Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սոցիալական խնդիրները սրվում են. աղքատներն ավելի են աղքատանալու, աղքատության շեմից դուրս գտնվողներն աղքատ են դառնալու»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը շարունակում է լարված մնալ, ինչին զուգահեռ հետզհետե նոր սահմանափակումների ենք ականատես լինում: Թեև երկրում լոքդաուն հայտարարված չէ, բայց հարց է, թե անգամ այս պայմաններում առանց այդ էլ ոչ բարվոք վիճակում գտնվող տնտեսությունն ի՞նչ խնդիրներ կունենա: ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի խոսքով, նախքան բուն խնդրին անդրադառնալը, պետք է փաստել մի կարևոր հանգամանք, որը վերաբերում է 2021 թ. մեր տնտեսության վիճակին:

«Ինչո՞ւ եմ նշվածը կարևորում, որովհետև վստահ եմ՝ եթե լոքդաունը, Աստված չանի, վրա հասնի, այսօրվա ապիկար իշխանությունները նորից հետևանքները բարդելու են սահմանափակումների ու ազգաբնակչության վրա: Այսպես. հիմա 2021 թ. տնտեսական ակտիվության ցուցանիշը համեմատվում է 2020-ի հետ՝ ըստ ամիսների: Այստեղ մի նրբություն կա, որը պետք է հաշվի առնենք: Նախորդ տարվա հունվար-փետրվարի համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում ՏԱՑ-ը նվազել է: Այսինքն, նշված երկու ժամանակահատվածներում մենք լոքդաուն ու սահմանափակումներ չունեինք, բայց տնտեսական ակտիվության ցուցանիշի անկում ունեինք: Ապրիլից սկսած, երբ սահմանափակումներ եղան ու տնտեսությունը, պատկերավոր ասած, անջատվեց, այս տարվա համեմատական ցուցանիշը նոր սկսեց աճել: Այսինքն, այստեղ հստակ առկա է բազայի էֆեկտը: Երկրորդ՝ հունվար-հուլիսին նախորդ տարվա հունվար-հուլիսի համեմատ 5,2 տոկոս աճ կար: Նախորդ տարվա օգոստոսից սկսած՝ սահմանափակումները նվազեցին, ու տնտեսությունը սկսեց շնչել: Ու հիմա, երբ հունվար-օգոստոսն ենք համեմատում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, ՏԱՑ-ը նվազեց ու դարձավ 4,9 տոկոս: Հունվար-սեպտեմբերին էլ 4,9-ից իջավ 4,4 տոկոս»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Թ. Ավետիսյանը՝ նշելով, որ որոշակի սահմանափակումների դեպքում տնտեսական հստակ հետևանքների ենք ականատես լինելու:

«Դա տնտեսական ակտիվության նվազմանն է բերելու՝ հատկապես զբոսաշրջության, հանրային սննդի ու մյուս ծառայությունների ոլորտում: Ես վստահ եմ՝ եթե համավարակի տարածման դեմ պայքարի տապալումը շարունակվի, սահմանափակումները չեն ուշանալու, ինչի հետևանքով տնտեսությանը նորից փաստի առաջ ենք կանգնեցնելու իր բոլոր՝ նաև սոցիալական բացասական կոնկրետ հետևանքներով: Այն երկրներում, որտեղ արդյունավետ քարոզչություն ու հանրության հետ արդյունավետ բացատրական աշխատանք է եղել, պատվաստումների բարձր տեսակարար կշիռ կա: Իսկ այն երկրներում, որտեղ պատասխանատուները պոպուլիզմով են առաջնորդվում, չունեն համակարգված մոտեցումներ, պատկան մարմիններն այդ ամենին նայում են մատների արանքով ու հույսները միայն կոշտ սահմանափակումների վրա են դնում, ունեն պատվաստումների խիստ ցածր մակարդակ, իսկ քովիդի տարածման մակարդակը բարձր է:

Հետևաբար, ստիպված են կիրառել տնտեսական սահմանափակումներ: Մեր երկրում առկա այս իրավիճակի՝ կորոնավիրուսի տարածման նման տեմպերի ու պատվաստումների ցածր մակարդակի հիմնական պատճառն այս իշխանությունների ապիկարությունն է ու մոտեցումների փաստացի անարդյունավետությունը: Իրենց արևին ինչ-որ լուծումներ են բերում, բայց իրավիճակը, միևնույն է, չի փոխվում: Փոխարենը տեսնում ենք սահմանափակումներ, տուգանքների խստացում, նորից «բռնեմ-ծեփեմ» գործիքակազմ: Բացի այդ, մարդկանց «աշխատանք, թե պատվաստում» երկընտրանքի առջև են փորձում դնել: Մինչդեռ պարտադրանքներն էֆեկտ չեն տալու: Հիմա իշխանությունները մի իրավիճակ են ստեղծում, որ հետո ասեն՝ մենք ամեն ինչ արեցինք, ի՞նչ անենք՝ հանրությունը չպատվաստվեց: Մեծ հաշվով, վաղվա սահմանափակումների հետևանքների համար արդեն մեղավորներ են նշանակել: Ո՞վ է մեղավորը, իհարկե՝ ՀՀ քաղաքացին»,-նշեց մեր զրուցակիցը:

Թադևոս Ավետիսյանի հետ զրույցում անդրադարձել ենք նաև սոցիալական ընդհանուր իրավիճակին՝ խոսելով նաև շարունակական գնաճի մասին: «Երբ լսում ես պատասխանատուներին, իրենք փաստացի շարունակում են մեղավոր չլինել, իրենց խոսքերով՝ ամեն ինչ անում են:Կարտոֆիլի գնաճի օրինակը բերեմ, որի գներն աննախադեպ աճել են: Պահանջարկը, ինչ խոսք, այո, աճել է, բայց կարտոֆիլը, ցորենը, հացամթերքը առաջին անհրաժեշտության ապրանքներ են, ու դրանց գնաճը շատ կոնկրետ ու առաջնային սոցիալական հետևանքներ է ունենում: Եվ եթե մարդկանց եկամուտները չեն աճել, ու այդ ապրանքների գներն աճում են, պարզ է, որ մարդն սկսում է ավելի վատ ապրել, քան երբ գները ցածր էին նույն եկամտի պայմաններում: Որքան էլ ստեղծված իրավիճակում որոշակի օբյեկտիվ գործոններ կան, ինչպես պահանջարկի ու արտահանման աճն է, բայց, ի վերջո, կան խնդիրներ, որոնք պետք է լուծի սոցիալական պետության կառավարությունը: Եթե մենք վայրենի շուկային ենք միայն ապավինում, ինչո՞ւ ենք հարկեր տալիս կամ ինչո՞ւ ենք մեր հարկերով պատգամավորին աշխատավարձ ու պարգևատրում տալիս, էլ չասեմ՝ նախարարին կամ իր տեղակալին, որը պատասխանատու է ոլորտի համար»,-շեշտեց նա:

Թադևոս Ավետիսյանի դիտարկմամբ, հիմա տարբեր երկրներում գներն աճում են՝ պայմանավորված համաշխարհային շուկայով. «Բայց Սահմանադրությամբ գնաճի զսպումը դրված է պետության վրա: Անկախ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներից, կառավարությունը իր հերթին է ձախողել, ԿԲ-ն՝ իր հերթին չի կարողացել լուծել այդ խնդիրը: Որքան էլ գործոնները սուբյեկտիվ կամ օբյետիվ են, սովորական քաղաքացուն դա, մեծ հաշվով, չի հետաքրքրում, որովհետև նա գյուղատնտեսության ծրագրերի իրականացման ու տնտեսության խթանման գործառույթ չի իրականացնում, և դրա համար իրեն պետական բյուջեից չեն վճարում: Իշխանության եկած քաղաքական թիմն է պատասխանատվություն կրում: Մինչդեռ իրենք ասում են՝ դե, մենք ամեն ինչ արել ենք, բայց գները բարձրանում են աշխարհում, մենք էլ թանկ ներմուծում ենք: Արդյունքում ստացվում է, որ 2021 թ. սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սննդամթերքի գներն աճել են 16, իսկ սպառողական միջին գներն աճել են մոտավորապես 10 տոկոսով: Զուգահեռ՝ մարդկանց եկամուտները, օրինակ՝ նվազագույն աշխատավարձը, կենսաթոշակները, անապահովության նպաստները չեն բարձրացել»:

Նա շեշտեց, որ այս պայմաններում պաշտոնական տվյալներով 6 տոկոսով միջին աշխատավարձն է աճել. «Հիմա, երբ ասում ենք այս իրավիճակում ո՞րն է ձեր անելիքը, ասում են՝ գնաճն օբյեկտիվ է, ինչի հետ համաձայն չեմ. անարդյունավետ կառավարման և գնաճի դեմ պայքարի ոչ լիարժեք դրսևորումներ կան: Լավ, եկեք ենթադրենք, որ օբյեկտիվ է, բայց անգամ այդ դեպքում մարդկանց սոցիալական խնդիրները սրվում են: Ինչ ուզում են գրեն, ինչ ուզում են նկարեն վիճակագրության մեջ, բայց ակնհայտ է, չէ՞, որ այս տրամաբանությամբ աղքատներն ավելի են աղքատանալու, աղքատության շեմից դուրս գտնվողներն աղքատ են դառնալու:

Այս իրավիճակում հարվածային լուծումներ պետք է լինեն, որոնք կառնչվեն հատկապես սոցիալական խմբերին, այդ թվում՝ աշխատող աղքատներին: Այդ լուծումների գործիքները պետությունն ունի կենսաթոշակների, նվազագույն աշխատավարձերի բարձրացման տեսքով, ինչը չի անում: Չի արել ոչ միայն 2021-ին՝ այս գնաճային առաջանցիկ ֆոնին, չի նախատեսում նաև 2022-ին: Հիմնավորում են, թե մակրոտնտեսական անկայունության տարրեր են առաջացել, տնտեսության ողջ ներուժն ուզում են մակրոտնտեսական կայունությունը թույլատրելի սահման բերելուն ուղղել: Բայց մակրոտնտեսական անկայունությունն իրենց ապաշնորհության հետևանքով է: Ստացվում է՝ խնդիրն ուզում են թոշակառուի, աշխատող աղքատի, ծայրահեղ աղքատի հաշվին լուծել»:

Շեշտելով նշվածի հակասոցիալական բնույթի մասին՝ նա հավելեց. «Որոշում կայացնողն իր եկամուտներին, իր աշխատավարձին, պարգևատրումների ֆոնդին ձեռք չի տալիս, պատգամավորի 50 հազար դրամ չափով ծախսերի անհասկանալի փոխհատուցումը դարձնում է 250 հազար, բայց ասում է՝ ոչինչ, սիրելի աղքատ, մի քիչ էլ աղքատ մնա, որ 2022-ին փորձենք տնտեսության վիճակը կարգավորել, հետո քեզ կանդրադառնանք: Մինչդեռ մարդիկ չեն դիմանում՝ արտագաղթում են, ինչի մասին անգամ պաշտոնական տվյալներն են վկայում: Մարդիկ սովից հիվանդանում են, մահանում, ի վերջո, կորցնում են իրենց հույսը: Այս ամենը, մեծ հաշվով, սոցիալական լարվածության է հանգեցնում: Եթե պոպուլիզմը հնարավոր լիներ փոխարինել սննդամթերքով, շատ լավ կլիներ, բայց պոպուլիզմով, ականջահաճո խոստումներով, մանիպուլ յացիաներով մարդը չի կարողանում իր ֆիզիկական գոյությունը պահպանել»:

Ավետիսյանի խոսքով, հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը շուրջ 2100-ով բարձրացնելը ևս ոչինչ չի տա՝ հաշվի առնելով հատկապես առաջանցիկ թանկացումները. «Սա հանրությանը մանիպուլացնելու հերթական փորձն է և ընդհանուր վիճակի վրա ոչ մի արդյունք չի տա: Միայն վարչապետն ու սոցապնախարարը հնարավորություն կունենան ասել՝ թոշակ ենք բարձրացնում, մի քիչ էլ նվազագույն բառը քիչ կշեշտեն: Բայց գալու է, չէ՞, 2022 թվականը, և մարդը տեսնելու է, որ նույն թոշակն է ստացել, տեսնելու է նաև հաջորդ օրվա հերթական թանկացումը: Ստի ոտքը, որպես կանոն, կարճ է լինում, մեր իրականության մեջ ահագին երկարել է, բայց կարծում եմ՝ հասել է իր մաքսիմումին»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԵՄ-ն ամենաբարձր մակարդակով կոչ է անում և հրավիրում տնտեսվարողներին ներդրումներ անել ՀՀ-ում. Նիկոլ ՓաշինյանՉինաստանում հրավառության գործարանում պայթյnւն է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներՕսկարը պատերազմ է հայտարարում արհեստական ​​բանականությանը. Ակադեմիան արգելում է «արհեստական» դերասաններին և սցենարիստներին մրցել գլխավոր մրցանակների համարՍերբիայի Սուպերլիգայի 34-րդ տուրում «Ցրվենա Զվեզդան» հաղթեց «Չուկարիչկիին»․ Թիկնիզյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակՄակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին Ժողովրդավարությունը մեզ համար հանգամանքների պատահական բերում չէ, այլ ռազմավարություն է. ՀՀ-ԵՄ հարաբերությունը ևս մեկ քայլով բարձրացնում ենք. ՓաշինյանՔիմ Քարդաշյանը կրկին ցնցել է Met Gala-ն. սկանդալային «կաշվե» կերպար՝ էրոտիկ նախապատմությամբ Հայաստանը և Եվրամիությունն այժմ ավելի մոտ են, քան երբևէ. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Եվրամիությունն ավելի շատ ունի Թուրքիայի կարիքը, քան Անկարան՝ նրա. Էրդողան Առնվազն հինգ մարդ է զnhվել Հորմուզի նեղուցում երկու բեռնատար նավի վրա ԱՄՆ-ի hարձակման հետևանքով. TasnimԱՄՆ-ը պետք է զգուշանա չարակամների կողմից նորից ճահճի մեջ քաշվելուց. Արաղչի Անհրաժեշտ է, որ հրադադարը պահպանվի և հարգվի․ Պակիստանի վարչապետ ՆԳՆ փրկարար ծառայության ներկայացուցիչները Թբիլիսիում միջսահմանային վարժանքի են մասնակցել Սպիտակ տան մոտ հրաձգություն է տեղի ունեցել ԱՄՆ-ն հարվածել է թմրանյութ տեղափոխող նավի Ա.Մ.-ն վիրավորել էր դատավարության մասնակից հանդիսացող հանրային մեղադրողին․ նոր մանրամասներ Իսրայելն ու «Հըզբոլլահ»-ը միմյանց հարվածներ են հասցրել Լիբանանում Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են չվերթերը ԵՄ-ն քարտ-բլանշ է տալիս ՓաշինյանինԿրակnցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մաhացել է․ Shamshyan Իսրայելը սպանել է «Համաս»-ի ստորաբաժանման հրամանատարի Թուրքիան ծաղրեց Փաշինյանին՝ խախտելով կանոնակարգը «Սա հնարավորություն է ստեղծում ընդլայնելու համագործակցությունը». Կալասն ու Բայրամովը հանդիպել են Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազիԷմանուել Մակրոնը այցելել է Ծիծեռնակաբերդ․ Ֆրանսիան վերահաստատել է աջակցությունը Հայոց ցեղասպանության հիշատակին Իսակով-Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածի շինարարության մեկնարկը կտրվի առաջիկա օրերին 3 երիտասարդ գողացել են 224 գլուխ ոչխար․ Շենգավիթի համայնքային ոստիկանների բացահայտումը Վթարի պատճառ դարձած 19-ամյա տղայի նկատմամբ քրեական վարույթներ են հարուցվել Դարբնիկ գյուղում ավտովթարի հետևանքով վարորդներից մեկը 3 օր անց մահացել է.նա առևանգել էր «Mercedes»-ըՏեղի է ունեցել Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը. ընդունվել է հռչակագիր, ստորագրվել են փաստաթղթեր Իրանի Դեյեր նավահանգստում մի քանի նավեր են այրվել Երկար ժամանակ ջուր չի լինիԵրևանում կայացած գագաթնաժողովն Ուկրաինայի մասին էր Ո՞ր ուժերն են համոզված իրենց հաջողության մեջ Իրազեկում․ կանխատեսվում է գետերում ջրի մակարդակի բարձրացում Վաշինգտոնը պահանջում է Անդրկովկասի լիակատար վերակողմնորոշում դեպի Արևմուտք. «Վրաստանը ներառյալ»Ոչ տեխնիկական նորություն. «Գազպրոմը» Հայաստանում կստեղծի գազի օպերատիվ ռեզերվ Արդյո՞ք ԵՄ-ի և ԱՄՆ Սենատի «ընտրողները» կքվեարկեն հայ քաղաքացիների փոխարեն Գագաթնաժողովից հետո․ Հայաստանի առաջ բացվող վտանգավոր շրջադարձը Փայլուն բեմադրություն ընտրություններից առաջ, թե՞ վտանգավոր խաղ Հայաստանի հաշվին Ի՞նչ փոխարժեք է սահմանվելԳյումրիում բացվել է «Հոկտեմբեր» կինոթատրոնը․ պատմության այս օրը (05 մայիս)Ինչպես են ընտրելու տնային կալանքում գտնվողները. «Հրապարակ» Ադրբեջանի նախագահի սեղանին դրված «Istisu»-ն Քարվաճառի ջուրն է. նոր սադրանք․ «Ժողովուրդ» Սոթքով անցնող գետը վարարել է, դուրս եկել ափերից և ողողել տների բակերը, հողամասերը, լցվել նկուղներ Երևանում տղամարդու դի է հայտնաբերվելՊլանային անջատումներ՝ մայիսի 5, 6, 7, 8, 9-ին և 11, 12, 13-ին Մակրոնի հագուստը հատուկ հոգատարությամբ են լվացել, արդուկել. «Հրապարակ» Կաշառք տալու և վերցնելու քրեական հոդվածը իշխանությունները «կխստացնեն»․ «Ժողովուրդ»
Ամենադիտված