Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (դեկտեմբերի 1)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր, Ղազախստան՝ Ղազախստանի 1-ին նախագահի օր, Կարակալպակիա՝ Կարակալպակերենի օր, Ռուսաստան՝ Մարտական սխրանքի օր, Ռումինիա՝ Ռումինիայի միավորման օր, Պորտուգալիա՝ Անկախության օր, Ուկրաինա՝ Դատախազության աշխատողների օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1824 - Թիֆլիսում բացվել է Ներսիսյան դպրոցը (շարունակել է գործել մինչև 1924 թ.)։

1827- Սուլթան Մահմուդ 2-րդը շուրջ 12 հազար հայ կաթոլիկներ է արտաքսել Կ. Պոլսից, որոնցից 4 հազարը ցրտից զոհվել են ճանապարհին, իսկ մնացածը անցել են Փոքր Ասիայի գավառներ։

– հիմնադրվել է  Շուշիի հայկական տպարանը։

1876 - Թուրքական կառավարության ցուցումներով հրդեհվել է Վանի շուկան, որը զգալի նյութական վնաս է հասցրել տեղի բնակչությանը։

1880 - ծնվել է կոմպոզիտոր Սպիրիդոն Մելիքյանը։

1894 - հրատարակվել է հայ բանվոր հեղափոխականների միավորման նոր օրգան՝ «Կռիվ» թերթը։

1899 – վախճանվել է հասարակական գործիչ և հրապարակախոս Տիգրան Երկաթը։

1903 – վախճանվել է պատմաբան, աշխարհագետ, բանասեր Մանվել Քաջունին։

1907 - Թիֆլիսում լույս է տեսել «Անկախ մամուլ» թերթի առաջին համարը:

1914 – Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է ռուսական բանակի Սարիղամիշի օպերացիան, որի արդյունքում ջախջախվել է Էնվեր փաշայի բանակը։

1917 - Խորհրդային Ռուսաստանի ազգությունների գործերի ժողովրդական կոմիսարիատին կից Մոսկվայում ստեղծվում է հայկական գործերի կոմիսարիատ, որի կոմիսար է նշանակվում ականավոր պետական գործիչ Վառլամ Ավանեսովը, իսկ տեղակալ՝ բանաստեղծ Վահան Տերյանը։

1919 - Զանգեզուրի Գեղաձորի հարթավայրում հավաքվել են Գարեգին Նժդեհի ղեկավարած ջոկատները և սկսել գործողություններ տարածաշրջանի մնացած ադրբեջանական բնակավայրերի դեմ։

1920 - Ադրբեջանի հեղափոխական խորհուրդը հայտարարել է, որ ճանաչում է Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը, Նախիջևանը որպես Հայաստանի բաղկացուցիչ մասեր։

1921 - Հայաստանում տեղի են ունեցել գյուղական, գավառակային և գավառային խորհուրդների առաջին ընտրությունները։

1923 - Երևանում բացվել է Հայաստանի պետական կոնսերվատորիան:

1929 - սկսել է գործել Քանաքեռի նոր ռադիոկայանը:

1941 - Երևանում կազմավորվել է 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիան՝ գնդապետ Սիմոն Զաքյանի հրամանատարությամբ։   

1955 – ծնվել է ֆրանսահայ ռեժիսոր, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Սերժ Ավետիքյանը։

1980 – վախճանվել է ֆրանսահայ գրող Զարեհ Որբունին։

1989 - Երևանում կայացած Գերագույն խորհրդի և ԼՂԻՄ Ազգային Խորհրդի միացյալ նիստում ընդունվել է Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին պատմական որոշումը։

1995 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Յամայկայի հետ։

2005 - Լոնդոնի «Քրիստիս» միջազգային աճուրդում 1,5 միլիոն դոլլարով վաճառվել է Հովհաննես Այվազովսկու նկարներից մեկը:

2006 - ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանը 800 միլիոն դոլլարով վաճառել է աշխարհի ամենախոշոր ավտոընկերության՝ «Ջեներալ Մոթորս»-ի, իրեն պատկանող 10 տոկոս մասնաբաժինը:

2008 – Նաիրիտ գործարանը դադարեցրել է գործունեությունը։

2012 -  Կոնգոյի մայրաքաղաք Բրազավիլի օդանավակայանում վթարի է ենթարկվել Իլ-76 բեռնատար ինքնաթիռը, անձնակազմի բոլոր 7 անդամները զոհվել են, որոնցից 5-ը եղել են Հայաստանի քաղաքացիներ։

2014 - Հռոմի պապը այցել է Ստամբուլի «Սուրբ Փրկիչ» հայկական հիվանդանոց, որտեղ պառկած է եղել Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը:

2020 - համաձայն պայմանավորվածության՝ ադրբեջանական ստորաբաժանումները մտել են Լաչինի շրջան: Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ Լաչինը արդեն ադրբեջանական է և «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» արդեն չկա:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1774 - ուժի մեջ է մտել առևտրային բոյկոտը Մեծ Բրիտանիայի և նրա հյուսիսամերիկյան գաղութների միջև, որը նախաձեռնել էր Աշխարհամասային կոնգրեսը։

1800 - Լայպցիգում հիմնադրվել է Հոֆմայստերի և Կյունելի «Edition Peters» երաժշտական հրատարակությունը, որը աշխարհի ամենահին երաժշտական հրատարակությունն է ներկայումս ևս գործող է։

1887  - հրատարակվել է «էտյուդ մուգ տոներով» վեպը, որը առաջին գիրքն է Շերլոկ Հոլմսի մասին։

1891 – կանադացի սպորտային մարզիչ Ջեյմս Նեյսմիթը կազմակերպել է իր հորինած բասկետբոլի առաջին խաղը։

1913 - «Ֆորդ մոթորս կոմպանի» ընկերությունում սկսել է գործել ավտոմեքենաների արտադրության առաջին հոսքագիծը։

1918 – Հարավսլավիայի թագավորությունը հռչակել է իր անկախությունը Ավստրո-Հունգարիայից։

1934 - ԽՍՀՄ-ի Լենինգրադ քաղաքում սպանվել է հայտնի հեղափոխական Սերգեյ Կիրովը։

1943 - Թեհրանում ավարտվել է երեք դաշնային երկրների ղեկավարների՝ ԽՍՀՄ-ի (Ստալին), ԱՄՆ-ի (Ռուզվելտ) և Մեծ Բրիտանիայի (Չերչիլ) գագաթնաժողովը։

1945 - ծնվել է խորհրդային և ռուս դերասան, հումորիստ Գեննադի Խազանովը։

1949 - սպանվել է կոլումբացի նարկոբարոն Պաբլո Էսկոբարը։

1953 - Չիկագոյում լույս է տեսել «Փլեյբոյ» ամսագրի առաջին համարը։

1959 – Վաշինգտոնում ստորագրվել է Անտարկտիկայի մասին համաձայնագիրը, ըստ որի՝ Անտարկտիդան կարող է օգտագործվել միայն խաղաղ նպատակներով։

1972 – վախճանվել է ռուս նշանավոր մաթեմատիկոս Նիկոլայ Լոբաչևսկին։

1996 - սկսել է հերարձակվել ռուսական «СТС» հեռուստաալիքը։

2001 - Ռուսաստանում ստեղծվել է «Միացյալ Ռուսաստան» քաղաքական կուսակցությունը։

2019 - Չինաստանի Ուհան քաղաքում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի համաճարակի առաջին դեպքը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել էԳրեթե մերկ. Էմիլի Ռատակովսկին՝ Փարիզում կայացած Loewe-ի ցուցադրությանը Միջուկային զենքի տիրապետումը Կիևի ռեժիմի համար մոլուցք է․ Զախարովա Սևան-Երևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բшխվել է «Shacman» մակնիշի բեռնատարինԷդուարդ Սպերցյանը երկարաձգել է պայմանագիրը «Կրասնոդարի» հետ Ձորաղբյուրում բшխվել են «Chevrolet»-ն ու «Nissan»-ը. կան վիրшվորներ Մեր զինված ուժերը վրեժ կլուծեն ռազմական գործողությունների ընթացքում զոհված յուրաքանչյուր իրանցու համար․ ԱրաղչիԱդրբեջանի 7, իսկ Թուրքիայի 13.441 քաղաքացի որպես զբոսաշրջիկ այցելել է Հայաստան Վերջնական որոշում է կայացվել սկանդալային ծեծկռտուքից հետո Արման Ծառուկյանին որակազրկելու հարցում «Հոգևոր քարտեզի արահետներով»․ Մատենադարանի գանձերը կցուցադրվեն Իսպանիայի ազգային գրադարանում Կայանալու է Արման Ծառուկյանի և Ջորջիո Պուլասի ռևանշ գոտեմարտը․ պաշտոնականԻրանի ժամանակավոր կառավարող խորհուրդը որոշել է չհարձակվել հարևան երկրների վրաԱՄՆ-ն կարող է վերացնել ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցները. ԱՄՆ Ֆինանսների նախարարը բացատրել է պատճառը Իրանի բարձր ռիսկային ռազմավարությունը Մերձավոր Արևելքում անսահմանափակ պատերազմի համար. WSJ Եվրոպական խորհրդի նախագահը մարտի 11-ին կայցելի Բաքու Իրանից հայտնել են՝ քանի խաղաղ բնակիչ է զոհվել պատերազմի ժամանակ Մոսկվան սպառնացել է Հայաստանին փլուզմամբ՝ կապված երկաթուղիների կառավարման գործում Ռուսաստանը Կատարով փոխարինելու Փաշինյանի ցանկության հետ Երուսաղեմի վարդապետների հիշատակության օրն է այսօր Թրամփը կորոշի, թե երբ Իրանն այլևս սպառնալիք չի ներկայացնի ԱՄՆ-ի համար․ Լևիթ ԱՄՆ-ն Իսրայելին կվաճառի 12,000 ռումբ՝ 150 միլիոն դոլար արժողությամբ Թքած ունեմ այդ ամենի վրա. Ուայթը կոշտ է արձագանքել Ծառուկյանի վերաբերյալ հարցին Disney-ը մարտին Սինգապուրում կսկսի իր ամենամեծ կրուիզային նավարկումը Իսրայելի տարբեր համալսարաններում և ավագ դպրոցներում ուսանում են մեկ տասնյակ ՀՀ քաղաքացիներ, ովքեր այս պահին Հայաստան վերադառնալու ցանկության մասին չեն տեղեկացրել․ ԱԳՆ Եվրամիությունը դադարեցրել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի համար Գազանջատումներ՝ մարտի 9-ին«Քաղպայմանագիրը» շարունակելու է զտումները ընտրական ցուցակում Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՄտահոգիչ միտումներ. Ամերիկյան հարցումների «մութ կողմը» Սադրանք «մոլոտովի կոկտեյլով» Մարտի 8-ին ձյուն կտեղա՞Ադրբեջանը Հայաստանին ներքաշո՞ւմ է Իրանի դեմ պատերազմ Կատարում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել այդ տարածքում տարանցիկ գտնվող ՀՀ 41 քաղաքացի․ ԱԳՆ Կենտրոնական Ասիայում Թուրքիային առանձնապես չեն վստահում ուստի Ադրբեջանն է առաջ մղվում Դուբայ-Երևան թռիչք է հետաձգվել Կթույլատրե՞ն իրական մրցակցություն․ Նարեկ Կարապետյանը վստահ է՝ հիմնական ընդդիմությանը չեն կարող արգելել մասնակցել ընտրություններին Իրանում երկրաշարժ է եղել Ինչպե՞ս կարող է իրանական ճգնաժամը ազդել Հայաստանի վրա. «Փաստ»Արագածոտնի մարզում 69-ամյա վարորդը «Kia Sorento»-ով բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել դաշտումՆպատակ ունեն սերմանել զանգվածային անտարբերություն. «Փաստ»Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայում Ադրբեջանի ԱԳ նախարարը մեկնել է Թուրքիա Գյուղացին պետք է վաճառի իր բերքը հենց գյուղում․ «Ուժեղ Հայաստան»-ը առաջարկում է ստեղծել մթերման կայանների համազգային ցանց Թուրքիայում բանտից ազատ է արձակվել Հրանտ Դինքի սպանության գործով ձերբակալված առանցքային կասկածյալը. պատմության այս օրը (07 մարտ)«Այս ծանր օրերում ինձ ուժ տվողը թոռնիկներս դարձան». կրտսեր սերժանտ Սամվել Մելքումյանը վիրավորվել է սեպտեմբերի 30-ին Ջրականում, անմահացել՝ հիվանդանոցում՝ 2,5 ամսվա պայքարից հետո. «Փաստ»Փորձագիտական քննարկում ժամանակակից աշխարհակարգի մարտահրավերների վերաբերյալ Երևանի Ռուսական տանը «ԱՄՆ-ը մտնում է Հարավային Կովկաս. Ի՞նչ սպառնալիքներ է ներկայացնում Իրանի հետ հակամարտությունը Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համար» Ուժի քաղաքականության վերադարձի վտանգն ու աշխարհակարգային տրամաբանության վերափոխումը. «Փաստ»Հայաստանում ձյուն է տեղում5 վիրավոր՝ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհինՀատվածական որոշումներն ու քայլերը ոչինչ չեն փոխում. «Փաստ»
Ամենադիտված