Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սահմանային իրավիճակը՝ ողջ օրվա ընթացքում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 16-ին, ժամը 13։30-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։

Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց, որ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի հետ սահմանին սադրիչ գործողությունները: Ըստ նրա՝ նոյեմբերի-14-ին Հայաստան-Ադրբեջան սահմանի արևելյան տեղամասերից մեկում ադրբեջանական զինված ուժերը զինտեխնիկայի աջակցությամբ ներխուժել են ՀՀ տարածք, բանակցությունների արդյունքում զինտեխնիկան ու զորքերի մեծ մասը հետ է քաշվել, բայց հայկական կողմն ունեցել է դիրքային կորուստներ․ «Վերը նշված հատվածում Ադրբեջանն ամրապնդել է մայիսի 2-ին տեղի ունեցած ՀՀ տարածք ապօրինի ներթափանցման արդյունքում ունեցած ներկայությունը»:

Պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ 14։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ շարունակում է լարված մնալ։ Հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ինտենսիվ փոխհրաձգության արդյունքում հակառակորդն ունի զրահատեխնիկայի կորուստ։

Արդեն 15։15-ին ՀՀ ՊՆ-ն հայտնեց, որ 14։30-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Ընթանում են տեղային մարտեր, որոնց ընթացքում հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

15։30-ի սահմաններում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ քանի որ հարձակումը ՀՀ սուվերեն տարածքի վրա է եղել, հայկական կողմը դիմում է Ռուսաստանի Դաշնությանը։ «Դիմում ենք ՀՀ-ի և ՌԴ-ի միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակներում՝ ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։ Սա բանավոր դիմում է, որը նաև գրավոր ընթացակարգ է ունենալու։ Ուզում ենք հանրությանը և մեր գործընկերներին տեղեկացնել, որ նման գործընթաց ենք սկսում»,-նշեց նա ու հավելեց՝ հայկական կողմը ակնկալում է, որ ռուսական կողմը օգնություն կտրամադրի և հնարավորություն կտրվի վերականգնել ՀՀ տարածքային ամբողջականությունը։ ԱԽՔ-ն իր խոսքում նաև նշել է․ «Եթե հնարավոր լինի այս ճգնաժամային իրավիճակը լուծել բանակցային ճանապարհով՝ մենք կողմ ենք։ Եթե բանակցային ճանապարհով հնարավոր չլինի լուծել, ապա տրամադրել Հայաստանին բավական ռազմական օգնություն, որպեսզի Հայաստանը կարողանա ստեղծված իրավիճակը հանգուցալուծի»։

Պաշտպանության նախարարությունը 15։00-ի դրությամբ տեղեկացրեց, հայկական կողմից զոհերի և վիրավորների մասին տվյալները ճշտվում են, հստակ հայտնի է 4 վիրավորի մասին։ Հակառակորդն ունի զրահատեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ։

16։00-ին հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը, ՄԱԿ-ի Կանոնադրության համաձայն, իրավասու է բոլոր միջոցներով ետ մղել իր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուժի կիրառումը․ «Կոչ ենք անում միջազգային հանրությանը և մեր միջազգային գործընկերներին՝ ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը և համանախագահող երկրներին, հստակորեն և հասցեական արձագանքել տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը լրջորեն վտանգող ադրբեջանական կողմի այս գործողություններին և գործուն քայլեր ձեռնարկել դրանց կանխարգելման, Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի զինված ուժերի անվերապահ և ամբողջական դուրսբերման ուղղությամբ»։

16։15-ին ՀՀ ՊՆ-ն հերքեց  թշնամու հայտարարությունը, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները, նոյեմբերի 15-ին և 16-ին հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի ուղղություններով գնդակոծել են ադրբեջանական դիրքերը․ «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը փորձում է իր լայնածավալ սադրանքի համար մեղադրել հայկական կողմին, այդուհանդերձ, առավել քան ակնհայտ է, որ հենց Ադրբեջանն է նախահարձակ եղել՝ գրոհելով հայկական դիրքերը՝ հրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ»։

16։20-ից ՏԻՄ ընտրություններին մասնակցող մի քանի կուսակցություններ հայտնեցին, որ սահմանային իրավիճակով պայմանավորված, դադարեցնում են քարոզարշավը, այդ թվում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուներ, «Հանրապետություն» կուսակցությունը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։

16։45-ին ՀՀ ՊՆ-ն հաստատեց՝  հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, որոնց վերաբերյալ տվյալները ճշտվում են, ինչպես նաև հայտնի է երկու մարտական դիրքի կորստյան մասին։ Հայկական ԶՈՒ ստորաբաժանումները, համարժեք գործողություններով, հակառակորդին զինտեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ են պատճառել։ Մարտերը շարունակվում են, դրանց ինտենսիվությունը չի թուլացել։

17։00-ին ՊՆ-ն հրապարակեց տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես են ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ոչնչացնում ՀՀ տարածք ներխուժած հակառակորդի զրահատեխնիկան։

17։50-ին, ըստ ռուսական լրատվամիջոցներից հրապարակումների, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հայտնել էր, որ Հայաստանն ու Ռուսաստանը դիվանագիտական և ռազմական խողովակներով խորհրդակցություններ են անցկացնում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ: Նա նշել էր, նաև, որ Հայաստանը դեռ պաշտոնական նամակ չի փոխանցել ռուսական կողմին՝ սահմանին ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու հարցում օգնելու համար:

17։50-ից կապի օպերատորները՝ Ucom-ը, VivaMTS-ը, Beeline-ը բաժանորցներին զգուշացրին՝ հնարավոր են զանգեր և նամակներ ադրբեջանական համարներից ու օգտահաշիվներից։

  • Չտրվել թշնամու սադրանքներին, անտեսել թշնամու կողմից հնարավոր զանգերը, հաղորդագրությունները, իրենց օգտահաշիվներից ուղարկվող կեղծ նամակները։
  • Որևէ պարագայում չի կարելի տարածել զինված ուժերի և զինտեխնիկայի տեղաշարժի վերաբերյալ տեսանյութեր և լուսանկարներ։
  • Չի կարելի տարածել կասկածելի, չճշտված լուրեր, ասեկոսեներ։

18։00-ին ՊՆ-ն տեղեկացրեց, որ հայկական կողմից 12 գերեվարված զինծառայող կա, որոնցից 7-ը՝ պայմանագրային, 5-ը՝ ժամկետային զինծառայող են։ Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի անձնակազմի մեծաթիվ կորուստներ, զրահատեխնիկայի շուրջ մեկ տասնյակ միավոր ոչնչացվել կամ շարքից դուրս է բերվել։

18։50-ին հայտարարություն տարածեց Ազգային անվտանգության ծառայությունը՝ նշելով, որ  ՀՀ բնակչության շրջանում խուճապ առաջացնելու նպատակով՝ տարբեր սոցիալական հարթակներում և կայքերում ադրբեջանցիների կողմից ապատեղեկատվություն պարունակող հաղորդագրություններ են տարածվում, որոնցում մասնավորապես կոչ է արվում հայերի դեմ սկսել հեռախոսային «ահաբեկչական» գործողություններ «Друзья, просим Вас начать компанию телефонного террора против армян»։

«Հարգելի՛ քաղաքացիներ, կոչ ենք անում չտարածել կասկածելի, չճշտված տեղեկություններ, զինված ուժերի կամ զինտեխնիկայի տեղաշարժի վերաբերյալ տեսանյութեր և լուսանկարներ ու բացառապես ապավինել պաշտոնական տեղեկատվական աղբյուրներին»,-նշում են ԱԱԾ-ից:

18։50-ին վարչապետի աշխատակազմից հայտնեցին, որ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:

19։15-ին ՊՆ-ն նշեց, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հետ։ ՌԴ պաշտպանության նախարարը պատրաստակամություն է հայտնել առավելագույն ջանք գործադրել ռազմական գործողությունները դադարեցնելու, ռազմագերիներին վերադարձնելու և իրավիճակը հանգուցալուծելու գործում:

19։30-ին հայտարարություն տարածեց նաև Մայր Աթոռը․ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կոչ է անում միջազգային հանրությանը, միջեկեղեցական ու միջկրոնական կառույցներին և Քույր Եկեղեցիների առաջնորդներին՝ հասու բոլոր միջոցներով ձայն բարձրացնելու և կասեցնելու ադրբեջանական կողմի հերթական ոտնձգությունները՝ հանուն մարդկային կյանքերի փրկության և հիմնարար իրավունքների պաշտպանության, հանուն նոր ողբերգության կանխման։

20։40-ին հրապարակվեց  Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը․ «ՀՀ կառավարությունը և ժողովուրդը վճռական են, և մենք բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանելու ենք մեր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, պետականությունը և անկախությունը: Միևնույն ժամանակ մենք շարունակում ենք ընդգծել ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծման անհրաժեշտությունը և նախկինում մեր արած բոլոր առաջարկություններն ուժի մեջ են: Մենք հավատարիմ ենք նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթներին»։

21։10-ին, ըստ ռուսական լրատվամիջոցների տեղեկությունների, նշվեց, որ հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։

ՄԱԿ-ը կոչով դիմեց Բաքվին և Երևանին՝ զսպվածություն ցուցաբերել, հակասությունները լուծել խաղաղ ճանապարհով, ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Խակը։

ԱՄՆ-ն կոչ արեց անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները՝ Մինսկի խմբի հովանու ներքո։

Ֆրանսիան կողմերին կոչ արեց պահպանել հրադադարը, որը նրանք պարտավորվել են պահպանել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հռչակագրում

21։45-ին ՊՆ-ն հաղորդեց․ «Ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է»։

*ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՆՇՎԵԼ Է 1-10 ՐՈՊԵՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ

Իրավաբան.net
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին «Ոչ մի զիջում». Զատուլինը բացահայտել է այն, թե ինչպես կփոխվի Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Վճարե՛ք, կամ հեռացե՛ք. Փաշինյանն ակնարկում է Հայաստանում ռուսական ռազմակայանից եկամուտ ստանալու ցանկության մասինԱլիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Իրանը Զանգեզուրի հարցում լարվածություն է ստեղծում, սակայն պայմանավորվում Հայաստանի հետ. Ո՞րն է Իրանի նպատակը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 6 տարի առաջ այս օրը սկսվեց 44–օրյա պատերազմը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 27)Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՌшզմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր
Ամենադիտված