Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այդ գործառույթը միայն ու միայն Հայաստանին է պատկանում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանն ու հայ ժողովուրդը չհասցրեց հաղթահարել 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած քաղաքական, տնտեսական, տարածքային, սոցիալական և այլ խնդիրները, հերթական պատերազմի վտանգը կախվեց մեր գլխին՝ արդեն ՀՀ ինքնիշխան տարածքում։ Իրականում, այն, ինչ տեղի ունեցավ նոյեմբերի 16-ի կեսօրին, սկսվել էր ոչ թե դրանից երկու օր առաջ, երբ ադրբեջանական զինվորը հայ զինվորին առանց կրակելու դիրքը լքել էր պարտադրում, այլ ավելի վաղ՝ ընթացիկ տարվա մայիսի 12-ին, երբ նույն ադրբեջանական զինված ստորաբաժանումները, ներխուժելով ՀՀ ինքնիշխան տարածք, կասկածի տակ դրեցին տարածքների պատկանելիությունը՝ հայկական կողմին պարտադրելով դելիմիտացիայի և դեմարկացիայի վերաբերյալ քաղաքական և պաշտոնական հայտարարություններ։

Հանուն արդարության պետք է նշել, որ այդ հայտարարությունները իրավիճակի լարվածությունը թոթափելու տեսանկյունից ավելի շատ ոչ թե արդարացված էին, այլ չափազանց ռիսկային, իսկ շատ փորձագետներ ասում են՝ նաև կործանարար։ Այլ կերպ ասած՝ մայիսի 12-ի իրադարձությունների հանդուրժողականությունը տալիս է մաքսակետերի տեղադրման, ՀՀ ինքնիշխան տարածքի այլ հատվածներում հաստատվելու, ռազմական գործողություններ սկսելու լեգիտիմ հնարավորություն։ Ինչ վերաբերում է լարված իրավիճակից նվազագույն վնասներով կամ շահեկան դուրս գալուն, ապա առաջին հերթին պետք է դիտարկենք իրադրության քաղաքական գնահատական տալու հանգամանքը, որին պետք է հաջորդեն դրա վերաբերյալ նպատակին ծառայող գործողություններ։ Իրադրությունը շատ հեռու է «սահմանային միջադեպ», «սահմանային լարվածություն կամ բախում» լինելուց։

Կարելի է փաստել, որ Ադրբեջանի գործողությունները գնահատելու համար չպետք է բավարարվել միայն վերջին իրադարձությունները հաշվի առնելով։ Ադրբեջանը 30 տարի որպես թշնամական պետություն է դիրքավորվել Հայաստանի նկատմամբ ու դա չի թաքցրել։ Մինչև 44-օրյա պատերազմը Ադրբեջանը տարիներ շարունակ հնարավոր և անհնարին առիթներն օգտագործել է Հայաստանին որպես ագրեսոր երկիր ներկայացնելու համար՝ բերելով հորինովի հիմնավորումներ, իսկ Հայաստանի ինքնիշխամ տարածքում Ադրբեջանի զինուժի ստորաբաժանումների գտնվելու հանգամանքը պետք է և անհրաժեշտ է ձևակերպել ագրեսոր պետության գործելակերպ։ Ընդգծենք՝ ոչ թե ագրեսիվ գործողություններ, այլ ագրեսոր երկրի գործելակերպ։

Կարևոր է նաև նշել այն, որ ճգնաժամային իրավիճակներում պետությունը, որպես կենսունակ և ինքնառեֆերենտ համակարգ, ունի դրանից դուրս գալու, լուծելու կամ կառավարելի դարձնելու մեխանիզմներ, այն է՝ կատարել սահմանադրորեն իրեն վերապահված պետության և քաղաքացու անվտանգությունն ապահովելու իր կարևորագույն գործառույթը, դիմել գործընկեր պետություններին, միջազգային կառույցներին և ռազմական դաշինքներին՝ ներկայացնելով իրավիճակը՝ հասնելու այն բանին, որ լինի հասցեական սանկցավորված գնահատական։

Պետք է մեկընդմիշտ հասկանալ, որ սեփական երկրի ու բնակչության անվտանգությունն ապահովելու պարզագույն գործառույթը ոչ մի գործընկեր երկիր կամ միջազգային կառույց չի ապահովելու, այդ գործառույթը միայն ու միայն Հայաստանին է պատկանում, որի չիրականացումը ոչ միայն կործանարար է պետական և հասարակական լինելիության տեսանկյունից, այլև անհասկանալի է միջազգային սուբյեկտայնության տեսակետից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ»Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ»Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ»Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ»Ընդդիմադիր կոնսոլիդացիա. Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը դառնում է հետընտրական շրջանի առանցքը. «Փաստ»Հորմուզի նեղուցի ականազերծումը կարող է տևել մի քանի ամիս. Financial Times ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են դադարեցնել հարվածները և բանակցել Հորմուզի նեղուցի շուրջ ԱԱ-2026․ Հայտնի է 1/8 եզրափակիչի առաջին մասնակիցը 45-ամյա Ռոնալդինյոն հաստատել է իր վերադարձը՝ ֆուտբոլ Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակների արտադրությունըԳեղարքունիքի մարզում մեկնարկել է 2026 թվականի ամառային զորակոչը Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի նիշից բարձր է 5 սմ-ով ՔՊ-ում այսօր կորոշեն ԱԺ փոխնախագահների թեկնածուներին«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում գտածոներ են հայտնաբերվել (լուսանկար) Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Հայաստանի անտառային և լեռնային հատվածներում տեղադրվել են արջերի մասին զգուշացնող ցուցանակներ Ալեքսանդր Բաբասյանը սիրելիի հետ լուսանկար է հրապարակել ԵՄ-ն կանգնած է դատական հայցի առաջ՝ Հայաստանում «ժողովրդավարությունը տապալելու» համար. Ռոբերտ Ամստերդամ Երևանի Մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել Ամբերդի ամրոցում գտել են բացառիկ արժեք ներկայացնող՝ Թամար թագուհու մետաղադրամըԳազ չի լինիՀայտնաբերել են 120 շիշ կեղծ օղիով ավտոմեքենա․ ձերբակալված կա Ջերմաստիճանը կտրուկ կբարձրանա Հրդեհից մոխրացած 4 ուղևորները Աբովյանի բնակիչներ են«Չաղ Ռուստամի» հոր սպանության գործի նախաքննությունն ավարտվել է Թուրքիան ու Ադրբեջանը ինքնիշխանին ու անկախին արգելել են խոսել Հայոց Ցեղասպանության մասին․ պատգամավոր Կասեցվել է «Բոնապ» ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Կայա Կալասը կայցելի ԹուրքիաՉինաստանում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՀայտնաբերվել է 4-րդ ուղևորի կիսամոխրացած մարմինըԵվրոպայում մեկ շաբաթվա ընթացքում շոգի պատճառով մաhացել է ավելի քան 1300 մարդ Թուրքիան արձագանքել է Իսրայելի կողմից Հայոց ցեղաuպանnւթյnւնը ճանաչող բանաձևի ընդունմանը Երևի կգա ժամանակը, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղասպանության թեման Ջրահեղձ եղած 2-րդ տղամարդու դին հայտնաբերվեցՄի շարք հասցեներում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԾանոթ ու միաժամանակ անհայտ … առաջին գրքերը «Հայաստանի միջով. եվրոպացիները միանում են հայկական տարանցիկ նախագծին»«Արդյո՞ք Փաշինյանը շանտաժի է ենթարկում իր ԵԱՏՄ գործընկերներին. «Առանց Հայաստանի տրոհումն անխուսափելի է»»Բաքվում սկսվել է միանգամից 27 հայ գերիների նկատմամբ կեղծված գործերով դատավարությունը. պատմության այս օրը (29 հունիս)Վթար․ ջրանջատումներ կլինեն Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայում Առեղծվածային ու ողբերգական դեպք․ հայտնաբերվել է 3 կիսամոխրացած մարմինԱՄՆ-ում տան բակում տերերը հայտնաբերել են 2 000 տարվա հռոմեական տապանաքար, որը Երկրորդ համաշխարհայինի տարիներին անհետացել էր թանգարանիցANCA-ն կոչ է անում արգելափակել Թուրքիային 700 մլն դոլարի ավիաշարժիչների վաճառքըՆեթանյահուն հայտնել է, որ աջակցում է Իսրայելի ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղաuպանության ճանաչման նախագծինUպանվել է Ուկրաինայի գլխավոր շտաբի գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾԵրևանում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մшրմինը․ կшսկшծյшլը հայտնի է100-ամյա կինը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը՝ «Օրական 40 ծխախոտ և մուրաբա»Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները առաջիկա օրերին կհայտնվեն «իսկական դժnխքում»․ ԻՀՊԿ
Ամենադիտված