Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վաղը վճռորոշ օր է, Նիկոլ Փաշինյանը գնում է բանակցությունների և հնարավոր է, որ փորձի փաստաթուղթ ստորագրել․ Արա Զոհրաբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ազատագրական շարժման» հավաքի ժամանակ այսօր՝ նոյեմբերի 25-ին, շարժման մասնակից, «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի ղեկավար Արա Զոհրաբյանը ելույթ ունեցավ՝ ասելով․

«Վանաձորից, Գյումրիից, Եղեգնաձորից, Նոր Հաճնից, Թալինի խոշորացված համայնքից, Աբովյանից, Աշտարակից, Եղվարդից և այլ բնակավայրերից այս օրերի ընթացքում եկել և մասնակցել են այս հավաքներին։ Այսօր նաև Վանաձորում է հավաք կազմակերպվել և երթ եղել։ Եկեք բոլորով ծափահարենք մեր հայրենակիցներին, կոչ ենք անում մյուս բնակավայրերին, քաղաքաներին նույնպես միանալ և ակտիվություն ցուցաբերել։ Եթե մենք չենք լուծում մեր հարցը, դա անում են այլոք, դա պարզ ճշմարտություն է։ Եթե մենք մեզ նեղություն չտանք մեր հայրենիքը պաշտպանելու համար գալ այստեղ կամ մի բան անել, որ պաշտպանվի հայրենիքը, ապա դրա հետևանքը և պատսախանը մեկն է՝ նշանակում է՝ մենք արժանի չենք այս սուրբ հայրենիքին, և ցավոք, դրա պատասխանը մենք կստանանք։ Եթե մենք չպայքարեցինք, չենք կարողանալու այս հայրենիքի համար հետագայում սերունդ դաստիարակել և սերունդներին կրթել»

Նա նշեց, որ Հայաստանում բարոյազրկեցին հրամանատարությանը՝ ի դեմս գլխավոր, գերագույն հրամանատարի և հիմա փորձ է կատարվում բարոյալքել բանակը։

«Բայց մենք լավ գիտենք, որ մեր բանակը չի պարտվել, մեր հայրենիքի մասերը հանձնել են փողկապավոր պաշտոնատար անձինք։ Մենք չենք լիազորել Նիկոլ Փաշինյանին և չենք լիազորում, որ Հայաստանի անունից բանակցություններ վարի և հակահայկական ծրագրերին մասնակից դառնա։ Երբ պահանջվում էր հրապարակել փաստաթուղթ, նա ասաց, որ այդ փաստաթուղթը հետո է լինելու, հիմա ինչ-որ հանձնաժողով ստեղծելու մասին է, իսկ ինչու՞ դա չի հրապարակվում, արդյո՞ք այդ հանձնաժողովը ստեղծելու փաստաթղթի մեջ այնպիսի ապահովող պայմաններ կան, օրինակ, որի արդյունքում Արցախի կարգավիճակի հարցը չի վիժեցվում, լուծվում է ՀՀ անվտանգության հարցը, մենք վերադառնում ենք գոնե նոյեմբերի 9-ի պայմաններին։ Եվ վստահ եմ, որ այդ պայմանները չեն լինելու։ Վաղը վճռորոշ օր է, Նիկոլ Փաշինյանը գնում է բանակցությունների, և հնարավոր է, որ փորձելու է փաստաթուղթ ստորագրել։ Ես չգիտեմ՝ մենք ինչ ջանքեր ենք գործադրելու այդ ստորագրած փաստաթղթերի դեմն առնելու, բայց մի բան պարզ է՝ երբ ժողովուրդը կամք է դրսևորում և իր «ոչ»-ն ասում է այս իշխանության վարքագծին, դա ունենում է արդյունք։

Ցանկացած գերտերություն չի կարող հաշվի չնստել որևէ երկրի ժողովրդի կամքի հետ, հավատացեք։ Դա շատ կարևոր է, որ ցույց տանք, որ մենք համաձայն չենք այս ամեն ինչին, ինչ անում է իշխանությունը։ Եթե մենք լռենք և հուսահատվենք, իսկ դուք լավ գիտեք՝ մենք քրիստոնյաներ ենք, հուսահատությունը մեղք է, եթե մեք հուսահատվենք, նշանակում է՝ դրանով իսկ համաձայնություն ենք տալիս այս իշխանությանը։

Ամփոփելով խոսքս՝ նշեմ, որ վաղը 18։30-ին նորից հանդիպում ենք այստեղ»։

ՄԹ-ն նյարդայնացնում է ԵՄ-ին՝ խնդրելով մասնակցել դաշինքի հանդիպումներին․ Bloomberg Բալթյան երկրները օգնում են Ուկրաինային հարվածներ հասցնել՝ օդային միջանցքներ տրամադրելով․ Գալուզին Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին էլեկտրաէներգիայի խափանման պատճառով ընդհատվել է քննության գնահատականների բողոքարկման գործընթացը Հայտնի են Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտի հնարավոր ժամկետները Կտրած-ծակած վերքերով հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշենի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը Արագածոտնի թեմական եկեղեցիներում Սուրբ Պատարագներ կմատուցվեն Ովքեր են հարվածի տակ. Ռեալում խաղացողների գերբեռնվածություն է Ռուսաստանը հարվածել է Զապորոժիեի մարզում ուկրաինական նավթամբարի Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ՀՀ ԱԳՆ «Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին «Ես կարծում եմ, որ դա լավագույն լուծումն է». Մելիքբեկյանը՝ Ֆուտբոլի ֆեդերացիայի նոր որոշման մասին Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտՀուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին Ծայրահեղ շոգը պատել է ԱՄՆ-ն՝ անկախության 250-ամյակի տոնակատարության ժամանակ Անահիտ Մանասյանն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ Ոսկու գինն աճել է 0.86%-ով և կազմել 4174.60 դոլար Երկրի վրա սկսվել է հզոր մագնիսական փոթորիկ Պայթյուն-հրդեհ՝ Արմավիրի մարզումՎերաքննիչ դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի կալանքի դեմ բողոքը Կրկին ջուր չի լինիՀայոց ցեղասպանության ճանաչման թեման՝ փոփոխվող աշխարհաքաղաքական իրականության համատեքստում. «Փաստ»ՃՏՊ՝ Լոռու մարզում․ վիրավորներ կանՔաղաքագետը խոսել է «Մոլդովան և Հայաստանը պատերազմի վառարանը նետելու» Արևմուտքի ծրագրերի մասին մասին Սպասման ռեժիմ. Հայաստանը՝ տագնապալի լարվածության մեջ. «Փաստ»««Ուսին թփթփացնել». ինչու՞ է Հայաստանը մասնակցել Ուկրաինային նվիրված համաժողովին» Կլինի բիզնեսի սնանկացում և սթրես տնտեսության մեջ ու սոցիալական ոլորտում. «Փաստ»Հայաստանը ձգտում է մեծ խզման. Իրականում ի՞նչ վնաս կպատճառի Մոսկվային ԵԱՏՄ-ից Երևանի դուրս գալը «Անգամ պարզ «շնորհակալություն» չասացին» «Մինչև հիմա սպասում եմ իր զանգին. Վարոյիցս հետո թոռնիկներս են ապրելու ուժ տալիս». պայմանագրային զինծառայող Վարազդատ Վարդանյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վարդենիսի դիրքերում. «Փաստ»Սկսվել է Հայաստանի գրողների միության հերթական` 15-րդ համագումարը․ պատմության այս օրը (04 հուլիս)Արտաքին առևտրի ճգնաժամային ազդակները. «Փաստ»Ինչ փոխարժեքներ են սահմանվել տարադրամի շուկայումՓաշինյանի իշխանության հանցավոր անգործության պայմաններում Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. Տիգրան Աբրահամյան Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին Էրեբունի համայնքի երկու վթարային շենքի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք և եկամուտներ ունի Համբարձում Մաթևոսյանը. «Ժողովուրդ» Հուլիսի 6-ին, 7-ին լույս չի լինելու Այսօր Սահմանադրական դատարանը կայացնելու է վճիռ․ ի՞նչ ճակատագիր կունենան ընտրությունները Ի՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում. «Փաստ»«Իշխանության են այնպիսի մարդիկ, որոնք ամբողջությամբ ուզուրպացրել են կրթության համակարգը». «Փաստ»Լավ է ուշ, քան երբեք. ընդունելության ժամկետը երկարաձգվել է. «Փաստ»Էկոլոգիական «հեղափոխություն» Սյունիքում. ինչպե՞ս հաջողվեց գյուղերն ազատել վառելափայտի հոգսից. «Փաստ»«Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». «Փաստ»Պաշտոնանկություններ են սպասվում․ «Հրապարակ» Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ»Արայիկ Հարությունյանի դիրքերը թուլանո՞ւմ են. երկարատև արձակուրդ է մեկնել. «Ժողովուրդ» Որոշել է Արցախի վերջին ինստիտուտները ոչնչացնել․ «Հրապարակ» Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ»
Ամենադիտված