Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմի վտանգ. ի՞նչ պետք է անի Մոսկվան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

newizv.ru-ն գրում է, որ Մոսկվան ահռելի սխալ է գործել թույլ տալով Բաքվին Թուրքիային ներքաշել  հակամարտության մեջ և ռազմական լուծում փնտրել առանց Կրեմլին հաշվի առնելու: Այն ժամանակ գերակայել է Մոսկվայի ցանկությունը չկապել իր ձեռքերը հերթական պատերազմով։ Երևի այլ շահեր էլ են եղել, քանի որ մեր մերձկրեմլյան «պետական ​​այրերի» եսասիրական «պրագմատիզմը» ոչ մի դեպքում չպետք է մոռանալ։ Միայն հիշեցնենք, որ այն ժամանակ ռուսական լրատվամիջոցները ակտիվորեն քարոզում էին այն միտքը, որ մենք սխալ դաշնակից ենք ընտրել Անդրկովկասում, որ մեզ պետք է համագործակցել հարուստ Ադրբեջանի հետ, իսկ խեղճ Հայաստանը միայն մեր ձեռքերն է կապում... Այսպես թե այնպես այս պահին ունենք այն, ինչ ունենք ... Մասնավորապես, Անդրկովկասում մեր դաշնակցի ռազմական պարտությունը, Ադրբեջանի վրա ազդեցության փաստացի ամբողջական կորուստը, Թուրքիայի առավելագույնս ամրապնդվելը տարածաշրջանում, և Ադրբեջանի ձգտումը ավելի և ավելի շատ զիջումներ կորզել Հայաստանից սպառնալով նրան ռազմական ագրեսիայով։

Ինչո՞ւ է Ալիևն այդքան համարձակ դարձել. դա պարզապես գլխապտու՞յտ է հաջողությունից, թե՞ դրա հետևում ինչ որ մեծ ու լուրջ բան կա: Նման վարքագծի երեք տարբեր վարկածներ կան: Առաջին վարկածով նա ինչ որ լռելյայն պայմանավորվածություն ունի Կրեմլի հետ և խաղում է իր խաղաքարտը։ Այս վարկածը շատ կասկածելի է թվում, բայց, հավանաբար, այն լինելը շատ բան կբացատրեր։

Երկրորդ վարկածն այն է, որ Ալիևը վստահ է, որ մոտ ապագայում Մոսկվան ժամանակ չի ունենա Անդրկովկասի համար, ինչը նշանակում է, որ անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել ներկայիս իրավիճակը, որը հնարավոր է չլինի հետագա տասնամյակներին։ Եվ սա արդեն շատ ավելի հավաստի է թվում: Ամեն դեպքում, բավականաչափ նշաններ կան Ռուսաստանի նկատմամբ ինչ որ խոշոր և ձգձգվող հակամարտության հրահրման։ Երրորդ վարկածն այն է, որ Ալիևը վստահ է, որ Թուրքիայի օգնությամբ կկարողանա հաղթել Հայաստանին, նույնիսկ եթե նրան օգնության հասնի Ռուսաստանը։ Իսկ դա Մոսկվայի համար թերևս ամենավտանգավոր իրավիճակն է, քանի որ այդ դեպքում դժվար թե հնարավոր լինի խուսափել կոնֆլիկտից։ Բաքվում, հավանաբար, գնահատվում են բոլոր գործոնները։ Եվ դա ոչ միայն ադրբեջանական բանակի որոշակի տեխնոլոգիական ու քանակական գերազանցությունն է հայերի նկատմամբ։ Կարևոր է նաև այն, որ Հայաստանում մշտական ​​հիմունքներով տեղակայված ռուսական ստորաբաժանումները կհայտնվեն ծանր իրավիճակում նյութատեխնիկական ապահովման դժվարությունների պատճառով, եթե  Անկարան բացահայտորեն բռնի Բաքվի կողմը։ Կրեմլն այս դեպքում կկանգնի Վրաստանով Հայաստան զորքերի շտապ տեղափոխման հարցը ինչ որ կերպ լուծելու խնդրի առաջ, ինչը, հաշվի առնելով Մոսկվայի և Թբիլիսիի հարաբերությունների ներկա մակարդակը, գրեթե անհնար է թվում։ Ճիշտ է, կլինի իրանական երթուղին, բայց այն ավելի երկար է, ավելի բարդ և, որ ամենակարևորն է, այն կարելի է կտրվել ադրբեջանցիների և թուրքերի հաջող գործողություններով հենց Հայաստանի Սյունիքի մարզում։ Այսինքն Ադրբեջանը Զանգեզուրի միջանցքը ճեղքելով ոչ միայն լուծում է իր լոգիստիկ խնդիրները, այլ նաև ամբողջությամբ կտրում է իր հիմնական թշնամուն Ռուսաստանից։

Ի՞նչ կարող է անել Մոսկվան հակամարտության սրումը կանխելու կամ ինչ որ կերպ դադարեցնելու համար, եթե այն բռնկվի։ Նախ պետք է հիշել, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և եթե Ռուսաստանը չկարողանա ապացուցել այդ դաշինքի արդյունավետությունը, նրա անդամների մեծ մասի մոտ հիմնավոր կասկածներ կառաջանան. արժե՞ արդյոք մնալ դրանում։ Իսկ դա արդեն իսկ խաթարում է անվտանգության ողջ համակարգը Ռուսաստանի ամբողջ շրջագծով ... Ուստի պետք է փաստել. Մոսկվան չի կարող  թույլ տալ Հայաստանի հերթական ռազմական պարտությունը արդեն սեփական տարածքում։ Դա նշանակում է, որ պետք է որոշ տարբերակներ փնտրել Իլհամ Ալիևի ռազմական նկրտումներին հակազդելու համար։

Առաջին հայացքից ամեն ինչ միանգամայն ակնհայտ է. պետք է առավելագույնի հասցնել ռուսական զորքերի առկա խմբավորումը Հայաստանում, անհրաժեշտ է անել ամեն ինչ, որպեսզի այն կարողանա ռազմական գործողություններ իրականացնել լիարժեք շրջապատման պայմաններում բավական երկար ժամանակ։ Բայց այստեղ հարց է այն, թե արդյո՞ք Հայաստանում տեղակայված ռուսական ավիացիան կկարողանա երկար ու արդյունավետ դիմակայել թուրքական ավիացիային, քանի որ եթե ոչ, ապա բոլոր ջանքերը կփոշիանան, և Ադրբեջանը ևս մեկ հաղթանակ կտոնի…

Ճիշտ է, կա հակազդման մեկ այլ սցենար. Մոսկվան պետք է ապահովի հայկական բանակի մարտունակությունը, և վերջինս կարող է հարվածներ հասցնել Ադրբեջանի որոշ կարևոր ենթակառուցվածքային օբյեկտներին, մասնավորապես՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին։ Ղարաբաղյան ուղղությամբ հնարավոր կլինի մտածել փոքր հակահարձակման մասին, իսկ դա չափազանց ցավալի կլինի ինչպես ողջ Ադրբեջանի, այնպես էլ անձամբ Ալիևի համար, որը շատ ջանքեր է «ներդրել» Ադրբեջանի փրկչի կերպարով ներկայանալու համար։ Ղարաբաղում ցանկացած պարտություն նրա համար հիմա ուղղակի անընդունելի է, բայց Բաքուն, անգամ իր ողջ ներուժով, դժվար թե կարողանա ապահովել իր բանակի անհրաժեշտ որակական և քանակական գերազանցությունը Հայաստանի հետ ողջ սահմանին։ Բացի այդ, Մոսկվան կարող է փորձել խաղարկել Իրանի խաղաքարտը։ Իսրայելի հետ Բաքվի սիրախաղից ու Թուրքիայի լուրջ հզորացումից Թեհրանը ծայրաստիճան դժգոհ է։ Դժվար է ասել, արդյո՞ք նա ռիսկի կդիմի միայնակ դիմակայել Ադրբեջանին և Թուրքիային, բայց եթե լինի Ռուսաստանի ռազմական աջակցությունը, ապա հնարավոր է... Իսկ դա արդեն շատ լուրջ սպառնալիք է Բաքվի համար...

Այսպես թե այնպես, պետք է խոստովանել, որ Ղարաբաղի հարցի ռազմական լուծումը ոչ թե հանդարտեցրել է իրավիճակը տարածաշրջանում, այլ ավելի է բարդացրել այն։ Թե ինչպե՞ս Մոսկվան կկարողանա հանգուցալուծել այն, և արդյո՞ք ընդհանրապես կկարողանա, դեռ բաց հարց է։ Սակայն պարզ է, որ   գալիք ձմեռը և գարունը կարող են շատ «զվարճալի» լինել Մոսկվայի համար: Ընդ որում հիմնական աշխարհաքաղաքական խաղացողները դեռ չեն էլ մտել գոտեմարտի մեջ...

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

«Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին «Ոչ մի զիջում». Զատուլինը բացահայտել է այն, թե ինչպես կփոխվի Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Վճարե՛ք, կամ հեռացե՛ք. Փաշինյանն ակնարկում է Հայաստանում ռուսական ռազմակայանից եկամուտ ստանալու ցանկության մասինԱլիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Իրանը Զանգեզուրի հարցում լարվածություն է ստեղծում, սակայն պայմանավորվում Հայաստանի հետ. Ո՞րն է Իրանի նպատակը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 6 տարի առաջ այս օրը սկսվեց 44–օրյա պատերազմը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 27)Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՌшզմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը չի կարողանա սեփական նախաձեռնությամբ հեռանալ ակումբից Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Կիլիան Մբապեն ծնկի վնաuվածք է ստացել․ նա ստիպված է բաց թողնել հավաքի մնացած հատվածը․ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել
Ամենադիտված