Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության մեկամյակի կապակցությամբ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը 44-օրյա պատերազմի դադարեցման մասին 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության մեկամյակի կապակցությամբ.

2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի անմիջական մասնակցությամբ և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի և նրա ժողովրդի դեմ սանձազերծված ագրեսիան կանգնեցնելու նպատակով նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահի միջնորդությամբ ստորագրվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին եռակողմ հայտարարությունը, որի հիման վրա Արցախում տեղակայվեցին ՌԴ խաղաղապահ ուժեր։

Այսօր մենք կրկին գլուխ ենք խոնարհում այն քաջարի հայորդիների առջև, որոնք իրենց կյանքը չխնայեցին հանուն հայ ժողովրդի ապրելու և իր ապագան կերտելու իրավունքի՝ թույլ չտալով իրականացնել ագրեսիան սանձազերծողների՝ Արցախն ամբողջովին հայաթափելու մտադրությունը:

44-օրյա պատերազմը, որն ուղեկցվում էր Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների լայնածավալ խախտումներով, քաղաքացիական ենթակառուցվածքների և մշակութային հուշարձանների միտումնավոր թիրախավորմամբ, արգելված զինատեսակների կիրառմամբ և պատերազմական այլ հանցագործություններով, հանգեցրեց հազարավոր զոհերի և տասնյակ հազարավոր վիրավորների, տեղահանվածների և ավերածությունների։ Պատերազմի հետևանքով Արցախի մի շարք շրջաններ ենթարկվեցին էթնիկ զտման, իսկ բնակչությունը դարձավ Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների և զանգվածային ոճրագործությունների զոհ: Մասնավորապես՝ պատերազմի հետևանքով 40 հազար մարդ զրկվել է տնից և ունեցվածքից, ավերվել են ավելի քան 17 000 քաղաքացիական օբյեկտներ ու ենթակառուցվածքներ, հարյուրավոր քաղաքացիական անձինք սպանվել կամ վիրավորվել են, իսկ շատերի ճակատագիրը դեռևս մնում է անհայտ:

Հայաստանը և Արցախը հետևողականորեն կյանքի են կոչել եռակողմ հայտարարության դրույթները, մինչդեռ եռակողմ հայտարարության ստորագրումից ընդամենը մեկ ամիս անց՝ ի հեճուկս ստորագրման պահին զբաղեցրած դիրքերում կանգ առնելու հանձնառության, Ադրբեջանի զինված ուժերը ներխուժեցին Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը՝ սպանելով ու գերեվարելով հայ զինծառայողների։ Ավելին՝ փաստաթղթում նշված շրջաններից հայկական զորքերի դուրսբերումից հետո ադրբեջանական կողմը պատասխանեց այդ նույն տարածքներից ՀՀ ինքնիշխան տարածք իր զինված ուժերի ներթափանցմամբ և շարունակվող ապօրինի տեղակայմամբ։

Ադրբեջանը դեռևս չի իրականացրել նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը՝ պատանդառության մեջ պահելով բազմաթիվ հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչը ոչ միայն եռակողմ հայտարարության, այլև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է։

Պարբերական բնույթ են կրում ադրբեջանական զինված ուժերի կողմից եռակողմ հայտարարությամբ ամրագրված կրակի դադարեցման ռեժիմի խախտումները, որոնք ուղեկցվում են ոչ միայն Հայաստանի զինված ուժերի և Արցախի պաշտպանության բանակի դիրքերի, այլև խաղաղ բնակավայրերի ու քաղաքացիական անձանց թիրախավորմամբ՝ հանգեցնելով և՛ մարդկային, և՛ նյութական կորուստների։

Միտումնավոր խեղաթյուրելով և կամայականորեն մեկնաբանելով 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների՝ տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ դրույթները՝ Ադրբեջանը շրջանառում է, այսպես կոչված, «միջանցքի» գաղափարը և սպառնում ուժի կիրառմամբ, ինչը ոչ միայն հակասում է նշված հայտարարությունների տառին և ոգուն, այլև միտված է տարածաշրջանում լարվածության նվազեցմանն ուղղված ջանքերի խաթարմանը:

Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից բացահայտ կերպով վարվող շարունակական հայատյաց քաղաքականությունը, ուժի կիրառման արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում էթնիկ զտումները, հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումն ու պղծումը, ինչպես նաև միջազգային մարդասիրական կազմակերպությունների՝ Արցախ մուտքի խոչընդոտումը վկայում են, որ Արցախի հայության՝ իրենց հայրենի հողում անվտանգ և արժանապատիվ ապրելու իրավունքի երաշխավորումն անհնար է Ադրբեջանի իրավասության կամ վերահսկողության ներքո։

Ադրբեջանի կողմից Արցախի և նրա ժողովրդի դեմ ուժի կիրառման հետևանքով ձևավորված իրողությունները չեն կարող հիմք հանդիսանալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար: Ադրբեջանի այն պնդումները, թե պատերազմի արդյունքում միջազգային ասպարեզում այլևս գոյություն չունի ոչ միայն ԼՂ հակամարտությունը, այլև Լեռնային Ղարաբաղը, նույնպես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտում է, քանի որ հենց եռակողմ հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղը ներկայացված է որպես տարածքային միավոր:

Միայն 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների լիակատար իրագործումը, մասնավորապես` առաջնային կարևորություն ունեցող հումանիտար խնդիրների հրատապ կարգավորումը, նախ և առաջ՝ բոլոր ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց անվերապահ հայրենադարձումը, անհայտ կորած անձանց ճակատագրի բացահայտումը և բռնի անհետացումների դեպքերի հետաքննությունը, հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանությունը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք վերականգնումը կարող են նախադրյալներ ստեղծել տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության ապահովման համար։

Հակամարտության համապարփակ և տևական լուծումը հնարավոր է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո խաղաղ բանակցությունների միջոցով, ինչը ենթադրում է Արցախի կարգավիճակի հստակեցում և տեղահանված արցախահայության՝ Արցախի ողջ տարածքում իրենց բնակավայրեր անվտանգ վերադարձի ապահովում և Արցախի ժողովրդի՝ իր բնօրրանում ազատ ու արժանապատիվ ապրելու իրավունքի իրացում՝ հիմնված ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի վրա:

Հայաստանը վերահաստատում է իր պատրաստակամությունը գործնական ջանքեր գործադրելու տարածաշրջանում իրավիճակի լիցքաթափման, քայլ առ քայլ թշնամանքի մթնոլորտի հաղթահարման, տարածաշրջանում կայունություն և խաղաղ զարգացման դարաշրջանի բացման ուղղությամբ։ Միաժամանակ գործընթացի արդյունավետության համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանը ևս կառուցողական դիրքորոշում որդեգրի՝ հրաժարվելով հայատյացության, ագրեսիվ հռետորաբանության և գործողությունների իր քաղաքականությունից։

ՄԻՊ-ն ահազանգ է ստացել զորամասում զինծառայողի նկատմամբ բռնnւթյան վերաբերյալ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. եղանակի տեսություն Կասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղները Հալանդի դուբլը հաղթանակ է պարգևել Նորվեգիային սկանդինավյան դերբիում, այլ արդյունքներ Bitget կրիպտոարժույթի բորսայից ցանցահենները հարթակի դուրս են բերել ավելի քան 350 միլիոն դոլար Կոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ Այն մեղադրական եզրակացությունը, որը ես եմ ստացել, համապատասխան չէ օրենքի պահանջներին. Արմեն Աշոտյան «Փորձագետ Նահապետյանը պարզաբանել է Հայաստանից ռուս սահմանապահների դուրսբերման հետևանքները»Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԾանոթ ու միարժամանակ անհայտ … Գեղարվեստական մարմնամարզություն«Փաշինյանը Հայաստանում ռուսական բիզնեսի դեմ արշավ է սկսել»Ուկրաինան հարձակվել է Ռուսաստանի խոշոր արդյունաբերական օբյեկտների վրա Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա․ տեսանյութ ԵՄ-ն հայկական արտադրանքին գրկաբաց չի սպասելու. ՌԴ ԱԳՆ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվել է կրակի դադարեցման համաձայնագիր․ պատմության այս օրը (սեպտեմբեր 25)ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել «Ժողովուրդ». Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար «Ժողովուրդ». ՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Հրապարակ»․ Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին «Հրապարակ»․ ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ» «Ժողովուրդ». Սյունիքի մարզպետն ընտրություններից առաջ արձակուրդ է մեկնում «Ժողովուրդ». Ալավերդու համայնքապետը 12 անշարժ և 3 շարժական գույք ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր«Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին
Ամենադիտված