Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կապանից դեպի 6 գյուղեր տանող այլընտրանքային ճանապարհը ևս դիտարկվում է ադրբեջանական զինված ծառայողների կողմից․ ՄԻՊ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանական զինված ծառայողները կարողանում են դիտարկման ներքո պահել նաև Կապան-Ճակատեն այլընտրաքային ճանապարհը. բնակիչների անվտանգության և իրավունքների վերականգնման համար միակ ելքը նրանց հեռացումն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Թաթոյանը:
 
«Կապանից դեպի 6 գյուղեր՝ Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ տանող այլընտրանքային ճանապարհը ևս դիտարկվում է ադրբեջանական զինված ծառայողների կողմից, հետևաբար՝ բացի դժվարանցանելիությունից ու դրա հետևանքով հումանիտար խնդիրներից, բնակիչների իրավունքների ոտնահարումներից մարդկանց կյանքի իրավունքի և անվտանգության երաշխավորման խնդիրը մնալու է չլուծված։
Հետևաբար, անհրաժեշտ վերացնել խախտման աղբյուրը՝ խնդիրների իրական պատճառը:
 
Երեկ և այսօր ուսումնասիրել ենք այս պահին շահագործվող այլընտրանքային ճանապարհի դիտարկվող հատվածները (կից լուսանկարներում դիտարկվող ոչ բոլոր մասերն են)։ Ուսումնասիրություններ ենք արել Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի և նրա անձնակազմի հետ:
 
Գյուղերում բնակիչները նաև վկայեցին, որ երբ 90-ական թվականներին այդ այլընտրանքային ճանապարհը ստիպված են եղել շահագործել, ադրբեջանական զինված ծառայողների դիտարկելու պատճառով՝ եղել են նրանց կողմից քաղաքացիական տներ ու մարդկանց հրազենով, այդ թվում՝ դիպուկահար կրակոցներով, թիրախավորելու դեպքեր։
Փաստերն ակնհայտ են հաստատում, որ հայատյացության պետական հովանավորչությունն ու խրախուսումը Ադրբեջանի իշխանությունների կողմից այս տարիների ընթացքում միմիայն խորացել է և նոր՝ ծայրահեղ դրսևորումներ է ստացել՝ հասնելով ֆաշիզմի։ Իսկ վերջին պատերազմի ընթացքում դրսևորվել է դաժանություններով ու մարդու իրավունքների այլ կոպիտ խախտումներով: Հետևաբար, նման դեպքերի կրկնությունը չի բացառվում։
 
Ընդ որում, այս ճանապարհի դեպքում տեղանքի առանձնահատկությունն այն է, որ շատ մասեր հատկապես ձմռան ամիսներին կդառնան պարզապես անացանելի: Այս մասին վկայել են նաև գյուղերի բնակիչները՝ հիշելով, որ 90-ական թթ. ճանապարհը շահագործելու ժամանակ բախվել են նույն խնդիրների: Սա իր հերթին ավելի կխորացնի գյուղերի գյուղերի մեկուսացման աստիճանը։
 
Հարկ եմ համարում հատուկ նշել, որ ինքներս ենք տեսել, թե ինչպես են համայնքային, մարզպետարանի մարմինները, ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը կամ պարզապես հարակից համայնքների բնակիչներ ջանք ու եռանդ ներդնում՝ ճանապարհն անցանելի դարձնելու, մարդկանց օգնելու համար:
 
Մարդկանց չարչարանքը միմիայն գնահատելի է, բայց, ինչպես արդեն ասել եմ, հարցն այստեղ բոլորովին այլ է:
Լուծված չէ ամենագլխավորը՝ երաշխավորված չեն մարդկանց կյանքի իրավունքը, անվտանգությունն ու ազատ տեղաշարժի իրավունքը, մյուս կենսական իրավունքները:
 
Այսինքն՝ որպես այլընտրանքային շահագործվող ճանապարհն օբյեկտիվորեն չի լուծում իրավունքների այն զանգվածային խախտումները վերացնելու հարցը, որ առաջ է եկել ադրբեջանական իշխանությունների, նրանց զինված ծառայողների անօրինական արարքներով (օրինակ՝ անվտանգություն, բնականոն կյանքի վերականգնում և այլն):
 
Ուստի, անհրաժեշտ ելքը մեկն է՝ ադրբեջանական զինված կամ այլ ծառայողներ մեր համայնքների հարևանությամբ կամ համայնքների միջև ճանապարհներին չպետք է լինեն, պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի:
 
Դա է ՀՀ բնակիչների իրավունքները վերականգնելու ճանապարհը: Սա ամբողջությամբ բխում է միջազգային փորձից ու չափանիշներից:
 
Ոչ ոք իրավունք չունի անտեսել մարդու իրավունքների և հումանիտար խնդիրները սահմանների որոշման հետ կապված գործընթացում և վերջ:
 
Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանի հատուկ զեկույցները կներկայացնեմ միջազգային համապատասխան կառույցներին, ինչպես նաև ՀՀ մարմիններին և ՀԿ-ներին»:
Պենտագոնի պահանջած 200 միլիարդ դոլարը միայն այսբերգի գագաթն է. Արաղչի Մեսսին պատմության մեջ ամենաարագը խփեց 900 գոլ՝ գերազանցելով Ռոնալդուին Հարկային տեռnրը հայտարարում եմ փակված. կարևորը՝ չեմ հայտարարում բացված. ՓաշինյանԱՄՆ Սենատը կրկին մերժել է Թրամփի ռшզմական լիազորությունները սահմանափակող բանաձևըՄակրոնի մտահոգությունը չհաջորդեց մեր գազային օբյեկտների վրա Իսրայելի hարձակմանը. այն հաջորդեց մեր պատասխան hարվածին. ԱրաղչիԵրևանի և Բաքվի միջև խաղաղության վերջնական համաձայնագրի կնքման համար դեռ կան խոչընդոտներ Տեղի ունեցան ՉԼ 1/8 եզրափակչի մնացած պատասխան հանդիպումները | Հայտնի դարձան 1/4-ի մասնակից զույգերը Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Արմենակյան-Սերո Խանզադյան փողոցների խաչմերուկում ԱՄՆ Սենատում կրկին մերժվել է Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող բանաձևը Հորմուզի նեղուցի փակումն Իրանի ինքնապաշտպանության միջոց է. մեջլիսի խոսնակ ԵՄ-ն չի ցանկանում զորքեր ուղարկել Հորմուզի նեղուց և չի պատրաստվում պատերազմի մեջ մտնել․ Կալլաս Նորքում 50 հա տարածքի վրա անտառային պուրակ կստեղծվիՍանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ՝ Աբովյան քաղաքում գործող պահածոների արտադրամասումԵ՞րբ կնշվի Վերջին զանգն այս տարիԵվրոպայում գազի գները մեկ երրորդով աճել են Իրանի նոր hարվածից հետոVIVA-ն հայտարարություն է տարածել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների դադարը իրավիճակային է․ Կրեմլ ԱՄՆ հետախուզությունն անկանխատեսելի է համարում ՀՀ Սահմանադրության ընդունումըԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակԱմերիկյան փորձագետներն արձանագրում են Փաշինյանի տապալումը Սովորական ընտրակաշառք արցախցիներին իշխանությունից Իշխանությունը մտադիր է ավելացնել նախարարությունների թիվը Իսրայելը uպանել է «Համաս»-ի ռազմական հետախուզության ղեկավար Մուհամմադ Աբու Շահլային Ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարման գործարքների համար կսահմանվեն ԱԱՀ-ի հատուկ կանոններ Առանձին շրջաններում սպասվում է թաց ձյունՄեկնարկել է Հայաստան-Բելառուս հանդիպման տոմսերի վաճառքը «Արմավիր» ՔԿՀ-ում, հսկիչներին հաջողվել է փրկել դատապարտյալի կյանքըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Ադրբեջանի միջով հացահատիկ է Հայաստան ուղարկվել Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված 1 տարեկան երեխայի 4-ամյա քրոջը տեղափոխել են ՀՕՖ, ապա Արաբկիր ԲԿՏեղեկացեք․ մինչև 19։00-ն ջուր չի լինիՏյումենի բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանի իշխանությունների գործողությունների դեմՀայաստան բեռնափոխադրումները շրջանցում են Իրանը կրկնապատկելով տարանցման ժամանակըԻնչպես են Հայաստանում վերաբերվում Իրանի պատերազմինԵրբեմն ընդամենը մեկ փոքրիկ աղյուսը հեռացնելը բավարար է ամբողջ կառույցը քանդելու համար. «Փաստ» Ովքեր են երեկ մահացած 3 երիտասարդները«Անկախության ֆետիշը». Հայաստանը կորցնում է իր ապագան կառավարվելով պոպուլիստական կարգախոսներով Ուժեղ տնտեսություն. ճգնաժամից դուրս գալու միակ իրատեսական ճանապարհը Արտառոց դեպք՝ Երևանում․ մոր ծեծի հետևանքով 3-ամյա երեխա է հոսպիտալացվելԸնտրական խաղի կանոնների փոփոխություն՝ ընդդիմության աճող վարկանիշի ֆոնին Հայաստանը հայտնվում է երկու մրցակցող ռազմավարությունների միջև. «Փաստ»Միջերկրածովյան ցիկլոնը մոտենում է մեր սահմաններին և գիշերը կներթափանցի Հայաստան․ Գագիկ Սուրենյան«Կա մեկը, ով այդ բոլոր նռների քաղցրությունն ուներ իր հոգու մեջ». Լևոն Լևոնյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Կարմիր շուկայում. «Փաստ»Մեղրիում պաշտոնապես բացել են Իրան-Հայաստան գազատարը․ պատմության այս օրը (19 մարտ)Երևանի և մարզերի որոշ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ»Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայում«Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ»Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ»Առաջարկվում է դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնավարման առավելագույն ժամկետը սահմանել 5 տարի. «Փաստ»
Ամենադիտված