Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի վրեժը Վանո Սիրադեղյանից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պետական գործիչ, գրող, հրապարակախոս Վանո Սիրադեղյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Ավելի քան մեկ ամիս առաջ տարագրության մեջ մահացած Սիրադեղյանին հողին կհանձնեն հաջորդ օրը՝ իր հայրենի Կոթի գյուղում, հայտնում է այս առիթով կառավարությունում ստեղծված հանձնաժողովը։ Հայ ազգային կոնգրեսը, հարյուրավոր մարդիկ պահանջում էին Վանո Սիրադեղյանին հուղարկավորել Կոմիտասի անվան Պանթեոնում, իսկ իշխանությունները միտումնավոր ձգձգում էին հարցին լուծում տալը։

Շուրջ 40 օր իշխանությունը մատը մատին չի խփել Սիրադեղյանի աճյունը Հայաստան տեղափոխելու համար։ Նրա ընտանիքի անդամներն էլ տարակուսել են կառավարական հանձնաժողովի հաղորդագրությունից, երեկ հայտնեցին, թե աճյունը դեռ չի տեղափոխվել Հայաստան, իսկ կառավարությունն արդեն հոգեհանգստի և հուղարկավորության օր է նշանակում։ Իր կյանքում առաջընթացի և լրագրողական կարիերայի համար Նիկոլ Փաշինյանը մեծապես պարտական է Վանո Սիրադեղյանին։ Եվ այսօր, անձամբ է ամեն ինչ անում Վանո Սիրադեղյանին մոռացության մատնելու համար, դժկամությամբ պատասխանում նրա վերաբերյալ հարցերին։

Նախօրեին էլ, առցանց ասուլիսում վերջին հարցը հենց Վանո Սիրադեղյանի մասին էր։ «Վանո Սիրադեղյանին անձամբ ճանաչել եմ, որոշակի հարաբերություններ եմ ունեցել, նաև «Հայկական ժամանակ» օրաթերթում Ավետիս Հարությունյան անունով երկար ժամանակ տպվել է, հարցազրույց եմ արել: Երբևէ որևէ պարագայում փորձում եմ իմ անձնական համակրանքները և հակակրանքները պետական մակարդակի որոշումների հիմքում չդնել, որովհետև նման դեպքերում պետք է լինել հավասարակշռված, հաշվի առնել բոլոր պոզիտիվ և նեգատիվ հանգամանքները. մաքսիմալ օբյեկտիվ լինել»,- ասել է Փաշինյանը, և առիթը բաց չի թողել մեղադրանքներ հասցեագրելու պետական գործչի հասցեին, թե տարագրության մեջ գտնվող մարդը պետք է գար Հայաստան, հանձնվեր իրավապահներին:

Նույնիսկ իրեն մարդ դարձրածների նկատմամբ է Նիկոլ Փաշինյանը վարվում ամենաստոր կերպով, քանի որ զգում է սեփական ոչնչությունն ու մանրախնդրությունը։ Իսկ Վանո Սիրադեղյանը կմնա Վանո Սիրադեղյան, անկախ նրանից, թե որտեղ կհուղարկավորվի։

Արշալույս Ալեքսանյան

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Կոտայքի մարզում․ կա վիրավոր Ըմբիշ Արամայիս Հարությունյանը՝ Եվրոպայի Մ-23 չեմպիոն, Սամվել Տերտերյանը՝ փոխչեմպիոն, Մանվել Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր Կսկսի՞ Ալիևը պատերազմ Իրանի դեմ. «Մեծ գայթակղություն, բայց նաև մեծ ռիսկեր»9 միլիարդ դոլար ԱՄՆ-ից կամ ռեակտորներ Ռոսատոմից. Հայաստանը գործընկեր է ընտրում նոր ատոմակայանների կառուցման համար«Արցախից մինչև Թուրքիա. Ո՞վ է շրջում Հայաստանը և ինչո՞ւ»Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օր. պատմության այս օրը (15 մարտ)Լա Լիգա․ Մադրիդի «Ռեալը» 4:1 հաշվով հաղթեց «Էլչեին» ՀՀ որոշ շրջաններում տեղում է ձյուն․ Շիրակի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց Իրանը հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաներին Հալեպում հայ կնոջ են թալանել և սպшնել 2025 թվականին 768 կգ թմրամիջոց է դուրս բերվել ապօրինի շրջանառությունից․ ՆԳ նախարարԼիբանանը պատրաստ է Իսրայելի հետ ուղիղ բանակցությունների. Փարիզը կարող է ծառայել որպես հարթակ․ ՄակրոնԻսրայելի և ԱՄՆ-ի կողմից Թեհրանի հարավին հասցված ավիահшրվածների հետևանքով վնաuվել է մանկապարտեզ և կրթական կենտրոնԻսրայելի պաշտպանության ուժերը Թեհրանում nչնչացրել են իրանական տիեզերական կենտրոն և հակաօդային պաշտպանության գործարանԲահրեյնը երկու շաբաթվա ընթացքում nչնչացրել է Իրանից արձակված ավելի քան 200 ԱԹՍ Հրազդան քաղաքում հայտնի «Ծովինար» ջրամբարից 4-րդ օրը հայտնաբերվել է ջրաhեղձ եղած կնոջ մարմինըԱռողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան «Մանչեսթեր Յունայթեդը» ամռանը կարող է ձեռք բերել Գերմանիայի ազգային հավաքականի պաշտպան Դավիդ Ռաումին500-ամյա առեղծված. Կույս Մարիամի աչքերում հայտնաբերված հրաշքի փոքրիկ վկաներ Իրանը լիովին պարտված է և գործարք է ցանկանում, բայց ոչ այնպիսի գործարք, որը ես կընդունեի․ ԹրամփՀյուսիսային Կորեան шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Loud luxury և 11,000 դոլար արժողությամբ կերպար. Օքսի Ավդալյանի շքեղ զգեստապահարանն ու ոճըԻրանը ծրագրեր ուներ գրավելու ամբողջ Մերձավոր Արևելքը և ամբողջությամբ ոչնչացնելու Իսրայելը. Թրամփ Վրաստանում հուլիսի 1-ից կարգելվի պլաստիկ շշով ըմպելիքների վաճառքը Հայտնի է՝ ում կփորձի ձեռք բերել Բարսելոնան, եթե Ռեշֆորդի տրանսֆերը խափանվի ԻՀՊԿ-ն մեկնարկում է «Իրական խոստում 4» գործողության 48-րդ ալիքն իսրայելական թիրախների դեմ Ուկրաինական ուժերն անօդաչուներով հարվածել են Կրասնոդարի երկրամասի «Կովկաս» նավահանգստին Արևմտամետները հրաժարվել են միավորվել մեկ ցուցակումԱմստերդամի հրեական դպրոցում պայթյուն է որոտացել․ Reuters Փրկարար ծառայությունը հրդեհաշիջման հատուկ տակտիկական ուսումնավարժություն է անցկացրել Քառասուն սուրբ մանկանց հիշատակության օրն է այսօր Վովային կգործուղեն Սահմանադրական դատարանԶգուշացնում են սպասվող մագնիսական փոթորիկների մասինՕրեգոնի հայտնի ջրվեժը վաճառքի է հանվելՎրաստանը լրացուցիչ հողատարածք կպետականացնի Հայաստանն ու Ադրբեջանը կապող մայրուղու կառուցման համար Իրանը լիակատար պարտություն է կրել և ցանկանում է գործարք կնքել․ Թրամփ Դոհայի մի քանի շրջաններում հայտարարվել է տարհանում Փաշինյանը ահաբեկում է հանրությանը՝ խաղաղության դիսկուրսովԵրևանի 2 շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հայաստանում մտահոգություն են հայտնել Իրանից փախստականների հոսքի վերաբերյալ Իրանը կարող է ոչնչացնել ԱՄՆ-ի հետ կապված բոլոր էներգետիկ օբյեկտները. Խաթամ ​​ալ-Անբիան Բուսական յուղի համաշխարհային արտահանման կանխատեսումը մեծացել է Մ-23 ԵԱ. Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզումԻրանցի 84 նավաստիների մարմինները Շրի Լանկայից հատուկ չվերթով տեղափոխվել են Իրան Ի՞նչ փոփոխություններ են սպասվում դպրոցներում սեպտեմբերի 1-ից Ընտրակաշառք՝ պետական բյուջեի հաշվինՆԱՏՕ-ի առաջնորդները կոչ են արել Թրամփին վերանայել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները ժամանակավորապես մեղմացնելը Տարադրամի փոխարժեքները՝ այսօր««Արագ արձագանքման» Մոլդովայի փորձը Հայաստանում»
Ամենադիտված