Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդյո՞ք Բայդենը նոր խաղ կսկսի Անդրկովկասում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

regnum.ru-ն գրում է, որ Էրիկա Օլսոնը, ով փոխարինել է Ֆիլիպ Ռիկերին ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի և Ասիայի հարցերով տեղակալի պաշտոնում, սկսել է իր շրջագայությունը Անդրկովկասյան երկրներում։ Երևանում երկրի ղեկավարության հետ բանակցություններից բացի, նա մասնակցել է Անդրկովկասում ԱՄՆ-ի առաքելությունների ղեկավարների համաժողովին Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանների մասնակցությամբ։ Տարածաշրջանում ամերիկյան առաքելությունների ղեկավարների նախորդ համաժողովները տեղի են ունեցել 2018 թվականին Թբիլիսիում, և 2019 թվականին Բաքվում։ Բայց Երևանի համաժողովը, որը տեղի է ունեցել որոշակի ժամանակային ընդմիջմամբ, կարելի է համարել շրջադարձային իրադարձություն, քանի որ իրավիճակը Անդրկովկասում նկատելի փոփոխություններ է կրել։ «Ուրախ ենք, որ կարող ենք վերականգնել Վաշինգտոնի տարածաշրջանի գործընկերների հետ հանդիպումների երկարատև ավանդույթը, կարծիքներ, մտքեր, տեղեկություններ փոխանակել, որոնք թույլ կտան ավելի լավ համակարգել աշխատանքը բոլոր երեք երկրների հետ», - հայտարարել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը։ Երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը անցել էր իշխանության, Վաշինգտոնի կուրատորներին, Անդրկովկասում աշխատող դիվանագիտական ​​և այլ ներկայացուցիչներին հանձնարարվել էր վերլուծել Կովկասում ամերիկյան քաղաքականության նախկին փորձը, գնահատել դրա հիմնական ձեռքբերումներն ու թերությունները և առաջարկություններ ներկայացնել ապագայի համար։ Սա այն է, ինչ այժմ անում է Օլսոնը: Նրա նախորդ Ռիկերիին հանձնարարվել էր ամրապնդել ՆԱՏՕ-ի դիրքերը տարածաշրջանում, և նա բավականին հաջողակ էր այս ոլորտում Վրաստանում: Իսկ ի՞նչ խնդիրների լուծում է վստահվել Օլսոնին, ով ժամանակին աշխատել է Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատանը որպես տնտեսական հարցերով խորհրդական։ 

Նախ խոսենք Անդրկովկասում ամերիկյան քաղաքականության ընդհանուր հարցերի մասին։ Փաստն այն է, որ, ինչպես նշել են շատ փորձագետներ, «Վաշինգտոնն ունի այլ» կովկասյան տեսլական համեմատած Մոսկվայի հետ։ Ռուսաստանում դեռ պահպանվում է «Անդրկովկասյան պորտալարը», որը Ռուսաստանի ներքաղաքական օրակարգի այդ տարածաշրջանում շարունակականության երևույթ է ստեղծում։ Միացյալ Նահանգները, սակայն, տարածաշրջանը դիտարկում է որպես Մերձավոր Արևելքի շարունակություն, կամուրջ, որը կապում է Կովկասը Կենտրոնական Ասիայի հետ և ելք է ապահովում դեպի Սև և Կասպից ծովեր: Պարադոքսն այն է, որ Վաշինգտոնը, ինչպես Անտանտան 1918-1920-ականներին, չունի առանձին մշկված ադրբեջանական, հայկական կամ վրացական քաղաքականություն։ Ըստ Carnegie Endowment հրատարակության հայտնի փորձագետ, վերջերս Վաշինգտոնում ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի Եվրասիայի գծով վերլուծաբան Փոլ Սթրոնսկինի «այն ոչ թե ընկալվում է որպես արտաքին քաղաքականության արժեքավորման ինքնարժեք սյուժե, այլ միայն որպես խաղի անբաժանելի մաս, որը ընթանում է մի քանի տախտակների վրա (ռուսական, թուրքական, իրանական, չինական և եվրոպական) ... և ամերիկացիներին այնքան էլ չի հետաքրքրում տարածաշրջանում որևէ նոր աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիայի հայտնվելու խնդիրը»։ Համեմատաբար վերջերս՝ միայն ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո է ԱՄՆ-ը սկսել խոսել Վրաստանի մասին որպես «տարածաշրջանում իր գլխավոր և միակ հենակետի»։ Եվս մեկ պարադոքս. եթե Ռուսաստանի ներսում դեռ քննարկվում է 2020 թվականի նոյեմբերին ղարաբաղյան երկրորդ պատերազմում Մոսկվայի հաղթելու կամ պարտվելու մասին, Վաշինգտոնը վստահ է երկու փաստի վրա․ Ռուսաստանի դիվանագիտական ​​ղեկավարությանը հաջվել է հրադադարի հասնել և ռուս խաղաղապահներ մտցնել տարածաշրջան։ Այսինքն  նախկինում այնտեղ ռուս զինվորականները չեն եղել, իսկ հիմա կան։

Ավելին, ռուս զինվորականները, որոնք նախկինում տեղակայված էին միայն Հայաստանում, այժմ հայտնվել են Ադրբեջանում, ինչը ԱՄՆ-ում դիտվում է որպես ռուսական տարածքային ինչ որ առաջխաղացում: Մեկ այլ կարևոր կետ. Անդրկովկասում ի հայտ են եկել ռուս-թուրքական դաշինքի ուրվագծեր՝ Մերձավոր Արևելքում հավանական արտատպմամբ: Այդ առումով ցուցիչ է Բայդենի վարչակազմի ներկայացուցիչների գնահատականը ղարաբաղյան հակամարտությանը Անկարայի միջամտության անցանկալիության և արևմտյան դաշինքից Թուրքիայի հնարավոր դուրս գալու մասին։ Նկատի առնենք, որ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները Վաշինգտոնի կողմից սկսել են ընկալվել երկու համատեքստում` Անդրկովկասում Մոսկվայի ազդեցության աճ և թուրքական ինքնաբավության աճ: Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո Թուրքիան և Ադրբեջանը նախաձեռնել են 3 + 3 տարածաշրջանային համագործակցության ձևաչափ, որը ընդգրկում է վեց երկրներ՝ Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Հայաստան, Ադրբեջան և Վրաստան։ Ինչպես տեսանելի է ամերիկացիները ոչ մի կերպ չեն տեղավորվում այդ համակարգի մեջ։ Ներկայուս, ըստ ամերիկյան Foreign Affairs հրատարակության, ԱՄՆ-ին «անհրաժեշտ են գործիքներ Ռուսաստանին և Թուրքիային երկու ուղղությամբ ճնշելու համար, որոնք են Անդրկովկասը և Մերձավոր Արևելքը», սակայն, ըստ նույն հրապարակման, դա «կարող է շատ ժամանակ և միջոցներ պահանջել»: Բայցի այդ Վաշինգտոնը նաև նվազեցնում է իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում, նաև ամերիկացիները լքել են Աֆղանստանը։ Այժմ հարցն այն է, թե արդյո՞ք Միացյալ Նահանգները կկարողանա օգտագործել և արագացնել Անդրկովկասում արդեն գոյություն ունեցող իր հզորության արտապատկերումը: Այսինքն Բայդենը դեռ պետք է ձևակերպի իր քաղաքական կուրսը այդ տարածաշրջանում: Թերևս նա կպահպանի իր ներկայիս տեսլականը, որն է  գործել իներցիայով և արձագանքել այն իրադարձություններին, որոնք  ծավալվում են: Կամ գուցե՞ նա որոշի ակտիվ մոտեցում մշակել Անդրկովկասի նկատմամբ։ Օլսոնը, որպես այդ ուղղության համակարգողներից մեկը, պետք է բացահայտի մի շարք այնպիսի քաղաքական գործիքներ, որոնք Վաշինգտոնին թույլ կտան մշակել  քաղաքական միջոցներ տարածաշրջանում դիրքերը բարելավելու ուղղությամբ, քանի որ արդեն մի քանի տարի է ԱՄՆ-ը տարածաշրջանում զբաղեցնում է բավականին ստատիկ դիրքեր: Արդյո՞ք դա կստացվի:

Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին «Ոչ մի զիջում». Զատուլինը բացահայտել է այն, թե ինչպես կփոխվի Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Վճարե՛ք, կամ հեռացե՛ք. Փաշինյանն ակնարկում է Հայաստանում ռուսական ռազմակայանից եկամուտ ստանալու ցանկության մասինԱլիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Իրանը Զանգեզուրի հարցում լարվածություն է ստեղծում, սակայն պայմանավորվում Հայաստանի հետ. Ո՞րն է Իրանի նպատակը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 6 տարի առաջ այս օրը սկսվեց 44–օրյա պատերազմը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 27)Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՌшզմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր
Ամենադիտված