ծայրահեղության՝ նկատել է Էրդողանի «դրական ազդանշանները» և ամբողջությամբ մոռացել իր ազգային անվտանգության ռազմավարության մասին, որտեղ Թուրքիան բնութագրվում է որպես կործանարար խաղացող տարածաշրջանում: Բոլոր նշանները ցույց են տալիս, որ հաղթական «թավշյա հեղափոխության» երկիրն իր փշոտ ուղին շարունակում է բացառապես փորձերի ու սխալների մեթոդով, որտեղ վերջիններս անթույլատրելի շատ են։

Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին «Ոչ մի զիջում». Զատուլինը բացահայտել է այն, թե ինչպես կփոխվի Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Վճարե՛ք, կամ հեռացե՛ք. Փաշինյանն ակնարկում է Հայաստանում ռուսական ռազմակայանից եկամուտ ստանալու ցանկության մասինԱլիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Իրանը Զանգեզուրի հարցում լարվածություն է ստեղծում, սակայն պայմանավորվում Հայաստանի հետ. Ո՞րն է Իրանի նպատակը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 6 տարի առաջ այս օրը սկսվեց 44–օրյա պատերազմը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 27)Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՌшզմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը չի կարողանա սեփական նախաձեռնությամբ հեռանալ ակումբից Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Կիլիան Մբապեն ծնկի վնաuվածք է ստացել․ նա ստիպված է բաց թողնել հավաքի մնացած հատվածը․ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Ադրբեջանը Թուրքիային մեղադրել է իր դեմ հիբրիդшյին պшտերազմ վարելու մեջ․ ադրբեջանագետ
Ամենադիտված