Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (դեկտեմբերի 7)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Քաղաքացիական ավիացիայի միջազգային օր, ԱՄՆ՝ Պյորլ-Հարբորի հարձակման հիշատակի օր, Ուկրաինա՝ Տեղական ինքնակառավարման օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1845 – վախճանվել է Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի ազգությամբ հայ թիկնապահ Ռուստամ Ռազան։

1919 - հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Զանգեզուրում գրավվել է վերջին ադրբեջանաբնակ գյուղը՝ Ադջիբադջը, իսկ ադրբեջանցիները փախել են Նախիջևան և Արաքս գետի հովիտներ:

1925 - ծնվել է թարգմանիչ Ռաֆայել Ավագյանը: 

1971 – ծնվել է ճանաչված շախմատիստ, գրոսմաստեր Վլադիմիր Հակոբյանը։

1987 - ծնվել է երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը:

1988 – Հայաստանի տարածքում տեղի է ունեցել ավերիչ Սպիտակի երկրաշարժը, զոհվել է ավելի քան 25 000 մարդ, մոտ 31 000-ը վիրավորվել են, իսկ անօթևան են մնացել ավելի քան կես միլիոն մարդ։

1992 - Ղարաբայան առաջին պատերազմի ժամանակ Մարտունու ուղղությամբ ընթացող մարտերում խփվել են ադրբեջանական Ми-24 մարտական ուղղաթիռ և Су-25 կործանիչ ինքնաթիռ:

2012 - կառավարության որոշմամբ՝ Լոռու մարզում 1988 թվականի երկրաշարժից տուժած 311 ընտանիքների մեկ սենյականոց բնակարան գնելու համար տրամադրվել է 3-ական միլիոն դրամ:

2018 - վերաքննիչ դատարանը հրապարակել է որոշում, համաձայն որի՝ սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է կրկին կալանավորվի:

2020 - Գյումրիի կենտրոնական փողոցները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի կապակցությամբ, անվտանգության նկատառումներով, փակվել են։ Նա ծաղկեպսակ է դրել Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մոտ: Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հրաժարվել է վարչապետի ներկայությամբ հոգեհանգստի կարգ մատուցել։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա.43 - վախճանվել է հին հռոմեացի քաղաքական գործիչ և փիլիսոփա Մարկոս Տուլլի Ցիցերոնը:

903 - ծնվել է պարսիկ աստղագետ և մաթեմատիկոս Աբդուռահման աս-Սուֆին:

1598 – ծնվել է իտալացի նշանավոր քանդակագործ և ճարտարապետ Լորենցո Բերնինին:

1678 - Լուի Էնպենը դարձել է Նիագարա ջրվեժը հայտնագործած առաջին եվրոպացին:

 1732 - Լոնդոնում բացվել է թագավորական Կովենտ-Գարդեն թատրոնը:

1787 – Դելավերը դարձել է ԱՄՆ-ի առաջին նահանգը։

1805 - ծնվել է շվեյցարացի իլյուզոնիստ Ժան Էժեն Ռոբեր-Ուդենը , որը հանդիսանում է «ժամանակակից կախարդության հայրը»:

1810 - ծնվել է գերմանացի հիստոլոգ և ֆիզիոլոգ Թեոդոր Շվանին, որը հանդիսանում է կենդանի օրգանիզմների կառուցվածքի բջջային տեսության հիմնադիրը:

1878 - ծնվել է ճապոնացի գրող, բանաստեղծուհի, ֆեմինիստուհի և պացիֆիստուհի Ակիկո Յոսանոն:

1890 - ծնվել է ռուս վիրաբույժ- գիտնական Ալեքսանդր Բակուլևը, որը հանդիսանում է սովետական սիրտ-անոթային վիրաբուժության հիմնադիրներից մեկը:

1894 - վախճանվել է ֆրանսիացի դիվանագետ և ինժեներ Ֆերդինանդ դե Լեսսեպսը, որը հանդիսացել է Սուեզյան ջրանցքի նախագծողը և կառուցման ղեկավարը:

1918 - Կայացել է Ադրբեջանի Դեմոկրատական հանրապետության խորհրդարանի առաջին նիստը:

1928 – ծնվել է ամերիկացի լեզվաբան, փիլիսոփա, քաղաքական ակտիվիստ Նոամ Չոմսկին:

1941 – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ճապոնիան անսպասելի հարձակվել է Օահու կղզու վրա գտնվող Պյորլ-Հարբոր ամերիկյան ռազմաբազայի վրա, այս դեպքերի հիման վրա նկարահանվել է ֆիլմ։

1943 – ընդունվել է Լիբանանի դրոշը։

1944 – Չիկագոյում ստորագրվել է միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին պայմանագիր։

1972 - իրականացվել է «Ապոլլոն-17» տիեզերանավի թռիչքը, որը « Ապոլլոն»  ծրագրի շրջանակներում իրականացրել է վերջին վայրէջքը Լուսնի վրա:

1975 - Ինդոնեզիան ներխուժել է Արևելյան Թիմոր:

1982 - Տեխասում (ԱՄՆ) առաջին անգամ իրականացվել է մահապատիժ ներարկման միջոցով:

1991 - Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգում ստեղծվել է Պետրովյան գիտությունների և արվեստների ակադեմիան:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

«Գազպրոմ Արմենիա»-ից գազանջատումների մասին են հայտնումԱշխարհի նավթի պաշարները կարող են բավարարել շուրջ վեց ամիս՝ ԱՄՆ-Իրան պատերազմի շարունակման դեպքում․ ReutersԼավրովը մեղադրել է ԵՄ-ին ռուսական բեռներով նավերը բռնագրավելու հնարավորությունն օրինականացնելու մեջՀայաստանում COP17-ի անցկացման համար կհատկացվի շուրջ 2.6 մլրդ դրամՀայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Վաղը սպասվում է Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով հերթական դատական նիստըՀունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովովՀայաստանն ու Իրանը Ալմաթիում քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության խորացումըՀայ շախմատիստները առաջատարներն են Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունումԻտալիայում պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի արտադրության գործարանումԽոշոր ավտովթար՝ Երևանում. մի քանի ավտոմեքենաներ վերածվել են մետաղե ջարդոնիՌուսաստանում սկսվել է բենզինային ճգնաժամի նոր ալիք. լրտվամիջոցներԱնձրև, ամպրոպ, կարկուտ. ինչ եղանակ է կանխատեսվում առաջիկա 5 օրերինՄեզ անհրաժեշտ է ամերիկյան կողմի ավելի մեծ ներգրավվածություն խաղաղության ծրագրում․ Զելենսկի ՊՍԺ-ն՝ Եվրոպայի սուպերգավաթակիր Բռնազшվթված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին (տեսանյութ) ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում էական առաջընթաց է գրանցվել. ՆԳՆ Վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» սահմանը փակ է ջրի մակարդակի բարձրացման պատճառով Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Երեխաների որդեգրման ընթացակարգը կփոխվի՞․ ի՞նչ է հայտնի Թրամփի վարչակազմի պաշտոնյաները մտահոգված են Իրանի հետ hակամարտությունում ռազմավարnւթյան բացակայությամբ. Politico Կասեցվել է «Դրախտ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը Հրդեհ է տեղի ունեցել Երևանում. կրակի տարածումը կանխվել է Կասեցվել է «ՍԱՐԳ Վայենտորգ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ-ն մանրամասնում է Ռուսաստանից ցորենի ևս մեկ խմբաքանակ կուղարկվի Հայաստան Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. պատգամավորները բանավիճել են և դուրս եկել նիստերի դահլիճից (տեսանյութ) «Պտուղներ է տալիս». Հայաստանը ռուսների զանգվածային ձերբակալություններով հետևում է Ուկրաինայի օրինակինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի 2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան «Ժողովրդավարության Բաստիլը». Հայաստանում քննադատվել է Երևանի հակառուսական դիրքորոշումըՈչ միայն Հայաստանը. ԱՄՆ-ն ստեղծում է ֆինանսական գործիք Միջին միջանցքի համարԱՄՆ-ը չի փոխանցել Զելենսկու առաջարկները hակամարտnւթյան ավարտի վերաբերյալ․ ՌԴ ԱԳ փոխնախարար Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մարմինը. ՊՆ Արմեն Գրիգորյանն ազատվելու է ԱԽ քարտուղարի պաշտոնից Սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 500 հազար դրամ Փրկարարներն օգնության են հասել կողաշրջված ավտոմեքենայի վարորդին Երկու աթոռները, որոնց վրա նստած էր ՀՀ վարչապետը, ճաքեցին. Կրեմլը հարվածել է Փաշինյանի ձեռքերինՍուպերհամակարգիչը հաշվարկել է «Բարսելոնա»-ի և «Ռեալ»-ի չեմպիոնության շանսերը Լա լիգայում Տավուշի մարզի Դովեղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Ֆրանսիայի նման երկրները պետք է դադարեն աշխարհին դասեր տալ «մարդու իրավունքների» վերաբերյալ. Արաղչի Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Toyota Corolla»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավnրներ Ծնվել է կինոյի և թատրոնի դերասան Ազատ Գասպարյանը. պատմության այս օրը (13 օգոստոս)9 մարզպետ վերանշանակվել են իրենց պաշտոններում Ճապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի պատճառով ՄԱԿ-ը կորցնում է իր արդիականությունը և դանդաղ մաhանnւմ է․ Գրոսսի Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 13-ին Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Բաշկիրիայի արդյունաբերական գոտու տարածքում գտնվող Wildberries-ի պահեստում
Ամենադիտված