Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոսիայում բացվել է «Կիպրոսի և Հայաստանի ժողովուրդների բարեկամություն» նոր այգի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

dom.com.cy-ն գրում է, որ Նիկոսիայում տեղի է ունեցել Կիպրոսի և Հայաստանի ժողովուրդների բարեկամության այգու հանդիսավոր բացումը, որը ի դեպ, Մելքոնյան դպրոցի մոտ է՝ Հայկական փողոցի և Լիմասոլի պողոտայի խաչմերուկում։

Այդ նշանակալի իրադարձության պատվին պաշտոնական միջոցառմանը ներկա են եղել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Աննիտա Դիմիտրիուն և խորհրդարանում Հայաստանի ներկայացուցիչ Վարդգես Մահդեսյանը։

Արարողությանը ներկա են եղել նաև Ստրովոլոսի քաղաքապետ Անդրեաս Պապահարալամբուսը, պաշտպանության նախարար Խարալամբոս Պետրիդեսը, Կիպրոսի հայկական եկեղեցու արքեպիսկոպոս Խորեն Դոգրամաջյանը և Կիպրոսի եկեղեցու ներկայացուցիչներ։

Դիմիտրիուն նշել է, որ նոր այգու բացումն ընդգծում է երկու համայնքների միջև ամուր պատմական կապերը։ «Մեր ժողովուրդներին կապող բարեկամությունը շատ խոր արմատներ ունի։ Մենք տարիներ շարունակ կառուցում ենք մեր հարաբերությունները։ Մաղթում եմ, որ նոր այգին ականատես լինի, թե ինչպես կարող են մեր կղզում խաղաղ գոյակցել տարբեր ազգերի մարդիկ։ Ինչպես կարող են նրանք երազել և ստեղծագործել խաղաղության և բարգավաճման պայմաններում»,- ասել է նա։ Դիմիտրիուն նաև ընդգծել է, որ «Կիպրոսը կշարունակի իր լիակատար աջակցությունը Հայաստանի եղբայրական ժողովրդին հուզող բոլոր հարցերում և ամեն կերպ համերաշխություն կհայտնի պատերազմից պատճառված տառապանքների հետ»։

Հիշեցնենք, որ հայերը Կիպրոսում հաստատվել են 4-7-րդ դարերում, սակայն համայնքը ձևավորվել է 12-15-րդ դարերում Կիլիկյան Հայաստանի անկումից հետո։ Ներկայումս երկրում հայերի թիվը կազմում է մոտ 3500-4000։ Ամենահայաշատ քաղաքներն են Նիկոսիան, Լառնական և Լիմասոլը։ Երկրում ակտիվ են հայկական համայնքային կառույցները։ Հայերը, որպես Կիպրոսի Հանրապետության քաղաքացիներ, լիովին ինտեգրված են և ակտիվորեն մասնակցում են երկրի հասարակական և քաղաքական կյանքին։ Կիպրոսի հայ համայնքը ներկայացուցիչ ունի երկրի խորհրդարանում, որը, սակայն, խորհրդարանական նիստերին մասնակցում է առանց ձայնի իրավունքի։ Հայերի մեջ կան բազմաթիվ ձեռներեցներ, բժիշկներ, իրավաբաններ, արվեստագետներ։ Երկրում գործում են տասնյակ հայկական հաստատություններ, այդ թվում զանգվածային լրատվության միջոցներ, հայկական ակումբներ, մշակույթի տուն, ամենօրյա դպրոց երեք մասնաճյուղերով (Նիկոսիա, Լառնակա և Լիմասոլ)։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Տեղի է ունեցել «Արմեքս» հայկական ֆոնդային բորսայի պաշտոնական բացումը․ պատմության այս օրը (06 հուլիս)Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը երկրորդ հաղթանակն է տոնել ԵԱ-ում Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և մարզերում. հասցեներ Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես ԱլեքսանյանըԵս Մեսսիին զուտ հարձակվող չէի համարի, որովհետև իր խաղով նա մարմնավորում է ողջ ֆուտբոլը․ Միկել ՕյարսաբալԻլոն Մասկը կոչ է արել Միացյալ Նահանգներից վտարել բոլոր նրանց, ովքեր «չեն սիրում Ամերիկան» և «ցուցաբերում են անհավատարմություն»«Ամերիկան նոր է սկսում իր ճանապարհը». Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի նոր «ոսկե դարի» մասինԵրկու մետր բարձրությամբ Viking և Hermes-ի պաշտամունքային պայուսակը. Էրլինգ Հոլանդը տղամարդկանց նորաձևության շուրջ բանավեճ է առաջացրել Աշխարհի առաջնությունումԻսրայելին իրավունք է տրվել պահպանել «անվտանգության գոտի» Լիբանանում․ ՆեթանյահուՄակրոնը մտադիր է այցելել Սիրիա Հորոսկոպ. ո՞ր ֆիլմի հերոսն եք դուք Ավստրալիայի լողափեր են դուրս եկել խորհրդավոր «տիեզերական գնդեր»Ռուսաստանը Բելառուսից բենզինի ներմուծումը հասցրել է պատմական առավելագույնի. «Ведомости»Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել ենԹրամփի ընտանիքը «Մելանիա» ֆիլմից վաստակել է 10,7 մլն դոլարԿոստանտինովկան մերն է, և եթե Զելենսկին պատրաստ է, թող գա Մոսկվա․ Պեսկով Նրա էգոն հավաքականին պատանդ է պահում․ Իբրահիմովիչը քննադատել է Ռոնալդուին Իսրայելին իրավունք է տրվել պահպանել «անվտանգության գոտի» Լիբանանում․ Նեթանյահու Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Թրամփը մեզ չի խնդրել դադարեցնել Լիբանանի թունելների վրա հարձшկումները․ Նեթանյահու Մակրոնը կայցելի Սիրիա Կաբո Վերդեի ազգային հավաքականի դարպասապահ Ժոզիմար Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Հուլիսի 4-ի որոշումից հետո արդիական է հարցը՝ եթե Սահմանադրությունը չի կարողանում պաշտպանել այն դատարանը, որը ստեղծվել է այդ նպատակով, ապա ո՞վ է երաշխավորելու ՀՀ սահմանադրական կարգի պահպանությունը․ Սուրենյանց Ուկրաինան կանգնած է մասնատման uպառնալիքի առաջ. Պեսկով Հորմուզի նեղուցով Օմանի ափի երկայնքով նավագնացությունը կրճատվել է Երևանի քաղաքապետարանից մանրամասներ են հայտնել Վարդավառին նախատեսված միջոցառումների վերաբերյալ Պեսկովը չի բացառել Կիևի սադրանքները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին Հայաստանի Մ16 հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը ՌԴ-ն և Իրանը հավետ կմնան գործընկերներ. ԻՀՊԿ Ես դեռ կարծում եմ, որ նա կլինի ԱԱ-2026-ի լավագույն ռմբարկուն․ Շիրեր Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով Կիմ Չեն Ընը հետևել է «Կան Գոն» էuկադրային ակшնակրի uպառազինnւթյան փորձարկումներին Փաշինյանը Ռուսաստանից հեռանալու պատճառով ընկել է թակարդի մեջ. Հայաստանից արտահանվող ապրանքները ոչ մեկին պետք չենԵրևանի շենքերից մեկում աղջիկն անձնական խնդիրների պատճառով սպառնացել է վերջ տալ կյանքին Շիրակի մարզում «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել եկրաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Հրդեh՝ Նորապատ բնակավայրում․ hրշեջ-փրկարարները կանխել են hրդեհի տարածումը Նյու Յորքում hրաձգnւթյան հետևանքով ութ մարդ է տnւժել. NY Post Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` հուլիսի 5-ին Իսրայելը ճանաչում է թուրքերի կողմից իրականացված հայոց ցեղասպանությունը. Էրդողանին քծնող Փաշինյանը դժգոհ էԵվրոպան այսօր հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման վերաբերյալ․ Գալուզին Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին Ադրբեջանում երկրաշարժ է եղել Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զnhերի թիվը հասել է 2,954-ի Վայոց ձորի մարզի Արփի գյուղում բшխվել են «ՎԱԶ 2107»-ը և «ԳԱԶ 53» բեռնատարը․ կա վիրավnր «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» պատրաստվում է Հայաստան «վերադարձին»««Հայաստան»–ի փակումը որպես կայսրության ավերակների էպիտաֆիա»Հայաստան՝ Սահմանադրության օր. պատմության այս օրը (05 հուլիս)ԱՄՆ-ը կկարողանա շատ շուտով կազմակերպել դեպի Մարս մարդատար թռիչք. Թրամփ ԱՄՆ-ը և Իսրայելն ունեն ընդհանուր ճակատագիր. Նեթանյահու Գյումրի-Երևան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավnր
Ամենադիտված