Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվայի, Անկարայի, Բաքվի և Երևանի Զանգեզուրյան լաբիրինթոսը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

iarex.ru –ն գրում է, որ Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն CNN Türk հեռուստաալիքի ուղիղ եթերում, պատասխանելով օրակարգային հարցերին, անդրադարձել է Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման խնդրին։ «Մենք այդ հարցերի շուրջ խորհրդակցում ենք Ադրբեջանի հետ,- ասել է Չավուշօղլուն, - մենք դրական ազդակներ ենք ստացել Հայաստանից։ Մենք հայտարարել ենք, որ արձագանքելու ենք Հայաստանի դրական քայլերին։ Մենք քննարկում ենք նաև Ադրբեջանի հետ, թե ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել միասին»։ Օբյեկտիվության համար նկատենք, որ Երևանն ինքն է ստացել «դրական ազդանշաններ Թուրքիայից տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար», ինչի մասին օգոստոսի վերջին ասել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Միայն այս փաստը վկայում է, որ Թուրքիան և Հայաստանը կարող են ինչ որ փակ երկխոսության մեջ լինել  երրորդ կողմի, ամենայն հավանականությամբ, Վրաստանի միջնորդությամբ։ Այդ առնչությամբ շատ փորձագետներ ուշադրություն են հրավիրել այն փաստին, թե օգոստոսի վերջին Սարաևո կատարած այցից հետո ինքնաթիռում ինչպես մանրամասնորեն է արձագանքել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ լրագրողների հարցերին: Նա ասել է, որ «Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի և Թուրքիայի տարածքային ամբողջականությունը», որ «պատմությունը չպետք է խոչընդոտ լինի այդ ճանապարհին, միակողմանի մեղադրանքների փոխարեն պետք է հնչեն ապագային միտված հաշտարար մոտեցումներ»։ Ավելին, թուրքական մեկնաբանությամբ, Երևանի գործողությունների սխեման նախատեսում է Բաքվի հետ հաշտության պայմանագրի կնքում, և միայն դրանից հետո է հնարավոր զբաղվել Անկարայի և Երևանի հարաբերությունների վերականգնման հարցերով։

Չմեկնաբանելով Էրդողանի առաջ քաշած պայմանները, պետք է խոստովանել, որ առաջարկվող սխեման ունի իր տրամաբանությունը, այսինքն Հայաստանի հարաբերություններն Ադրբեջանի հետ առանձին են, ինչպես նաև առանձին են հարաբերությունները Թուրքիայի հետ։ Սա խոսում է այն մասին, որ Թուրքիան նահանջել է 2009 թվականի հոկտեմբերի ցյուրիխյան բանաձևից, երբ Շվեյցարիայի միջնորդությամբ բառացիորեն մեկ քայլ էր մնում Հայաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները վերականգնելուց՝ շրջանցելով Ադրբեջանը։ Այն ժամանակ պատճառը Եվրամիության հետ հարաբերությունները բարելավելու ցանկությունն էր։ Ինչպես այդ առնչությամբ գրել է բրիտանական The Economist-ը, հղում անելով Թուրքիայի նախկին արտգործնախարար և նախկին վարչապետ Դավութօղլուին  «ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը կնվազեցնի Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում»։ Բայց, նրա խոսքով, «այդ գործընթացը տապալվել է երեք երկրներում ազգայնականների բացասական արձագանքի պատճառով»: Թուրք ազգայնականները հրաժարվել են ընդունել որևէ գործարք, քանի դեռ Հայաստանը չի լքել Լեռնային Ղարաբաղը։ Հայ ազգայնականները Թուրքիայից պահանջել են ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Բաքուն Անկարային մեղադրել է դավաճանության մեջ, քանի որ Ցյուրիխյան արձանագրություններում ղարաբաղյան հիմնախնդրի մասին խոսք չի եղել։ Հիմա իրավիճակը փոխվել է հատկապես ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո։ Արևմուտքից չի լսվում Թուրքիայի հետ Հայաստանի հաշտություն կնքելու կոչեր, ինչպես նաև աննկատ է (գոնե այս փուլում) Անդրկովկասում Արևմուտքի շահերը առաջ տանելու Թուրքիայի ցանկությունը։ Երևանը որպես  Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի միջնորդ տեսնում է Մոսկվային, իսկ Թուրքիան առաջարկում է եռակողմ բանակցային ձևաչափ՝ Անկարա-Բաքու-Երևան։ Այս ամենի նպատակներն ակնհայտ են․ տարածաշրջանում խնդիրները լուծել բացառապես տարածաշրջանային երկրների ջանքերով, առանց Արևմուտքի միջամտության։ Միաժամանակ Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի առջև պայման են դնում, որն է Բաքվի և Նախիջևանի միջև հաղորդակցության «միջանցք» ապահովելը։ Անկարան կարծում է, որ միայն այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի ապաշրջափակման շուրջ առաջընթացը կարող է ապահովել Երևանի հետ երկխոսությունը։ Բայց որքան էլ նման նախագիծը գրավիչ թվա թղթի վրա, նրա ճակատագիրը, ըստ ամենայնի, շարունակում է մնալ անորոշ։ Ապշեցուցիչ է այն, որ ռուսական կողմը երբեք չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը, որը բացակայում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի խաղաղության պայմանագրի տեքստում։ Այսինքն Զանգեզուրի միջանցքի մասին խոսում են միայն Բաքուն և Անկարան։ Ինչ վերաբերում է Երևանին, ապա նա սկզբունքորեն դեմ չէ Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցությանը, բայց Երևանին դուր չի գալիս այն տարբերակը, որն առաջարկում է Բաքուն, այսինքն Մեղրիով, որը գտնվում է հենց Իրանի հետ սահմանին: Կան այլընտրանքներ. օրինակ՝ «հյուսիսային երկաթուղային երթուղին» Ակստավա-Իջևան-Դիլիջան-Նախիջևան: Մեկ այլ տարբերակ է Թուրքիայից Ախուրյանով դեպի Գյումրի, Երևան, Երասխ և Նախիջևան երկաթգիծը շահագործելը։ 

Ամեն դեպքում, ըստ փորձագետների, այս փուլում նման նախագծերի կոմերցիոն շահերն այնքան ակնհայտ չեն, ինչքան աշխարհաքաղաքականը։ Միաժամանակ, Ադրբեջանի ենթակառուցվածքային նախագծերում թուրք ներդրողների ակտիվության աճի փաստը հուշում է, որ Էրդողանը փորձում է հնարավորինս կապել Բաքվին համատեղ պարտավորությունների շրջանակներում։ Իսկ Ադրբեջանում կարծում են, որ Անկարայի հետ կապերի ամրապնդումը երաշխիք է, որ տարածաշրջանային խոշոր խաղացողի առկայությունը կնվազեցնի ռազմաքաղաքական ռիսկերը։ 

Մոսկվան պետք է հարմարվի նոր իրողություններին և սկսի իր ազդեցությունն ու շահերը Հայաստանում և Ադրբեջանում տեղափոխել նոր ու ավելի լավ մակարդակի, որպեսզի Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման գաղափարը փակուղի չմտնի։ Հաղորդակցային նախագծերի գործնական իրականացումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե նախ կարգավորվեն հարաբերությունները Ադրբեջանի և Հայաստանի, իսկ հետո Թուրքիայի և Հայաստանի միջև, կամ միարժամանակ։ Իսկ դա անելը հեշտ չի լինի, բայց դա պետք է անել։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին «Ոչ մի զիջում». Զատուլինը բացահայտել է այն, թե ինչպես կփոխվի Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Վճարե՛ք, կամ հեռացե՛ք. Փաշինյանն ակնարկում է Հայաստանում ռուսական ռազմակայանից եկամուտ ստանալու ցանկության մասինԱլիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Իրանը Զանգեզուրի հարցում լարվածություն է ստեղծում, սակայն պայմանավորվում Հայաստանի հետ. Ո՞րն է Իրանի նպատակը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 6 տարի առաջ այս օրը սկսվեց 44–օրյա պատերազմը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 27)Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՌшզմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր
Ամենադիտված