Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվայի, Անկարայի, Բաքվի և Երևանի զանգեզուրյան լաբիրինթոսները. Մոսկվան Հայաստանում և Ադրբեջանում իր ազդեցությունն ու շահերը պետք է հասցնի առավել որակյալ մակարդակի. Տարասով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կովկասագետ և Regnum գործակալության խմբագիր Ստանիսլավ Տարասովն ադրադարձել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի՝ CNN Türk հեռուստաալիքին տված հարցազրույցին, որի ժամանակ վերջինս խոսել էր Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին. «Այդ հարցում մենք խոհրդակցում ենք Ադրբեջանի հետ, թե ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել, մենք արդեն հայտնել են, որ կպատասխանենք Հայաստանի կողմից արվող դրական քայլերին»:

Տարասովն ընդգծում է, որ ինչպես Անկարան, այնպես էլ Երևանը հայտարարել են, որ «դրական  ազդակներ» են ստացել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար: Այս մասին օգոստոսի վերջին հայտարարել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հենց այդ փաստն արդեն վկայում է, որ Թուրքիան և Հայաստանը, գուցե, ինչ-որ փակ երկխոսություն են սկսել՝ երրորդ կողմի միջնորդությամբ՝ հավանաբար, Վրաստանի: Այս առումով, շատ փորձագետներ ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, թե ինչ մանրամասնությամբ է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել լրագողների հարցերին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին՝ նշելով, որ «Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի և Թուրքիայի տարածքային ամբողջականությունը», որ «պատմությունը չպետք է խոչընդոտ լինի այդ ճանապարհին», «միակողմանի մեղադրանքների փոխարեն պետք է հաշտությանն ուղղված մոտեցումներ դրսևորել»: Երևանի գործողությունների հերթականությունն, ըստ թուրքական կողմի, կայանում է նախ Բաքվի հետ խաղաղ պայմանագիր կնքելու, ապա Անկարայի հետ հարաբերությունների վերականգման մեջ»,- նկատում է քաղաքագետը:

Վերջինս նշում է, որ չմեկնաբանելով Էրդողանի առաջ քաշած պայմանները՝ հարկ է ընդունել, որ առաջարկված սխեմայում տրամաբանություն կա. Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն առանձին թեմա է, ինչպես և Հայաստանի հարաբերությունները Թուրքիայի հետ: «Դա խոսում է այն մասին, որ Թուրքիան հետ է կանգնել 2009 թվականի Ցյուրիխյան բանաձևից, երբ կանգնած էր Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու շեմին՝ շրջանցելով Ադրբեջանին: Այն ժամանակ պատճառը Եվրամիության հետ հարաբերությունները կարգավորելու միտումն էր»,- նկատում է Տարասովը՝ վկայակոչելով բրիտանական The Economist պարբերականի վերլուծությունը: Ըստ այն ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմաթ Դավութօղլուի՝ «գործընթացը չեղարկվեց երեք երկրում ազգայնականների արձագանքի պատճառով»:

«Այժմ իրավիճակը փոխվել է, հատկապես Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո: Արևմուտքից ինչ-որ կոչեր չեն հնչում Թուրքիային Հայաստանի հետ հաշտվելու համար, ինչպես նաև Թուրքիայի կողմից ձգտում չի նկատվում Անդրկովկասում առաջ տանելու Արևմուտքի շահերը»,- նշում է Տարասովը՝ հավելելով, որ Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում որպես միջնորդի Երևանը տեսնում է Ռուսաստանին, իսկ Անկարան՝ Բաքվին: Էրդողանն ու Ալիևն առաջ են քաշում նաև «3+3» ձևաչափը (Հայաստան-Վրաստան-Ադրբեջան-Ռուսաստան-Իրան-Թուրքիա), որի նպատակն, ըստ փորձագետի, ակնհայտ է. ստեղծել կառույցներ, որոնք առաջին դեպքում տարածաշրջանի խնդիրները կլուծեն բացառապես տարածաշրջանային երկրների ջանքերով, և երկրորդ դեպքում՝ առանց արևմուտքի միջամտության: Միևնույն ժամանակ Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի առաջ Բաքվից դեպի Նախիջևան «միջանցք» տրամադրելու պայման են դնում: Բացի այդ, Անկարան կարծում է, որ միայն այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» ապաշրջափակման հարցում առաջխաղացումը կարող է ապահովել Երևանի հետ երկխոսությունը:

Այս հարցին հոկտեմբերի 28-ին կայաված ճեպազրույցում անդրադարձել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ ասելով, որ «Անդրկովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման համար օպտիմալ ձևաչափը եռակողմ աշխատանքային խումբն է՝ ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի մասնակցույամբ, որն ստեղծվել է 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ գագաթնաժողովի արդյունքում»:

Հոդվածագիրը շեշտում է, որ ռուսական կողմը չի կիրառում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, որն արձանագրված էլ չէ 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրում: Այդ փաստաթղթի 9-րդ կետում նշվում է, որ տարածաշրջանում վերականգնվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունները, Հայաստանն ապահովում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը:

Այնպես որ «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսում են միայն Բաքուն և Անկարան: Ինչ վերաբերում է Երևանին, ապա նա սկզբունքորեն դեմ չի հանդես գալիս Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցություններին: Երևանին, ըստ փորձագետի, դուր չի գալիս Բաքվի առաջարկած տարբերակը՝ Իրանի հետ սահմանին գտնվող Մեղրիի ճանապարհով: Կան այլընտրանքներ, օրինակ՝ Ակստաֆա-Իջևան-Դիլիջան-Նախիջևան «հյուսիսային երկաթուղային ճանապարհը»: Դրա համար անհրաժեշտ է վերանորոգել իջևանյան հատվածը (10 կմ), որով էլ Ռուսաստանից դեպի Թուրքիա երկաթուղային ճանապարհը 350 կմ-ով կկրճատվի, քան առաջարկվում է «Զանգեզուրի միջանցքով»: Հայաստանը կկարողանա երկաթուղային գիծ կառուցել, որը թույլ կտա Նախիջևանով դուրս գալ սևծովյան նավահանգիստներ:

Հեղինակը հիշեցնում է, որ սեպտեմբերի վերջին Երևան ժամանած ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Ադրբեջանի և Նախիջևանի միջև Հայաստանի տարածքով միջանցք ստեղծելու հարցը չի քննարկվում, այլ «քնարկվել է Անդրկովկասում տնտեսական, տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցը»:

«Ինչպես կարծում են փորձագետները, ներկա պահին ստեղծված իրադրության պայմանում նախագծի կոմերցիոն շահերն ավելի ակնհայտ են, քան աշխարհաքաղաքական: Միևնույն ժամանակ թուրքական շահերի աճող ակտիվությունը Ադրբեջանում ենթակառուցվածքների զարգացման գործում խոսում է այն մասին, որ Էրդողանը փորձում է հնարավորինս ամուր կապել Բաքվին համատեղ պարտավորվածությունների շրջանակում: Իսկ Ադրբեջանում ենթադրում են, որ Անկարայի հետ կապերի ամրապնդումը երաշխիք է այն բանի, որ տարածաշրջանային խոշոր խաղացողի ներկայությունը կնվազեցնի ռազմաքաղաքական վտանգները: Ռազմավարական առումով Բաքուն նախադրյալներ է ստեղծում տարածաշրջանում առավել պայթյունավտանգ և խոշոր հակամարտությունների համար»,-նշում է Տարսովը:

Կովկասագետը հավելում է, որ Մոսկվային անհրաժեշտ է հարմարվել նոր իրականությանը և սկսել Հայաստանում և Ադրբեջանում իր ազդեցությունը և շահերը հասցնել առավել որակյալ մակարդակի, որպեսզի Անդրկովկասում տնտեսական և հաղորդակցական կապերի ապաշրջափակման գաղափաը փակուղի չմտնի:

«Հաղորդակցական ծրագրերի գործնական իրականացումը հնարավոր է միայն նախ Ադրբեջանի և Հայաստանի միջև, այնուհետև Թուրքիայի և Հայաստանի միջև փոխհարաբերությունների կարգավորման պարագայում կամ միաժակաման: Դա անելը հեշտ չի լինի, սակայն անել պետք է»,- եզրափակում է քաղաքագետը:

Ադրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Արաղչին Լավրովի հետ քննարկել է Հորմուզի նեղուցը և ԱՄՆ-ի հետ շփումները Ռուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև Շատ արդյունավետ հանդիպում նախագահ Սիի հետ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Չինաստանի համար. հոյակապ իրադարձություններ են տեղի ունենալու. Թրամփ ՄԻՊ-ն ահազանգ է ստացել զորամասում զինծառայողի նկատմամբ բռնnւթյան վերաբերյալ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. եղանակի տեսություն Կասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղները Հալանդի դուբլը հաղթանակ է պարգևել Նորվեգիային սկանդինավյան դերբիում, այլ արդյունքներ Bitget կրիպտոարժույթի բորսայից ցանցահենները հարթակի դուրս են բերել ավելի քան 350 միլիոն դոլար Կոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ Այն մեղադրական եզրակացությունը, որը ես եմ ստացել, համապատասխան չէ օրենքի պահանջներին. Արմեն Աշոտյան «Փորձագետ Նահապետյանը պարզաբանել է Հայաստանից ռուս սահմանապահների դուրսբերման հետևանքները»Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԾանոթ ու միարժամանակ անհայտ … Գեղարվեստական մարմնամարզություն«Փաշինյանը Հայաստանում ռուսական բիզնեսի դեմ արշավ է սկսել»Ուկրաինան հարձակվել է Ռուսաստանի խոշոր արդյունաբերական օբյեկտների վրա Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա․ տեսանյութ ԵՄ-ն հայկական արտադրանքին գրկաբաց չի սպասելու. ՌԴ ԱԳՆ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվել է կրակի դադարեցման համաձայնագիր․ պատմության այս օրը (սեպտեմբեր 25)ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել «Ժողովուրդ». Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար «Ժողովուրդ». ՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Հրապարակ»․ Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին «Հրապարակ»․ ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ» «Ժողովուրդ». Սյունիքի մարզպետն ընտրություններից առաջ արձակուրդ է մեկնում «Ժողովուրդ». Ալավերդու համայնքապետը 12 անշարժ և 3 շարժական գույք ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր
Ամենադիտված