Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսօր Սոչիում կհանդիպեն Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը․ ի՞նչ սպասել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր Սոչիում կհանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարները։ Այս տարվա ընթացքում սա Փաշինյանի և Ալիևի երկրորդ դեմ առ դեմ հանդիպումը կլինի, առաջինը հունվարի 11-ին էր՝ Մոսկվայում, կրկին Պուտինի մասնակցությամբ։

Ռուսական կողմի հաղորդմամբ՝ նախատեսվում է քննարկել նոյեմբերի 9-ին և հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև նախանշել հետագա քայլերը՝ տարածաշրջանում կայունության ամրապնդման, խաղաղ կյանքի հաստատման համար։ Մեկ շաբաթ առաջ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը Twitter-ի իր էջով հայտնել էր, որ նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում՝ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում նախանշված ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում, սակայն Ռուսաստանը որոշեց չկորցնել նախաձեռնությունը և պարտադրեց եռակողմ հանդիպում անցկացնել ավելի վաղ, իր տարածքում։

Հաղորդվում էր, թե հանդիպումը կայանալու է նոյեմբերի 9-ին՝ 44-օրյա պատերազմում Հայաստանի պարտության արձանագրման օրը։ Հայկական կողմը հերքում էր այս տեղեկությունը, սակայն նոյեմբերի 23-ին լրագրողների հարցերին պատասխանելիս՝ Փաշինյանը հաստատեց, որ եղել է նոյեմբերի 9-ին առցանց հանդիպում անցկացնելու գաղափար։ «Ես ասել եմ, որ այդ հանդիպման գաղափարը քննարկելի է և խնդրահարույց է։ Ես անկեղծ ասել եմ, որ նոյեմբերի 9-ը դժվար, ծանր և դառը օր է մեզ համար, բայց եթե պարզվի, որ այդ հանդիպման արդյունքներով մենք կկարողանանք համաձայնել կոնկրետ արդյունքի շուրջ, օրինակ՝ կկարողանանք լուծել գերիների հարցը, ես պատրաստ եմ այդ դառնությունը վերցնել և մասնակցել այդ օնլայն հանդիպմանը»,- ասել էր Փաշինյանը։

Մինչ այս պահը հստակ որևէ տեղեկություն չկա, թե ինչ են քննարկելու կամ ստորագրելու երեք երկրների ղեկավարները։ Իշխանությունը գաղտնի է պահում յուրաքանչյուր մանրամասն։ Չի բացառվում, որ նույնիսկ Փաշինյանն ինքը տեղյակ չէ, թե ինչ փաստաթուղթ են իրեն պարտադրելու։ Հանրությունը, սակայն, ծանր սպասումներ ունի։ Հանուն իր իշխանության պահպանման Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ամենախելահեղ դավաճանական արարքներին, և հենց սա է վհատեցնում ՀՀ քաղաքացիներին, որոնց համար «հեղափոխական» գաղափարներով իշխանության եկած ուժը դարձել է անկանխատեսելի և վտանգավոր։

Գարիկ Կարապետյան

Փաշինյանը ձեռք չի քաշել երկաթուղու կոնցեսիան խլելու մտքից Կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացումԱրցախի կորուստը քաղաքական գիտակցված որոշում էր. ՀՀ ԶՈւ պահեստազորի կապիտան Արթուր Հովհաննիսյան Պեսկովը ՀՀ-ի հետ գազային համաձայնագրերի հնարավոր դենոնսացիայի մասին հարցը փոխանցել է «Գազպրոմին»Հայաստանի իշխանությունն ամեն ինչ անում է Արցախի էջը փակելու համարԱՄՆ վարչակազմը փոխել է «Գրին քարտի» ստացման գործընթացը․ ինչպես է այն գործում Տանը գազաբալոն է պայթել․ դեպքի վայր է մեկնել ՓԾ մարտական հաշվարկՎթար․ երկար ժամանակ ջուր չի լինի Մայիսի 27-ին, 29-ին, հունիսի 2-ին գազ չի լինելուԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոսկվայի պետական համալսարանի շենքԱրգելված բերք․ ինչպես գյուղատնտեսությունը կանգնեց քաոսի առաջ Քաղաքագետ. Հայաստանի գլխավոր խնդիրը տարածաշրջանում իրական քաղաքականություն վարող ուժերի հետ կապեր հաստատելն էՆախկին պատգամավորը բացատրել է Փաշինյանի ագրեսիվ վարքագիծը«Մնացել է դեղձի հետ. Հայաստանը չի գտնի Ռուսաստանին փոխարինող մրգերի գնորդներ»Հայաստանին ստիպում են ընտրել 5 միլիարդ դոլար. ԵՄ, թե՞ ԵԱՏՄՎախճանվել է ազգային-ազատագրական պայքարի հերոս Գևորգ Չաուշը․ պատմության այս օրը ( 27 մայիս)Պարտվածի հոգեբանությունից դեպի ուժեղ պետություն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելՈ՞ր փողոցները փակ կլինեն այսօրԱՄՆ զինված ուժերը հարվածել են Իրանի ԻՀՊԿ-ի նավակներին, հրթիռային կայանի․ զnhեր կան «Արցախը դավադրաբար հանձնվեց». ՀՀ ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյան Կոշտան և Յունկերը կարող են դառնալ ԵՄ միջնորդներ Ռուսաստանի հետ բանակցություններում․ Politico Կա 3 զոհ․ կրակոցներ՝ Նորապատում ԵՄ-ն մտադիր է Google-ին տուգանել հարյուր միլիոնավոր եվրոյով Կանխվել է մաքսանենգությունը. հայտնաբերվել է ապօրինի պահվող 1 կիլոգրամից ավելի մարիխուանա Ֆաբրիցիո Ռոմանոն հրապարակել է Մանչեսթեր Սիթիի նոր գլխավոր մարզչի անունըՌուբիոյի կեսժամանոց այցը աջակցություն է Փաշինյանին Իրանի նախագահը հանձնարարել է երկրում վերականգնել միջազգային ինտերնետը Որ փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ Ռուսական պատժամիջոցները իրական վնաս են հասցնում ՀՀ տնտեսությանը Իշխանությունը չի կարողանում մարսել Գյումրիի պարտությունը Բլոգեր Արտակ Ավետիսյանին վերագրվող հանցանքը վերաորակավորվել էՀայաստանի ղեկավարությունը պաշտպանություն է փնտրում սպառնալիքի աղբյուրի մոտ․ Շոյգու Ֆուտբոլի լեգենդ Ռոնալդինյոն Երևան է ժամանելԻրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ «Խորամանկ հնարք», որ կարող է շատ ծանր արժենալ Հայաստանի ու հայ ժողովրդի համար. «Փաստ»Բաքվում մեկնարկում է գերեվարված հայերի շինծու գործով վերաքննիչ բողոքի քննությունը Նման ծայրահեղ քայլեր ձեռնարկելու որևէ ռացիոնալ մոտիվացիա չկա. «Փաստ»Կադրային փոփոխություններ, ազատումներ ու նշանակումներ ՆԳՆ-ում և ենթակա ծառայություններում «Հանգիստ, ընկերասեր տղա էր Հարութս, կարգապահ զինվոր». Հարութ Ալավերդյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»Հայաստանում առաջարկել են վերանվանել Իջևան քաղաքը ի պատիվ վարչապետ ՓաշինյանիՓաշինյանը հիբրիդային պատերազմ է մղում սեփական երկրի դեմ «Բրիտանական Փաշինյան». ինչ ընդհանրություններ ունեն Մեծ Բրիտանիայի և Հայաստանի վարչապետներըԷական հարցեր, որոնք այդպես էլ մնացել են անպատասխան. «Փաստ»Ավետիսյան. Փաշինյանը սպառնում է հայ ժողովրդին պատերազմովՓաշինյանի ամուսնալուծությո՞ւնը Ռուսաստանից. Մոսկվայի «մեղմ ուժը» Հայաստանում նվազում է Եվրոպական դատարանը որոշել է, որ Ադրբեջանը պետք է փոխհատուցում տա Կոնվեցիան խախտելու և  Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու համար. պատմության այս օրը (26 մայիս)Հոգևոր արմատներից կտրվելը հավասարազոր է ինքնակործանման. ի՞նչ է ապացուցելու հայ ժողովուրդը հունիսի 7-ին. «Փաստ»Վթար է․ 24 ժամ ջուր չի լինելու
Ամենադիտված