Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որքան է կազմում պատգամավորների աշխատավարձը տարբեր երկրներում. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ամեն անգամ, երբ մամուլը գրում է պատգամավորների աշխատավարձերի ու պարգևավճարների մասին, հասարակության մեծ մասը սկսում է դժգոհել, թե օրենսդիր մարմնի ներկայացուցիչները «յուղոտ» փողեր են ստանում: «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է, թե խորհրդարանական աշխատանքի համար ինչպես են վարձրատրվում տարբեր երկրներում:

Այսպես, մեր հարևան Ադրբեջանում Միլի Մեջլիսի նախագահն ամսական 2475 մանաթ աշխատավարձ է ստանում, ինչը համարժեք է 1270 եվրոյի, նախագահի առաջին տեղակալը՝ 2227.5 մանաթ ( 1142 եվրո) աշխատավարձ է ստանում: Միլի Մեջլիսի պատգամավորը ստանում է նախագահի ամսական աշխատավարձի 70 %-ի չափով գումար՝ 1732.5 մանաթ (888 եվրո)։ Բացի այդ, Միլի Մեջլիսի նախագահը, նրա տեղակալները, հանձնաժողովների և կոմիտեների նախագահները և նրանց տեղակալները, պատգամավորները ստանում են պաշտոնական աշխատավարձի 50 %-ի չափով հավելավճար՝ պատգամավորական լիազորությունների իրականացման հետ կապված ծախսերի համար:

Գերմանիայի Հիմնական օրենքի 48-րդ հոդվածը սահմանում է՝ խորհրդարանի անդամները պետք է այնքան աշխատավարձ ստանան, ինչը կպաշտպանի նրանց անկախությունը: Սա նշանակում է, որ խորհրդարանականները պետք է այնքան վարձատրվեն, որ նրանք այլ եկամուտների կարիք չունենան։ Որպես հաշվարկային թիվ է վերցվել Դաշնային գերագույն դատարանի շարքային դատավորի աշխատավարձը։ «Խորհրդարանական փոխհատուցումը» վերանայվում է ամեն տարի հուլիսի 1-ին, և ներկայումս այն սահմանվում է ամսական մոտ 10 հազար եվրո: Յուրաքանչյուր պատգամավոր ստանում է նաև առանց հարկերի միանվագ ծախսերի հավելավճար, որը նախատեսված է հոգալու մանդատի հետ կապված բոլոր ծախսերը՝ ներառյալ գրասենյակային տարածքի և անձնակազմի վարձավճարը: Հավելավճարի չափն ամեն տարի փոխվում ու վերանայվում է: Այս տարի այն կազմել է 4561 եվրո:

Ֆրանսիայում օրենսդիրներն ամսական 7200 եվրո աշխատավարձ են ստանում: Աշխատավարձից բացի, գոյություն ունի նաև «Պաշտոնական ծախսերը ներկայացնող» փոխհատուցում՝ ամսական 5.868 եվրոյի չափով: Վրաստանում պատգամավորների աշխատավարձերը հետևյալ կերպ են բաշխվում՝ խորհրդարանի նախագահը՝ 6.738 հազար լարի աշխատավարձ է ստանում, ինչը համարժեք է 1870 եվրոյի, նախագահի տեղակալը՝ 6.403 հազար լարի (1770 եվրո): Վրացի պատգամավորի աշխատավարձը կազմում է 4624 լարի (1280 եվրո): Ի դեպ, վրացի իշխանական ու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարները տարբեր աշխատվարձեր են ստանում: Ռուսաստանում պատգամավորի միջին ամսական աշխատավարձը 467000 ռուբլի է, եվրոյի վերածած՝ այն կազմում է 5720։

Թեև պաշտոնական աղբյուրներում պատգամավորների ու Դումայի նախագահի կամ տեղակալների աշխատավարձերի մասին տեղեկատվությունը հասանելի չէ, բայց, ըստ տարբեր աղբյուրների, ռուս պատգամավորները տարեկան 4 անգամ, այսինքն՝ եռամսյակը մեկ նաև պարգևավճար են ստանում: Այն պատգամավորները, որ մայրաքաղաք Մոսկվայում բնակարան չունեն, նաև բնակարանով են ապահովվում: Պետությունը հոգում է նաև ավտոմեքենա չունեցող պատգամավորների տրանսպորտային միջոցի հարցը՝ նրանց հատկացնելով Ford Mondeo կամ Audi մակնիշի ավտոմեքենա:

Եւ այս ֆոնին ՀՀ ԱԺ պատգամավորերկի աշխատավարձերն այնքան էլ բարձր չեն՝ համեմատած անգամ նախարարների ու մարզպետների աշխատավարձերի հետ, որոնք 1 մլն դրամից ավելի են կազմում:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Այսօր Տոն Շողակաթի` Ս. Էջմիածնի, ըստ Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի տոնն է Իսրայելական ԶՈւ-ն hարվածել է Լիբանանի հարավում գտնվող Անսար ավանի բնակելի տանը․ կան զnhեր Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն աճել է Պաշտպանեք Ձեր երեխաներին առցանց խաղերում․ ՆԳՆ Միկոյան փողոցում թիվ 35 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսը վրшերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Փաշինյանը երկու աթոռի վրա. Հայաստանի վարչապետը խուսափում է ԵՄ անդամակցության վերաբերյալ հանրաքվե անցկացնելուցՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Սերգեյ Դանկվերտը խոսել է Հայաստանից կարանտինացված ապրանքների դեմ ձեռնարկված միջոցառումների մասինԱրաբկիրի ոստիկանության դիմաց բախվել են «Kia»-ն և «Tesla»-ն. կան վիրավnրներ Արցախահայ կնոջ տունը Ռուսաստանում ԱԹՍ-ի հարձակման է ենթարկվել. նա վիրավորվել է Հայաստանի հրեաները չեն թաքնվում. պատասխան Աբրահամ ՇմուլևիչինՎայոց ձորում «Chevrolet Volt»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել Արփա գետի ափին. կա վիրավnր 65 տարեկանի սահմանափակումը վերացվում է․ մի շարք պաշտոններում այլևս տարիքային շեմ չի գործիԼարվածություն UFC 331-ից առաջ․ Դանա Ուայթը ստիպված է եղել միջամտել Ծառուկյանի և Ռուֆիի հայացքների մենամարտին Իսրայելի ՊԲ-ն հարվածներ է հասցրել Լիբանանին Մասնագետներ. Ինչպե՞ս կավարտվի Փաշինյանի փորձը շանտաժի ենթարկել Ռուսաստանին կոնցեսիայի համար 2 միլիարդ դոլար վճարելովԱդրբեջանի կողմից ութ ամիս շարունակվող շրջափակման մեջ գտնվող Արցախում գրանցվել է առաջին սովամահության դեպքը. պատմության այս օրը (15 օգոստոս)Ջուր չի լինի մինչեւ 18:00-ն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու որոշում դեռևս չի ընդունվել․ Արաղչի Փաշինյանը կառավարության ծրագիրը պետք է ներկայացնի հաջորդ շաբաթ. ԱԺ-ում գործընթացը դեռ ձգձգվում է․ «Ժողովուրդ» ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի տարբեր շրջաններում խոցել են 598 ԱԹՍ․ ՌԴ ՊՆ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 15-ին Բերդի պետը գողականներին համբուրելով է բարեւում․ «Հրապարակ» Ցմահ ազատազրկվածը 34 տարի հետո ազատ է արձակվել. «Հրապարակ» Քամու հետևանքով վնաuվել են տանիքներ, թիթեղներ, էլեկտրական լարեր, ավտոմեքենաներ, տապալվել ծառեր, թեքվել լուսավորության սյուներ, փակվել ճանապարհներ Ինդոնեզիայի ափերի մոտ 7.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Բանակում գողությունների համար ո՞վ պետք է պատասխան տա. «Հրապարակ» Նույն այն իշխանությունը, որը բարեկիրթ ու կառուցողական է համարում մեզ հազարավոր զnhեր ու տարածքային կորուստներ պատճառողին, թշնամի է հռչակել սեփական ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան ԱՄՆ-ում հիշում են, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները չօգնեցին Իրանի հետ hակամարտությnւնում. Թրամփ ՔՊ-ն՝ ԱԺ ճաշարանում, «Ուժեղ Հայաստանը»՝ մեկ սենյակում․ ինչ է կատարվում ԱԺ-ի ընդմիջումների ժամանակ․ «Ժողովուրդ» ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպության դաշնակից․ Մասադիկով Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել օգոստոսի 15-ից 19-ինԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի հարվածները հանգեցրել են Պարսից ծոցի ափերի նավթային աղտոտմանԱդրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՈւժեղ քամու հետևանքով Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել ու փակել է 3 երթևեկելի գոտիՄեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվելՏիգրան Մեծի պողոտայում շինարարական կառուցատարրեր են փլուզվել․ վնասվել է 4 ավտոմեքենա, տուժածներ չկանԱդրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռներըՄալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենաԽորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժելԽոշոր ավտովթար՝ Երևանում, մեքենաներ են բախվել․ կան վիրավորներՎիրավոր արծիվը հայտնվել էր Գորիսի բնակչի այգում․ փրկարարները նրան վերադարձրել են բնությունԻսպանիայում Արեգակի խավարումից հետո բուժօգնության է դիմել ավելի քան 530 մարդԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտԲանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել էԲելգիայում բանվորները հայտնաբերել են գաղտնարան՝ 9 միլիոն եվրոյի ոսկովՄահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզումՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Ամենադիտված