Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նման բան դեռ չէր եղել. հայերը գերազանցել են Մոսկվա փախուստի ռեկորդը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

svpressa.ru- գրում է, որ պաշտոնական տվյալներով 2021 թվականի երեք եռամսյակում Հայաստանից 103 հազարով ավելի շատ քաղաքացի է դուրս եկել, քան մուտք է գործել։ Սրանք հսկայական թվեր են՝ երկրի ընդհանուր բնակչության մոտ 3%-ը։ Միայն պատկերացրեք, թե ի՞նչ կլիներ մեզ համար, եթե ինը ամսում Ռուսաստանից միանգամից 5 միլիոն մարդ փախչեր։ Տարբեր երկրներում ժողովրդագրական գործընթացները վերլուծող World Population Review միջազգային կազմակերպությունը հայտնում է, որ Հայաստանի բնակչությունը 1991 թվականից՝ երկրի անկախացումից հետո, նվազել է մոտ 600 հազար մարդով կամ մոտ 15%-ով։ Եվ այդ գործընթացը կանգ չի առնի առնվազն մինչև 2080 թվականը, ինչը կդառնա կովկասյան այդ երկրի հայաթափման պատճառ։ Իրավիճակը Հայաստանում վատթարանում է ընթացող բարդ քաղաքական գործընթացների արդյունքում, որոնք ավելի շատ են վախեցնում տեղի հայությանը, քան տնտեսական դժվարությունները։ Մարդիկ աճող վտանգ են տեսնում ագրեսիվ հարևանների, առաջին հերթին ադրբեջանցիների և թուրքերի կողմից, որոնք չեն հանդարտվի մինչև չգրավեն Հայաստանի հարավը միավորվելով «քաղաքական էքստազի» մեջ և ստեղծելով միասնական ռազմաքաղաքական տարածք։

Բայց դա էլ ամենավատ բանը չէ. կոնկրետ հայերի համար շատ ավելի վտանգավոր է այն, որ Ռուսաստանը մի օր կփակի իր սահմանները «Քարերի երկրից» գաղթողների առջև։ Նման սցենարը միայն առաջին հայացքից է քիչ հավանական թվում։ Բայց, ինչպես գրում է քաղաքագետ Արմեն Գևորգյանը «Արևմուտքն իր ազդեցության ներքին ցանցի միջոցով հնարավորություն ունի Հայաստանում ակտիվորեն առաջ տանել իր օրակարգը և ադյունավետորեն ձևավորել և ամրապնդել հակառուսական տրամադրություններ... Հակառուսական դաշինքը արդեն կոնկրետ ուրվագծեր է ստանձնում ի դեմս ԱՄՆ-ԵՄ-Թուրքիա-Իսրայել և հարևան Վրաստանի... Այդ դաշինքի նպատակը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելն է, Իրանի հնարավորությունները սահմանափակելը։ Այս նկրտումները հիմնված են  ի դեմս Էրդողանի Թուրքիայի բացահայտ ցանկության վրա, որն է դառնալ ոչ միայն տարածաշրջանի «նայող», այլ նաև թյուրքական աշխարհի առաջնորդ և աշխարհում մուսուլմանների շահերի պաշտպան»։ Ակնհայտ է նաև, որ ներկայիս կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, «օգնում է այդ հակառուսական դաշինքին», հոգու խոսքով և խոսքի ազատությամբ թիրախավորելով հիմնականում ռուսամետ լրատվամիջոցները և բլոգերական համայնքը։ Օրինակ Հայաստանի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել այն նոր օրենքը, որով զգալիորեն խստացվել է անձանց «սոցիալական գործունեություն»-ը, այսինքն պաշտոնատար անձանց, իբր վիրավորելու համար պատժելը։ Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանը ժամանակին լրագրողներին անվանել էր «մարդասպաններ» և հայտարարել, որ Հայաստանում լրատվական տարածքը «աղբանոց է»։ Միաժամանակ նա ինքը նախկինում եղել է ամերիկամետ «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիրը, որն այժմ ղեկավարում է կինը՝ Աննա Հակոբյանը։ Տեղի բնակչությունը հստակ ընկալում է ռուսաֆոբիայի այս ազդանշանները հասկանալով, որ Մոսկվան վաղ թե ուշ կզայրանա Երևանի վրա։

Ամերիկյան Eurasianet վերլուծական կայքը պատմական հայրենիքից փախչող հայ ընտանիքի բնորոշ պատմություն է ներկայացրել։ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում մեկնողների թվում է եղել 30-ամյա Նարինեն, ով չի հայտնել իր ազգանունը։ Հրատարակությունը մեջբերել է կնոջ խոսքերը. «Ամուսինս ասաց, որ մենք պետք է հեռանանք քանի դեռ կարող ենք, քանի որ մնալը վտանգավոր է երեխաների ապագայի համար»։ Նարինեի խոսքերի առանցքային միտքը «քանի դեռ կարող ենք»-ն է, այսինքն, հետո ուշ կլինի։ Նա նաև ընդգծել է, որ իր ընտանիքը չի վերադառնա, քանի որ տանը կյանքը անհույս և նույնիսկ վտանգավոր է թվում։

Հայաստանի միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը, պնդելով, որ Ռուսաստան մեկնողների հիմնական մասը կազմում են  սեզոնային աշխատանքային միգրանտները, խոստովանել է, որ նշաններ կան, որ ավելի ու ավելի շատ հայեր կարող են տեղափոխվել Ռուսաստան մշտական ​​բնակության։ Նա մեջբերել է Ռուսաստանի միգրացիոն ծառայության տվյալները, ըստ որի այս տարվա առաջին կիսամյակում Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել մոտ 22 հազար հայ։ Եվ դա ամենաբարձր ցուցանիշն է վերջին չորս տարվա ընթացքում։ Միևնույն ժամանակ շարքային հայերը դժգոհում են, որ Ռուսաստանում ևս ամեն ինչ վատացել է։ «Ռուսաստանը այն չէ, ինչ նախկինում էր. այնտեղ կրճատվել է աշխատաշուկան։ Ես սիրում եմ իմ երկիրը։ Ինչու՞ պետք է տեղափոխվեի ցուրտ Ռուսաստան, եթե ունենայի արժանապատիվ կենսապայմաններ: Միակ մարդիկ, ովքեր Հայաստանում գոնե ինչ որ կյանք ունեն, ապրում են Երևանում»,- այսպես է բացատրել Տավուշի մարզի 20-ամյա մի բնակիչ իր Ռուսաստան մեկնելու պատճառը։ Հայ գաղթականների ֆորումներում հիմնականում գրում են իրենց  ստիպողական վերաբնակեցման մասին։ Այսինքն, եթե հայրենիքում գոնե ինչ որ աշխատանք լիներ, երբեք չէր գնա «ցուրտ Ռուսաստան»։ Դա նշանակում է, որ Արմեն Գևորգյանն այնքան էլ խեղաթյուրված չի ներկայացնում իրավիճակը, երբ խոսում է իր հայրենակիցների, այդ թվում արտագնա աշխատանքի մեկնողների մոտ ուժեղ ռուսաֆոբիայի մասին։

Meganews.am կայքը մեկնաբանելով 2021 թվականին հայերի արտագաղթը, նշում է. «Չնայած ԱՄՆ-ը մնում է հայերի համար ամենանախընտրելի հանգրվանը, բայց Հայաստանի քաղաքացիների մեծ մասը արտագաղթում է Ռուսաստան»։ Պատճառը պարզ է՝ յանկիներն այնպիսի «կորոնավիրուսային» դժվարություններ են ստեղծել հայերի համար, որ նրանց համար ավելի հեշտ է տեղափոխվել Ռուսաստան։ Հասկանալի է, որ «ըմբոստ» տարիքի պատճառով հայ երիտասարդությունը, որն, ի դեպ, արտագաղթողների ողնաշարն է կազմում, ամենից շատն է ենթարկվում հակառուսական տրամադրությունների ազդեցությանը։ Սակայն անհասկանալի է, թե ինչո՞ւ Մոսկվան կոշտ ճնշում չի գործադրում Երևանի վրա, որպեսզի իշխանությունները վերջ տան իրենց ռազմատենչ ռուսաֆոբիային: Եթե ​​մարդիկ, գալիս են մեզ մոտ ապրելու, ապա գոնե մեր նկատմամբ ագրեսիվ չպետք է լինեն։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին «Ոչ մի զիջում». Զատուլինը բացահայտել է այն, թե ինչպես կփոխվի Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Վճարե՛ք, կամ հեռացե՛ք. Փաշինյանն ակնարկում է Հայաստանում ռուսական ռազմակայանից եկամուտ ստանալու ցանկության մասինԱլիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Իրանը Զանգեզուրի հարցում լարվածություն է ստեղծում, սակայն պայմանավորվում Հայաստանի հետ. Ո՞րն է Իրանի նպատակը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 6 տարի առաջ այս օրը սկսվեց 44–օրյա պատերազմը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 27)Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՌшզմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր
Ամենադիտված