Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առաջին հերթին պետք է ստուգել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և ԲԴԽ-ի անդամների բարեվարքությունը․ Կարեն Զադոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դատավորի բարեվարքության ստուգումն ու պատասխանատվությունը` արտակարգ (անցումային արդարադատության) պայմաններում. միջազգային փորձն ու ՀՀ-ում իրականացման մեխանիզմների ուսումնասիրության վերաբերյալ։ նոյեմբերի 8-ին անցկացված աշխատաժողովի ժամանակ, որը կազմակերպվեր էր Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի համատեղ, ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը աշխատաժողովի ժամանակ առաջիկա Սահմանադրական բարեփոխումների շրջանակում իրականացվելիք դտաավորների բարեվարքության ստուգման վերաբերյալ ներկայացրեց 3 առաջարկ։

«Առաջինը դատավորների և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բարեվարքության ստուգումն է։ Մենք երեք չափանիշ ենք նախատեսում․ միջազգային չափանիշներ են դրանք` ակտիվների ստուգում, կասկածելի կապերի ստուգում (այդ կապերը կարող են ներառել քրեական, կոռուպցիոն, քաղաքական կապերը և այլն) և գիտելիքների, հմտությունների ստուգումը։

Շատ կարևոր է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և դատավորների բարեվարքության տուգման սահմանադրական հիմքերի ստեղծումը։ Այստեղ է, որ մեր իրականությունը մի քիչ տարբեր է միջազգային փորձից։ Միջազգային փորձն ասում է, որ բոլոր դատավորների վեթինգը պետք է իրականացնի հատուկ այդ նպատակով ստեղծվելիք մարմինը, մենք ասում ենք, որ պետք է ինստիտուցիոնալ սահմանադրական գործիք ստեղծենք, որն անցումային արդարադատության հետ ավելի քիչ աղերս ունի, և ավելի շատ աղերս ունենա լուրջ դատական բարեփոխման հետ։

Այդ նպատակով դատավորների բարեվարքության ստուգման 1-ին փուլում,  այդ նպատակով ստեծվելիք ժամանակավոր սահմանադրական մարմինները պետք է ստուգեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների բարվեարքությունը, որովհետև այն ունի կարևորագույն գործառույթ ստուգելու նաև դատավորների գույքը, եկամուտները, ծախսերը, բայց այդ հանձնաժողովը ձևավորվել է հստակ քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում։ Այսինքն սա այն անկախ և անկողմնակալ մարմինը չէ, որը պետք է դատավորներին վեթինգ անի, քան դեռ հանձնաժողովի անդամները վեթինգի չեն ենթարկվել: Դրա համար էլ առաջինը հենց այս հանձանժողովի անդամները պետք է ենթարկվեն վեթինգի, պետք է ստուգվեն հանձնաժողովի բոլոր անդամների ակտիվները, կասկածելի կապերը, գիտելիքներն ու հմտությունները, նոր դրանից հետո այս մարմինն իրավունք ունենա ստուգել դատավորների բարեվարքությունը»,-ասաց Կարեն Զադոյանը։

Նրա խոսքով՝ շատ կարևոր է նաև, որ դատավորների բարեվարքության ստուգման 1-ին փուլում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների բարվարքության ստուգմանը զուգահեռ պետք է ստուգվի նաև Բարձրագույն դատական խորհրդի բոլոր անդամների բարեվարքությունը ևս, որովհետև գոյություն ունեն ողջամիտ կասկածներ, որ ԲԴԽ-ի անդամներն էլ ունեն քաղաքական աֆիլյացիաներ՝ նախկին և ներկա քաղաքական իշխանությունների հետ։ Նույն կերպով, դատավորների բարեվարքության ստուգման 1-ին փուլում, պետք է բարեվարքության ստուգում անցնեն Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դատավորները։ Դատավորների բարեվարքության ստուգման 1-ին փուլում ընդհանուր առմամբ խոսքը շուրջ 40 հոգու բարեվարքության ստուգման մասին է, ինչը կարող է շատ կարճ ժամանակ տևել (շուրջ մեկ տարի), այլ ոչ՝ երկար տարիներ`ինչպես շատ երկրների համանման փորձն է ցույց տալիս։

«Դատավորների բարեվարքության ստուգման համար ձևավավորվելիք սահմանադրական մարմինների համար նոր հեծանիվ պետք չէ հնարել, քանի որ այս առումով կա միջազգային փորձ և քաղված դասեր: Այդ մարմինները պետք է լինեն որակավորման հանձնաժողովը, բողոքարկման խորհուրդը և հանրային հանձնակատարը, որոնք կկազմակերպեն և կհսկեն կհսկեն այս պրոցեսը, իսկ վերհիշյալ մարմինները պետք է ձևավորվեն Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովների կողմից՝ իշխող և ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից՝ հավասար, 50-50 տոկոս հարաբերությամբ։

Դատավորների բարեվարքության ստուգման 2-րդ փուլում, սահմանադրական բարեփոխումների իրականացման արդյունքում ԲԴԽ-ի լիազորությունների ցանկում ավելացված դատավորների բարեվարքության ստուգման լիազորության շրջանակներում ԲԴԽ-ն կիրականացնի դատական իշխանության մյուս ատյաններում պաշտոնավարող բոլոր դատավորների մեկանգամյա բարեվարքության ստուգում:

Շատ կարևոր է նաև, որ դատավոր նշանակելու սահմանափակումների վերանայում կատարվի՝ ներառելով սահմանափակում դատավորի կողմից կայացրած դատական ակտի վերաբերալ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում դատավորի գործողությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող՝ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտի առկայությունը»,-ասաց ԻՀԱ նախագահը։

Դատավորների բարեվարքության ստուգման բարեփոխման շրջանակներում կիրականացվի դատական օրենսգրքի և այլ օրենսդրական բարեփոխումներ, որոնք հնարավորություն կտան իրականցնել դատավորների նոր թեկնածուների պատրաստումն ու դատավորների պահուստային ցուցակի կազմումը։ Այս ամենը հնարավորություն կտա դատավորների բարեվարքության ստուգման արդյունքում դատական իշխանությունը լքած դատավորներին, մինչև նրանց հեռացումը, արդեն փոխարինողներ գտնել, որպեսզի դատավորների բարեվարքության ստուգման ամբողջ գործընթացը ընթանա սահուն և առանց ցնցումների` ի տարբերություն դատավորների վեթինգ իրականացրած այլ պետությունների, օրինակ` Ալբանիայի:

Երրորդ բարեփոխումը վերաբերում է դատավորի գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրերի վերլուծության  հետադարձ ուժի արգելքի սկզբունքի ընդհանուր կարգավորման դիտարկմանը։

««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 4.1-րդ կետի համաձայն՝ հայտարարագրերի վերլուծության վերաբերյալ սույն օրենքով սահմանված դրույթները կիրառելի են նաև 2017 թվականի հուլիսի 1-ից ներկայացված կամ ներկայացման ենթակա հայտարարագրերի նկատմամբ: Այս ժամկետի սահմանումը պայմանավորված է ՀՀում ապօրինի հարստացման հանցակազմը քրեականացնելու հետ, և այս պարագայում հետադարձ ուժի կիրառումը արգելվում է։ Այսինքն ստացվում է, որ ԿԿՀ-ն իրավասու վերլուծելու դատավորների 2017 թվականից հետո ներկայացրած հայտարարագրերը։ Այս իրավահարաբերությունների նկատմամբ հետադարձ ուժի կիրառման մասին 2019թ․-ին իր դիրքորոշումն է հայտնել նաև Վենետիկի հանձնաժողովը՝ 2020 թվականին ընդունված Դատական օրենսգրքի նախագծի վերաբերյալ համատեղ կարծիքի շրջանակներում։ Մասնավորապես, հանձնաժողովը անդրադառնալով դատավորների կարգապահական պատասխանատվության վերաբերյալ նոր կանոններին, ընդգծել է, որ այս գործընթացում կարևոր է, որ այդ նոր՝ փոփոխվող դրույթները չունենան հետադարձ ուժ, և Հայաստանի օրենսդիրը դիտարկի նաև Դատական օրենսգրքի շրջանակներում փոփոխվող դրույթների հետադարձ ուժի չկիրառման մասին համապատասխան կարգավորման նախատեսումը։ Իսկ եզրակացության շրջանակներում հանձնաժողովը նշել է, որ ֆինանսական հայտարարագրերի հետ կապված դատավորների նոր պարտականություններն ընդունելի են (պայմանով, որ դրանք հետադարձ ուժ չունեն)։

Քննարկվող երկու դեպքում էլ իրավական խնդիրը կապված է հետադարձ ուժի կիրառման սահմանադրական սկզբունքի հետ (ՀՀ սահմանադրության 72-րդ հոդված), ըստ որի՝ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն, իսկ անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով: Ըստ էության, այն դեպքում եթե ԿԿՀ-ն վերլուծում է դատավորի մինչև 2017 թվականի հայտարարագիրը և հայտնաբերում է խախտում, դրան չի կարող ընթացք դրվել՝ վերը նշված օրենքի դրույթի ուժով։ Ավելին, այս դրույթի փոփոխություն նույնպես կատարել հնարավոր չէ, քանի որ կստացվի, որ փոփոխությունները սահմանում են դատավորի իրավական վիճակը վատթարացնող կարգավորումներ, ինչը ՀՀ սահմանադրությամբ արգելված է՝ հետադարձ ուժ ունենալու տեսանկյունից, ինչպես նաև կարող է հանգեցնել իրավական որոշակիության սկզբունքի խախտմանը։ Փաստացի ստացվում է, որ անցումային արդարադատության շրջանակներում դատավորների վեթինգի (գնահատման) գործընթացում իրավական մեխանիզմներով վաղեմության ժամկետները հաղթահարվել չեն կարող, իսկ նպատակին հասնելու գործիքները/ընթացակարգերը պետք լինեն իրավական՝ կայացված որոշումների անխոցելիության, և հետագայում՝ ՀՀ-ի դեմ ՄԻԵԴ ուղարկվող բողոքների բացառման նպատակով։ Ուստիև, քննարկվող փոփոխությունները առաջարկվում է իրականացնել սահմանադրական բարեփոխումների համատեքստում։
Միաժամանակ հարկավոր է կատարել առավել մանրամասն և խորքային ուսումնասիրություն, այդ թվում նաև` միջազգային փորձի և միջազգային դատարանների կողմից կայացրած ակտերի, և ՀՀ-ի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների համատեքստում, պարզելու, թե արդյո՞ք իրավական տեսանկյունից հնարավոր է Սահմանադրությամբ ամրագրել հետադարձ ուժի արգելքի սկզբունքի ընդհանուր կարգավորում, և միաժամանակ նույն հոդվածի երկրորդ մասով սահմանել անցումային ժամանակահատված այդ սկզբունքից շեղվելու համար՝ դիտարկելով այս կարգավորման՝ ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխանության հարցը։»,-ասաց Կարեն Զադոյանը։

Այնուհետև ԻՀԱ նախագահը ավելացրեց, որ իր կարծիքով Սահմանադրությամբ հնարավոր է վերանայել նաև հետադարձ ուժի արգելքի սկզբունքը, քանի որ դա Հայաստանի Հանարապետության և իր քաղաքացիների ինքնիշխան իրավունքն է։

Կուրտուայի վնասվածքի վերաբերյալ նոր մարամասներ են հայտնի դարձել․ բելգիացին կարող է բաց թողնել «Բավարիայի» դեմ խաղերըԵվրոպայում գազի գները մեկ երրորդով աճել են Իրանի նոր hարվածից հետո. Bloomberg Վանաձորում կալանավորել են 2 եղբոր, որոնք հանցավոր կազմակերպություն են ստեղծել «Լաբուբու»-ն պատրաստ է մեծ էկրանին. ո՞վ կբեմադրի ռեժիսորական աշխատանքը և կգրի սցենարը Կասեցվել է «Էյեմ ֆակտորի»-ի պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ«Չկա կյանքում ավելի հաճելի բան, քան ճամփորդել ընտանիքով». Մենչը Հռոմից լուսանկարներ է հրապարակելՊենտագոնի պահանջած 200 միլիարդ դոլարը միայն այսբերգի գագաթն է. Արաղչի Մեսսին պատմության մեջ ամենաարագը խփեց 900 գոլ՝ գերազանցելով Ռոնալդուին Հարկային տեռnրը հայտարարում եմ փակված. կարևորը՝ չեմ հայտարարում բացված. ՓաշինյանԱՄՆ Սենատը կրկին մերժել է Թրամփի ռшզմական լիազորությունները սահմանափակող բանաձևըՄակրոնի մտահոգությունը չհաջորդեց մեր գազային օբյեկտների վրա Իսրայելի hարձակմանը. այն հաջորդեց մեր պատասխան hարվածին. ԱրաղչիԵրևանի և Բաքվի միջև խաղաղության վերջնական համաձայնագրի կնքման համար դեռ կան խոչընդոտներ Տեղի ունեցան ՉԼ 1/8 եզրափակչի մնացած պատասխան հանդիպումները | Հայտնի դարձան 1/4-ի մասնակից զույգերը Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Արմենակյան-Սերո Խանզադյան փողոցների խաչմերուկում ԱՄՆ Սենատում կրկին մերժվել է Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող բանաձևը Հորմուզի նեղուցի փակումն Իրանի ինքնապաշտպանության միջոց է. մեջլիսի խոսնակ ԵՄ-ն չի ցանկանում զորքեր ուղարկել Հորմուզի նեղուց և չի պատրաստվում պատերազմի մեջ մտնել․ Կալլաս Նորքում 50 հա տարածքի վրա անտառային պուրակ կստեղծվիՍանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ՝ Աբովյան քաղաքում գործող պահածոների արտադրամասումԵ՞րբ կնշվի Վերջին զանգն այս տարիԵվրոպայում գազի գները մեկ երրորդով աճել են Իրանի նոր hարվածից հետոVIVA-ն հայտարարություն է տարածել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների դադարը իրավիճակային է․ Կրեմլ ԱՄՆ հետախուզությունն անկանխատեսելի է համարում ՀՀ Սահմանադրության ընդունումըԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակԱմերիկյան փորձագետներն արձանագրում են Փաշինյանի տապալումը Սովորական ընտրակաշառք արցախցիներին իշխանությունից Իշխանությունը մտադիր է ավելացնել նախարարությունների թիվը Իսրայելը uպանել է «Համաս»-ի ռազմական հետախուզության ղեկավար Մուհամմադ Աբու Շահլային Ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարման գործարքների համար կսահմանվեն ԱԱՀ-ի հատուկ կանոններ Առանձին շրջաններում սպասվում է թաց ձյունՄեկնարկել է Հայաստան-Բելառուս հանդիպման տոմսերի վաճառքը «Արմավիր» ՔԿՀ-ում, հսկիչներին հաջողվել է փրկել դատապարտյալի կյանքըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Ադրբեջանի միջով հացահատիկ է Հայաստան ուղարկվել Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված 1 տարեկան երեխայի 4-ամյա քրոջը տեղափոխել են ՀՕՖ, ապա Արաբկիր ԲԿՏեղեկացեք․ մինչև 19։00-ն ջուր չի լինիՏյումենի բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանի իշխանությունների գործողությունների դեմՀայաստան բեռնափոխադրումները շրջանցում են Իրանը կրկնապատկելով տարանցման ժամանակըԻնչպես են Հայաստանում վերաբերվում Իրանի պատերազմինԵրբեմն ընդամենը մեկ փոքրիկ աղյուսը հեռացնելը բավարար է ամբողջ կառույցը քանդելու համար. «Փաստ» Ովքեր են երեկ մահացած 3 երիտասարդները«Անկախության ֆետիշը». Հայաստանը կորցնում է իր ապագան կառավարվելով պոպուլիստական կարգախոսներով Ուժեղ տնտեսություն. ճգնաժամից դուրս գալու միակ իրատեսական ճանապարհը Արտառոց դեպք՝ Երևանում․ մոր ծեծի հետևանքով 3-ամյա երեխա է հոսպիտալացվելԸնտրական խաղի կանոնների փոփոխություն՝ ընդդիմության աճող վարկանիշի ֆոնին Հայաստանը հայտնվում է երկու մրցակցող ռազմավարությունների միջև. «Փաստ»Միջերկրածովյան ցիկլոնը մոտենում է մեր սահմաններին և գիշերը կներթափանցի Հայաստան․ Գագիկ Սուրենյան«Կա մեկը, ով այդ բոլոր նռների քաղցրությունն ուներ իր հոգու մեջ». Լևոն Լևոնյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Կարմիր շուկայում. «Փաստ»Մեղրիում պաշտոնապես բացել են Իրան-Հայաստան գազատարը․ պատմության այս օրը (19 մարտ)
Ամենադիտված