Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանում վերջերս տեղի ունեցած արտահերթ ընտրությունները ելք չդարձան խորքային ճգնաժամից երկրի դուրսբերման համար. մենք ընդամենը մտանք դժոխքի նոր շրջան․․․»․ Սերժ Սարգսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«Պատիվ ունեմ» խմբակցության պատագամավոր Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 
 
Կարդալ և սովորել:
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը «XXI դարի գլոբալ մարտահրավերները. միջկուսակցական հարթություն» թեմայով միջազգային միջկուսակցական տեսակոնֆերանսին
Մեծարգո՛ Դմիտրի Անատոլևիչ,
Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Նախ՝ թույլ տվեք շնորհակալություն հայտնել «Եդինայա Ռոսիա» համառուսաստանյան քաղաքական կուսակցությանը և նրա նախագահ պարոն Մեդվեդևին՝ այսչափ յուրաժամ նախաձեռնության և մեր ժողովուրդների առջև ծառացած գլոբալ մարտահրավերները, խնդիրներն ու հեռանկարները քաղաքական կուսակցությունների միջազգային ընտանիքի շրջանակներում քննարկելու ընձեռված հնարավորության համար:
Հարգելի՛ Դմիտրի Անատոլևիչ,
Ես ջերմությամբ եմ հիշում մեր բոլոր հանդիպումները և, օգտվելով առիթից, ուզում եմ մեկ անգամ ևս շնորհավորել Ձեզ և Ձեր գլխավորած քաղաքական ուժին Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ:
Հարգելի գործընկերներ,
Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ կորոնավիրուսի համավարակի պատճառով քննություն ենք հանձնում պատմության և մեր սերունդների առջև: Մեր երկրների միլիոնավոր քաղաքացիներ պայքարում են կյանքի իրենց իրավունքի համար, և մեր պետական համակարգերը պարտավոր են դեմքով շրջվել դեպի քաղաքացիներն ու ապացուցել իրենց արդյունավետությունը։
Ավաղ, այս իրավիճակում ոչ բոլոր երկրների ժողովուրդներին են բաժին ընկել բանիմաց, պատասխանատու և արդյունավետ ղեկավարներ։ Նախքան կորոնավիրուսը՝ աշխարհի բազմաթիվ երկրներ, այդ թվում Հայաստանը, ախտահարվեցին ծայրաստիճան վտանգավոր մեկ այլ վիրուսով. պոպուլիզմի վիրուսով։ Սա մեծ ցավով եմ նշում, քանի որ իմ երկիրը առ այսօր իր վրա զգում է դիլետանտ-պոպուլիստների ապաշնորհ կառավարման ծանր հետևանքները, և կորոնավիրուսը մեզ բաժին ընկած բնավ միակ փորձությունը չէր։
Անցած տարվա սեպտեմբերի 27-ին մենք լայնամասշտաբ ագրեսիայի ենթարկվեցինք Ադրբեջանի կողմից, որին անմիջականորեն և անթաքույց սատարում էին Թուրքիան և Մերձավոր Արևելքից բերված վարձկանները։
Պատերազմը, որտեղ կիրառվում էին միջազգային իրավունքով արգելված զինատեսակներ, աղետալի հետևանքներ ունեցավ իմ ժողովրդի համար՝ խլելով հազարավոր երիտասարդների կյանքեր, անօթևան թողնելով տասնյակ հազարավոր մարդկանց, թշնամական գերության մեջ նետելով մեր հարյուրավոր հայրենակիցների, որոնց գերակշիռ մասին Ադրբեջանը մինչ օրս, պատերազմից ավելի քան մեկ տարի անց, պահում և խոշտանգումների է ենթարկում Բաքվի բանտերում։
Օգտվելով Հայաստանում գործող թուլակամ և պոպուլիստ իշխանության վարքագծից, ինչպես նաև շահագրգիռ արտաքին ուժերի թողտվությունից, որոնք երեք տարի առաջ որոշակի նպատակներով օգնեցին նրանց իշխանության գալ հայտնի տեխնոլոգիաների միջոցով, Ադրբեջանն այսօր էլ ոտնձգություններ է կատարում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ, ահաբեկում սահմանամերձ բնակավայրերի խաղաղ քաղաքացիներին, սադրում ռազմական բախումներ և շարունակում գերեվարել նոր զինվորների։
Հայաստանը դարձել է մի երկիր, որի օրինակով քաղաքագիտությունը կարող է ուսումնասիրել տգետ պոպուլիստների կառավարման կործանարար հետևանքները։
Բանակն ու դիվանագիտական կորպուսը, որոնք երեք տարվա ընթացքում հիմնովին փլուզվել են պոպուլիստական ռեժիմի կողմից, չկարողացան դիմակայել ադրբեջանական ագրեսիային։ Եվս մեկ անգամ վերահաստատում եմ, որ սա ոչ թե մեր ժողովրդի, այլ հանցավոր անպատասխանատու դեմագոգների խմբի պարտությունն է։
Մենք շնորհակալ ենք Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը ինչպես ակտիվ ռազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ գործադրած ջանքերի, այնպես էլ Խաղաղապահ զորակազմի տեղակայման միջոցով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովման համար և կոչ ենք անում ավելի ամուր կանգնել հրադադարի պահպանման դիրքերում:
Իմ գործընկերներին կոչ եմ անում նաև անվերապահորեն պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ մոտեցումը՝ կառուցված հիմնարար սկզբունքների վրա, որոնք բազմիցս հնչեցվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից։ :
Հայաստանում վերջերս տեղի ունեցած արտահերթ ընտրությունները ելք չդարձան խորքային ճգնաժամից երկրի դուրսբերման համար։ Մենք ընդամենը մտանք դժոխքի նոր շրջան՝ ադրբեջանական շարունակվող ագրեսիայով, այս անգամ՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներում։ Տարածաշրջանային վերջին զարգացումների և մարտահրավերների համատեքստում չի կարելի անտեսել հայ ժողովրդի կենսական շահերը, չի կարելի դիտարկել պատերազմի կործանարար և անարդար հետևանքները որպես նոր իրողություն։ Մենք չենք համակերպվել այս իրավիճակի հետ, և սա ռևանշիզմ չէ։
Ուզում եմ ևս մեկ անգամ հայտարարել այս ներկայացուցչական համաժողովի բոլոր մասնակիցների առջև, որ Արցախի հարցը լուծված չէ, որ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի հարցը սակարկման ենթակա չէ, որ Հայաստանը պետք է մնա տարածաշրջանային ինքնիշխան դերակատար և Ռուսաստանի ռազմավարական դաշնակից:
Մենք ականատես ենք քաղաքական գործընթացների էթիկայի և փիլիսոփայության գլոբալ վերաձևաչափմանը, ինչը տանում է դեպի միջազգային ինստիտուտների ճգնաժամ և միջազգային իրավունքի տոտալ էրոզիա։
«Տեկտոնիկ» շարժերը շոշափում են նաև Հարավային Կովկասի տարածաշրջանը, որը «սեյսմիկ առումով» վտանգավոր է դարձել նաև աշխարհաքաղաքական իմաստով։
Ընդունված է հավաստիացնել, թե պետությունների արտաքին քաղաքականությունն ավելի ռացիոնալ է դարձել։ Այս համատեքստում պետք է խոստովանել, որ ռացիոնալիզմը ցինիզմից բաժանվում է փխրուն սահմանագծով, որը կոչվում է պարկեշտություն։ Պարկեշտության ճգնաժամ, բարոյականության ճգնաժամ, արդարության ճգնաժամ. ահա թե ինչն եմ ես համարում կարևոր մարտահրավերներից մեկը համաշխարհային վերաիմաստավորումների ժամանակակից միտումներում։ Օրինակ, դժվար է համոզիչ կերպով բացատրել հայ հասարակությանը, թե ինչու են ՀԱՊԿ անդամ որոշ երկրներ ողջունում և շնորհավորում ՀԱՊԿ անդամ չհանդիսացող երկրին՝ ՀԱՊԿ անդամ երկրի նկատմամբ տարած ռազմական հաղթանակի կապակցությամբ։
Տարիների հեռավորությունից կարող եմ վստահաբար ընդգծել, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման վերաբերյալ իմ ընդունած որոշումը ճիշտ էր, որ Ձեզ հետ միասին, Դմիտրի Անատոլևիչ, մեր համատեղ նախաձեռնությունները՝ Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետների երկարաձգման և նրա լիազորությունների ընդլայնման առնչությամբ, որոնք ստորագրվել են 2010 թվականին, ճիշտ էին։ Առ այսօր առկա է Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության հզոր, չիրացված ներուժ։ Ցավոք, այդ ուղղությամբ նույնպես Հայաստանի ներկա կառավարության ջանքերն անբավարար են, անարդյունավետ, իսկ երբեմն նաև հակադիր։
Վերջում ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել տեսակոնֆերանսի կազմակերպիչներին այս նախաձեռնության համար, բոլորին մաղթել հաջողություն, իսկ մեր երկրների ժողովուրդներին՝ խաղաղություն և առողջություն:
Շնորհակալություն համագործակցության և ուշադրության համար:
ԱՄՆ Սենատը կրկին մերժել է Թրամփի ռшզմական լիազորությունները սահմանափակող բանաձևըՄակրոնի մտահոգությունը չհաջորդեց մեր գազային օբյեկտների վրա Իսրայելի hարձակմանը. այն հաջորդեց մեր պատասխան hարվածին. ԱրաղչիԵրևանի և Բաքվի միջև խաղաղության վերջնական համաձայնագրի կնքման համար դեռ կան խոչընդոտներ Տեղի ունեցան ՉԼ 1/8 եզրափակչի մնացած պատասխան հանդիպումները | Հայտնի դարձան 1/4-ի մասնակից զույգերը Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Արմենակյան-Սերո Խանզադյան փողոցների խաչմերուկում ԱՄՆ Սենատում կրկին մերժվել է Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող բանաձևը Հորմուզի նեղուցի փակումն Իրանի ինքնապաշտպանության միջոց է. մեջլիսի խոսնակ ԵՄ-ն չի ցանկանում զորքեր ուղարկել Հորմուզի նեղուց և չի պատրաստվում պատերազմի մեջ մտնել․ Կալլաս Նորքում 50 հա տարածքի վրա անտառային պուրակ կստեղծվիՍանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ՝ Աբովյան քաղաքում գործող պահածոների արտադրամասումԵ՞րբ կնշվի Վերջին զանգն այս տարիԵվրոպայում գազի գները մեկ երրորդով աճել են Իրանի նոր hարվածից հետոVIVA-ն հայտարարություն է տարածել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների դադարը իրավիճակային է․ Կրեմլ ԱՄՆ հետախուզությունն անկանխատեսելի է համարում ՀՀ Սահմանադրության ընդունումըԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակԱմերիկյան փորձագետներն արձանագրում են Փաշինյանի տապալումը Սովորական ընտրակաշառք արցախցիներին իշխանությունից Իշխանությունը մտադիր է ավելացնել նախարարությունների թիվը Իսրայելը uպանել է «Համաս»-ի ռազմական հետախուզության ղեկավար Մուհամմադ Աբու Շահլային Ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարման գործարքների համար կսահմանվեն ԱԱՀ-ի հատուկ կանոններ Առանձին շրջաններում սպասվում է թաց ձյունՄեկնարկել է Հայաստան-Բելառուս հանդիպման տոմսերի վաճառքը «Արմավիր» ՔԿՀ-ում, հսկիչներին հաջողվել է փրկել դատապարտյալի կյանքըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Ադրբեջանի միջով հացահատիկ է Հայաստան ուղարկվել Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված 1 տարեկան երեխայի 4-ամյա քրոջը տեղափոխել են ՀՕՖ, ապա Արաբկիր ԲԿՏեղեկացեք․ մինչև 19։00-ն ջուր չի լինիՏյումենի բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանի իշխանությունների գործողությունների դեմՀայաստան բեռնափոխադրումները շրջանցում են Իրանը կրկնապատկելով տարանցման ժամանակըԻնչպես են Հայաստանում վերաբերվում Իրանի պատերազմինԵրբեմն ընդամենը մեկ փոքրիկ աղյուսը հեռացնելը բավարար է ամբողջ կառույցը քանդելու համար. «Փաստ» Ովքեր են երեկ մահացած 3 երիտասարդները«Անկախության ֆետիշը». Հայաստանը կորցնում է իր ապագան կառավարվելով պոպուլիստական կարգախոսներով Ուժեղ տնտեսություն. ճգնաժամից դուրս գալու միակ իրատեսական ճանապարհը Արտառոց դեպք՝ Երևանում․ մոր ծեծի հետևանքով 3-ամյա երեխա է հոսպիտալացվելԸնտրական խաղի կանոնների փոփոխություն՝ ընդդիմության աճող վարկանիշի ֆոնին Հայաստանը հայտնվում է երկու մրցակցող ռազմավարությունների միջև. «Փաստ»Միջերկրածովյան ցիկլոնը մոտենում է մեր սահմաններին և գիշերը կներթափանցի Հայաստան․ Գագիկ Սուրենյան«Կա մեկը, ով այդ բոլոր նռների քաղցրությունն ուներ իր հոգու մեջ». Լևոն Լևոնյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Կարմիր շուկայում. «Փաստ»Մեղրիում պաշտոնապես բացել են Իրան-Հայաստան գազատարը․ պատմության այս օրը (19 մարտ)Երևանի և մարզերի որոշ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ»Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայում«Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ»Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ»Առաջարկվում է դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնավարման առավելագույն ժամկետը սահմանել 5 տարի. «Փաստ»Ով է եվրոպականի անվան տակ ադրբեջանական բենզին ներկրողը. «Ժողովուրդ» «Պատիվ ունեմ»-ը Փաշինյանի գործողությունների դեմ նախագիծ է ներկայացրել ԱԺ. «Հրապարակ» Հիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ՝ հիբրիդային միջամտություն. «Փաստ»
Ամենադիտված