Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այսօրվա իշխանությունների պարագայում միանշանակ մենք ավելի շատ գործ ունենք մարտահրավերների հետ». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց Հարավային Կովկասում «3+3» ֆորմատի մեկնարկի հնարավորության մասին, որով, ըստ նրա, տարածաշրջանում խաղաղության ժամանակաշրջան կսկսվի: Նա հայտարարել է, որ այդ կապակցությամբ Ալիևն արդեն Հայաստանին առաջարկ է արել։

«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանը շեշտում է՝ դեռ 2000-ականների սկզբից տարբեր մակարդակներով բարձրաձայնվել է նման ձևաչափ ստեղծելու ու այդ ձևաչափով տարածաշրջանային խնդիրները լուծելու հնարավորության մասին: «Ժամանակ առ ժամանակ այդ մասին բարձրաձայնում էին Իրանից, Թուրքիայից: Սա նոր չէ, բայց այսօր ստեղծված իրավիճակում, իհարկե, նոր հայացքով պետք է նայենք այդ ամենին: Այսօր ամենաշահագրգիռ կողմը Թուրքիան է, և Թուրքիայի համար ձևաչափը միանգամից մի քանի հարց է լուծում: Ինչ վերաբերում է Թուրքիայի համար ամենակարևոր, սկզբունքային հարցին, ապա գիտենք, որ Թուրքիան մշտապես նպատակ է ունեցել դերակատարում ունենալ Արցախյան կոնֆլիկտի կարգավորման համատեքստում և մեծացնել այդ դերակատարումը: Այս ձևաչափն առաջ քաշելով՝ նորից այդ խնդիրն է դնում, մասնավորապես, տարածաշրջանում մեծացնել դերակատարությունը, Հայաստանի ու Ադրբեջանի հետ կապված հարցերում անմիջական ներգրավվածություն ունենալ և գործոն լինել: Ինչ վերաբերում է մեր դիրքորոշմանը, այստեղ շատ կարևոր է հասկանալ հետևյալը. մինչև խոսելն այն մասին՝ ձեռնտո՞ւ է այս ձևաչափը մեզ համար, թե՞ ոչ, որպես պետություն, պետք է մի քանի հստակ հարցերի պատասխան ունենանք: Նախևառաջ պետք է ունենանք հստակ համոզվածություն, որ թե՛ այդ, թե՛ ցանկացած այլ ձևաչափ ու հարթակ պետք է բացառի այլ ձևաչափերին փոխարինելու հնարավորությունը»,- «Փաստի» հետ զրույցում ասաց նա՝ շեշտելով, որ խոսքն առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի մասին է:

«Շատ կարևոր է պաշտոնական Երևանի հստակ դիրքորոշումն առ այն, որ Արցախյան կոնֆլիկտի կարգավորումը մենք բացառապես ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում ենք պատկերացնում: Այս առումով պետք է հստակ համոզմունք ունենանք: Բացի այդ, պետք է հստակություն ունենանք, թե այդ ձևաչափն ինչ օրակարգ և քննարկվող հարցերի ինչ շրջանակ է նախատեսում: Այս առումով որոշակի հստակություն կա Մոսկվայից եկող ազդակների առումով, մասնավորապես, թե ինչ օրակարգի ու հարցերի մասին կարող է խոսք լինել: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը վերջերս երկու անգամ անդրադարձավ այդ ձևաչափին ու երկու դեպքում էլ նշեց, որ խոսքը տարածաշրջանում ապաշրջափակման հարցերի մասին է: Ընդհանուր առմամբ, մենք կարող ենք հստակ նշել, որ սկզբունքորեն այլ հարթակի ու ձևաչափի դեմ չենք, բայց մեր նախապայմանները, մեր մոտեցումներն ու ազգային, պետական շահերը պետք է անպայման հաշվի առնվեն»:

Հարցին՝ որքանո՞վ կարող է ձևաչափը բխել մեր շահերից, հատկապես պատերազմից հետո ստեղծված իրավիճակում արդյո՞ք վտանգներն ավելի շատ չեն հնարավորություններից, մեր զրուցակիցը նշեց. «Ցանկացած նոր ձևաչափ, հարթակ թե՛ հնարավորություններ և թե՛ մարտահրավերներ է բերում: Նշված հարցը տրամաբանական է՝ ելնելով այն հանգամանքից, որ մենք այսօր վստահություն չունենք Հայաստանի իշխանությունների նկատմամբ: Խնդիրը հենց վստահության բացակայությունն է:Այսինքն, նույն մարտահրավերները մենք ունենք Մինսկի խմբի շրջանակներում, նաև ցանկացած այլ ձևաչափերում: Խնդիրն այն է, որ մենք չունենք վստահություն այն հարցում, թե արդյո՞ք մեր երկիրը ներկայացնողները հետևողականորեն պաշտպանում են ՀՀ-ի ու Արցախի Հանրապետության շահերը: Հակառակ դեպքում, թե՛ «3+3», թե՛ ցանկացած այլ ձևաչափ և՛ հնարավորություններ, և՛ մարտահրավերներ են բերում:

Այսօրվա ՀՀ իշխանությունների պարագայում միանշանակ մենք ավելի շատ գործ ունենք մարտահրավերների հետ: Իսկ եթե փորձենք խոսել հնարավորությունների մասին, ապա այսօրվա պայմաններում դրա համար համապատասխան բարենպաստ միջավայր չկա: Օրինակ է Հայաստանում ադրբեջանական զորքերի ներկայությունը: Այսինքն, կողմերը բարձրաձայնում են խաղաղության դարաշրջանի մասին, բայց սկզբունքորեն չենք հասնում նրան, որ թշնամին իր զորքերը դուրս բերի մեր սուվերեն տարածքից»:

Հերմինե Մխիթարյանի դիտարկմամբ, միայն բոլոր նախապայմանները բավարարելուց հետո կարող ենք խոսել վերոնշյալ ձևաչափին դեմ չլինելու մասին: «Թշնամին զինված ներկայություն ունի մեր սուվերեն տարածքում, ու Ադրբեջանն այդպիսով ուղղակի և անուղղակի ուժի սպառնալիք է կիրառում մեր նկատմամբ: Բնականաբար, դա տրանսֆորմացվելու է նաև դիվանագիտական հարթակ ու բանակցային սեղան: Ցանկացած հարցում Ադրբեջանը փորձում է սպառնալիքի լեզվով խոսել: Միջազգային մեր գործընկերների, նաև նույն ձևաչափերում ներգրավված կողմերի հետ աշխատանքների միջոցով նախ պետք է հասնել բարենպաստ, կառուցողական երկխոսության միջավայր ստեղծելուն»:

Իսկ թե ինչ քայլեր է տեսնում նշված ուղղություններով, Հ. Մխիթարյանը նշեց. «Բավականին դժվար հարց է, որովհետև ես անգամ մեծագույն ցանկության դեպքում չեմ կարող նշել ուղղություններ, որտեղ մենք դրական դինամիկա ունենք: Չկան նաև ուղղություններ, որտեղ գոնե դրական ինչ-որ քայլեր անելու տեսանելի տրամադրվածություն կա: Այսօր տոտալ անվստահություն կա իշխանությունների նկատմամբ: Շուտով նոյեմբերի 9-ի հայտարարության մեկ տարին կլրանա, ու իշխանությունները հետամուտ չեն անգամ հասնելու մի կետի, ըստ որի, ադրբեջանական կողմը լիարժեք կկատարի պայմանավորվածություններով ստանձնած իր պարտավորությունները: Արդեն մեկ տարի է անցել, բայց նախորդ պայմանավորվածություններն անգամ դեռ լիարժեք կյանքի չեն կոչվել:

Այս հարցում հայկական կողմը ևս անելիք ուներ: Մինչև խաղաղության դարաշրջան բացելու վերաբերյալ հայտարարությունները, նախ՝ պետք է հասնեին նշվածին: Մենք դեռ գերիների՝ հումանիտար նշանակության կարևորագույն հարց ունենք: Այդ հարցն անգամ իրավական որևէ պայմանավորվածություն չէր ենթադրում, քանի որ հումանիտար իրավունքի կարևոր բաղկացուցիչ մաս է: Բայց, ի դեմս նոյեմբերի 9-ի հայտարարության, ունենալով անգամ հստակ պարտավորություն՝ Ադրբեջանը մինչ օրս շարունակում է անլուծելի թողնել այդ հարցը: Ադրբեջանը նաև ամիսներ շարունակ մեր սուվերեն տարածքում զինված զորքեր է պահում: Մինչդեռ պաշտոնական Երևանն այսօր խաղաղության մասին է խոսում՝ մոռացության տալով բոլոր խնդիրները»:

Հաշվի առնելով, որ այսօր նոր հնարավոր հայտարարություն կամ պայմանագիր ընդունելը ևս չի բացառվում, մեր զրուցակիցը շեշտեց, որ, նախքան այդ մասին խոսելը, թշնամին պետք է արդեն ամրագրված պարտավորությունները կատարի. «ՀՀ իշխանությունները խոսում են նաև դելիմիտացիայի, դեմարկացիայի հետ կապված դրական սպասելիքներից, սպասում դրական ազդակների այն պարագայում, երբ չենք հասել անգամ հակառակորդի ստանձնած այն պարտավորությունների իրականացմանը, որոնք ամրագրված են նոյեմբերի 9-ի հայտարարությամբ: Այս պարագայում որքանո՞վ վստահ լինենք, որ չի խախտի նաև հնարավոր նոր պայմանավորվածությունները»:

Անդրադառնալով առաջիկայում սպասվող հնարավոր եռակողմ հանդիպմանը, հնարավոր փաստաթղթերի ստորագրմանը, որոնց վերաբերյալ տեղեկատվական արտահոսքեր կան, Հ. Մխիթարյանը նշեց. «Սպասվող հանդիպումներից դրական ակնկալիքներ ունենալու որևէ հիմք չունենք: Հիշեցնեմ, որ ՀՀ ԱԳ նախարարը թեև բացառել է փաստաթուղթ ստորագրելը, բայց հնարավոր է համարել համատեղ հայտարարությունը: Դրական ակնկալիքներ ունենալու հիմքեր չունենք, որովհետև այսօր միջավայր չկա: Սա, մեծ հաշվով, հերթական մարտահրավերն է լինելու: Մենք մեկ տարի է՝ նշում ենք, որ յուրաքանչյուր հաջորդ օրը նոր մարտահրավեր է մեզ բերելու: Եթե հաստատվեն այդ տեղեկությունները, և ինչ-որ նոր հայտարարություն կամ փաստաթուղթ ունենանք, դա լինելու է այն հերթական կետը, որից հետո մեր մարտահարվերները կրկին ավելանալու են»: 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն2 օր գազ չի լինելու Տարկետում ստացած քաղաքացիների համար կսահմանվի զորակոչի ենթակա լինելու տարիքային նոր շեմ. «Փաստ»Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ»Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ»ԿԸՀ նախագահի հայտարարագրերը 2021-2025 թվականներին․ եկամուտների աճ, հիփոթեք և ֆինանսական ակտիվացում Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ»Ձախողման շարունակություն, թե կլանային կաշկանդվածություն. «Ժողովուրդ» Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ»ՔՊ վարչության փակ նիստից նոր մանրամասներ. 2 հոգի ընտրությունից հետո ցուցադրաբար լքել են սրահը Վերանայվել են Ջալալ Հարությունյանի պահման պայմանները․ «Հրապարակ» Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ»Դավիթ Ղազինյանը պահվում է Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում. «Ժողովուրդ» Կդառնա՞ Վանաձորը Գյումրի-2. «Հրապարակ» Ընդդիմադիր կոնսոլիդացիա. Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը դառնում է հետընտրական շրջանի առանցքը. «Փաստ»Հորմուզի նեղուցի ականազերծումը կարող է տևել մի քանի ամիս. Financial Times ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են դադարեցնել հարվածները և բանակցել Հորմուզի նեղուցի շուրջ ԱԱ-2026․ Հայտնի է 1/8 եզրափակիչի առաջին մասնակիցը 45-ամյա Ռոնալդինյոն հաստատել է իր վերադարձը՝ ֆուտբոլ Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակների արտադրությունըԳեղարքունիքի մարզում մեկնարկել է 2026 թվականի ամառային զորակոչը Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի նիշից բարձր է 5 սմ-ով ՔՊ-ում այսօր կորոշեն ԱԺ փոխնախագահների թեկնածուներին«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում գտածոներ են հայտնաբերվել (լուսանկար) Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Հայաստանի անտառային և լեռնային հատվածներում տեղադրվել են արջերի մասին զգուշացնող ցուցանակներ Ալեքսանդր Բաբասյանը սիրելիի հետ լուսանկար է հրապարակել ԵՄ-ն կանգնած է դատական հայցի առաջ՝ Հայաստանում «ժողովրդավարությունը տապալելու» համար. Ռոբերտ Ամստերդամ Երևանի Մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել Ամբերդի ամրոցում գտել են բացառիկ արժեք ներկայացնող՝ Թամար թագուհու մետաղադրամըԳազ չի լինիՀայտնաբերել են 120 շիշ կեղծ օղիով ավտոմեքենա․ ձերբակալված կա Ջերմաստիճանը կտրուկ կբարձրանա Հրդեհից մոխրացած 4 ուղևորները Աբովյանի բնակիչներ են«Չաղ Ռուստամի» հոր սպանության գործի նախաքննությունն ավարտվել է Թուրքիան ու Ադրբեջանը ինքնիշխանին ու անկախին արգելել են խոսել Հայոց Ցեղասպանության մասին․ պատգամավոր Կասեցվել է «Բոնապ» ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Կայա Կալասը կայցելի ԹուրքիաՉինաստանում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՀայտնաբերվել է 4-րդ ուղևորի կիսամոխրացած մարմինըԵվրոպայում մեկ շաբաթվա ընթացքում շոգի պատճառով մաhացել է ավելի քան 1300 մարդ Թուրքիան արձագանքել է Իսրայելի կողմից Հայոց ցեղաuպանnւթյnւնը ճանաչող բանաձևի ընդունմանը Երևի կգա ժամանակը, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղասպանության թեման Ջրահեղձ եղած 2-րդ տղամարդու դին հայտնաբերվեցՄի շարք հասցեներում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԾանոթ ու միաժամանակ անհայտ … առաջին գրքերը «Հայաստանի միջով. եվրոպացիները միանում են հայկական տարանցիկ նախագծին»«Արդյո՞ք Փաշինյանը շանտաժի է ենթարկում իր ԵԱՏՄ գործընկերներին. «Առանց Հայաստանի տրոհումն անխուսափելի է»»Բաքվում սկսվել է միանգամից 27 հայ գերիների նկատմամբ կեղծված գործերով դատավարությունը. պատմության այս օրը (29 հունիս)
Ամենադիտված