Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքվին վախեցրել է Վատիկանը կորցնելու հեռանկարը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

regnum.ru-ն գրում է, որ  Ադրբեջանը ծրագրում է իր դեսպանատունը բացել Սուրբ Աթոռում՝ Վատիկանում։ Այս մասին հայտարարել է Միլի Մեջլիսի (Ադրբեջանի խորհրդարան) միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեիդովը։ Նրա խոսքով համապատասխան օրինագիծն արդեն իսկ քննարկվել է հանձնաժողովի կողմից։ Խոսքը Ադրբեջանի ֆիզիկական ներկայությունը ցուցադրելու մասին է։ Ներկայումս Բաքուն դիվանագիտական ​​հարաբերություններ է պահպանում Սուրբ Աթոռի հետ Փարիզից։ Եթե ​​դեսպանատուն ստեղծվի, ապա դժվար թե այն կարողանա տեղակայման թույլտվություն ստանալ հենց Վատիկանում, այնտեղ մարդաշատ է, իսկ քաղաք-պետությունում ապրող օտարերկրյա առաքելությունները Վատիկանի պալատներում իրար հետ կիսվում են հարկերով։ Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը տարածք կփնտրի Հռոմում, բայց ամեն դեպքում այն ​​շատ ավելի մոտ է Սուրբ Աթոռին, քան Փարիզը։ Ինտրիգն այն է,  Բաքուն հանկարծակի է մտահոգվել նման հարցով, չնայած նրան, որ դիվանագիտական ​​հարաբերություններ է հաստատել Վատիկանի հետ դեռ 1992 թվականի մայիսին։ Թերևս ինչ որ տեղ դեր են խաղացել իմիջային նկատառումները։ Ժամանակին Թբիլիսիում եղել է նունցիա, որը ներկայացրել է Սուրբ Աթոռի շահերը Անդրկովկասի երեք հանրապետություններում։ Սակայն առաքելական նունցիատուրա է բացվել նաև Երևանում։ Ստացվում է, որ Ադրբեջանը դառնում է միակը Անդրկովկասում, որի մայրաքաղաքում Վատիկանի դեսպանատուն չկա։ Այս դեպքում Վատիկանին մոտ տարածքում Ադրբեջանի  ներկայացուցչության հիմնումը կարող է ակնարկ դառնալ Սուրբ Աթոռին, որ նա էլ նման ներկայացուցչություն ունենա Բաքվում։

Միևնույն ժամանակ, Ադրբեջանն ավելի խորը պատճառներ ունի Վատիկանի հետ հարաբերությունները ակտիվացնելու, համակարգված աշխատելու և Վատիկանի պաշտոնյաների հետ անձնական ծանոթությունները և ֆիզիկական շփումները օգտագործելու համար։ 2020 թվականի սեպտեմբերին սանձազերծված ղարաբաղյան երկրորդ պատերազմը շատ բան է փոխել Անդրկովկասում. Բաքուն հաղթել է մարտադաշտում, սակայն անհրաժեշտ է պահպանել այդ նվաճումները քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներով։ Եվ դա այնքան էլ պարզ չէ թե ինչպես։ Եթե ​​խոսենք Սուրբ Աթոռի մասին, ապա նա ուղղակիորեն չի աջակցել Հայաստանին, բայց մատը զարկերակի վրա է պահել, ու դա եղել է Երևանի զարկերակը։ Պատերազմի սկսվելու օրը Վատիկանում է եղել Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Գարեգին Բ կաթողիկոսը, ով կարողացել է արագ զրուցել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ։ Նույն թվականի դեկտեմբերին Հայաստանի և Վրաստանի առաքելական նունցիան՝ արքեպիսկոպոս Խոսե Ավելինա Բետանկուրը այցելել է Հայաստանի մայրաքաղաք։ Այս տարվա հոկտեմբերին կաթողիկոսը կրկին այցելել է Վատիկան և ավելի մանրամասն բանակցություններ վարել։ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ևս հանդիպել է Վեհափառ Հայրապետի և Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինի հետ։ Սարգսյանի այցը մեծ հետաքրքրություն էր առաջացրել։ Ինչպես այդ օրերին հաղորդում էր  նախագահական կայքը, Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ հանդիպմանը «Հայաստանի նախագահը նշել է, որ Արցախի (Լեռնային Ղարաբաղ) հարցը մարդու իրավունքների խնդիր է, դա հայ ժողովրդի պահանջն է իրականացնել ինքնորոշում, նաև անքակտելի իրավունքն է ապրել և արարել իրենց հին քրիստոնեական բնօրրանում»: Հետո Մշակույթի Հայրապետական ​​խորհրդի ղեկավար, կարդինալ Ջանֆրանկո Ռավազիի հետ հանդիպման ժամանակ խոսելով մշակույթի ոլորտում համագործակցության հուշագրի մասին Հայաստանի պետության ղեկավարը վստահություն է հայտնել, որ դա «հնարավորություն կտա իրականացնել պատմամշակութային կարևոր հարցերի շուրջ համատեղ հետազոտություններ»։ Վերջինս հատկապես հետաքրքիր է, քանի որ Ադրբեջանի և Հայաստանի միջև մղվող «պատմության պատերազմները» ուղղակիորեն առնչվում են Լեռնային Ղարաբաղի ճակատագրին և կարգավիճակին։ Ինչպես այդ կապակցությամբ նշել է ամերիկյան կաթոլիկ  Catholic News Agency պորտալը «Լեռնային Ղարաբաղը հայ մեծամասնությամբ անկլավ է Ադրբեջանի կազմում, որն իր անկախությունը հաստատել է Խորհրդային Միության փլուզմամբ… Ադրբեջանը, մինչդեռ, պնդում է, որ տարածաշրջանը պատկանել է Կովկասյան Ալբանիայի հնագույն պետությանը, մինչ  հայացումը»: Սակայն իրենք՝ ղարաբաղցիները, այլ կերպ են մտածում։ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ով երկար տարիներ ղեկավարել է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմը, IA REGNUM-ին տված իր հարցազրույցում մի առիթով ասել է հետևյալը. «Արցախի պետականությունը հաշվում ենք 5-րդ դարի առաջին կեսից՝ Հայոց թագավորություն անկումից հետո, երբ արևելյան Հայաստանում՝ Արցախում, Ուտիկայում, Փայտակարանում և Կուրի ձախ ափին, ստեղծվել է հայոց թագավորություն իր թագավորով և դա այն է, ինչը ժամանակին կոչվել է Կովկասյան Ալբանական թագավորություն և Ալբանական կաթողիկոսություն»: Եթե ​​Վատիկանը օգնի Ստեփանակերտին և Երևանին հաստատել այդ տարբերակը տրամադրելով նախկինում անհասանելի փաստաթղթեր իրենց արխիվներից, ապա դա ծանրակշիռ փաստարկ կդառնա անկախ Լեռնային Ղարաբաղի պահպանման օգտին։ Եվ դա կարող է վերաբերել ոչ միայն հայերին, այլ նաև հարևան Իրանին, որը վերջին շրջանում բարդություններ է ապրում Ադրբեջանի հետ հարաբերություններում։

Ինչպե՞ս կարձագանքի Բաքուն։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո նա Սուրբ Աթոռի հետ այնպիսի շփումներ չի ունեցել, որքան Հայաստանը։ Չի լսվել նաև, որ Թուրքիայում, Թուրքմենստանում և Ադրբեջանում առաքելական նունցիա արքեպիսկոպոս Փոլ Ռասելը այցելի Ադրբեջանի մայրաքաղաք։ Այս իրավիճակում Վատիկանի մոտ դեսպանության բացումը Բաքվի համար չափազանց անհրաժեշտ է դառնում, որպեսզի խաղաղ բանակցություններում չկորցնի Սուրբ Աթոռը  Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման ապագա բարդ և անկանխատեսելի գործընթացի նախօրեին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին «Ոչ մի զիջում». Զատուլինը բացահայտել է այն, թե ինչպես կփոխվի Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Վճարե՛ք, կամ հեռացե՛ք. Փաշինյանն ակնարկում է Հայաստանում ռուսական ռազմակայանից եկամուտ ստանալու ցանկության մասինԱլիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Իրանը Զանգեզուրի հարցում լարվածություն է ստեղծում, սակայն պայմանավորվում Հայաստանի հետ. Ո՞րն է Իրանի նպատակը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 6 տարի առաջ այս օրը սկսվեց 44–օրյա պատերազմը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 27)Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՌшզմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին
Ամենադիտված