Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հոկտեմբերի 25)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ղազախստան՝ Հանրապետության օր, Բասկերի երկիր՝ Բասկերի երկրի օր, Գրենադա՝ Գոհաբանության օր, Լիտվա՝ Սահմանադրության օր, Ռուսաստան՝ Մաքսավորի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1866 – ծնվել է լեզվաբան և հայագետ Հակովբոս Տաշյանը:
1906 – ծնվել է հայ խորհրդային նկարիչ Վռամշապուհ Շաքարյանը:
1909 – ծնվել է քիմիկոս Արծրուն Աբրահամյանը:
1913 – ծնվել է քաղաքական գործիչ Անտոն Քոչինյանը:
1920 – ծնվել է ականավոր լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Բարսեղյանը:
1923 – ծնվել է դրամատուրգ, թատերագետ Արտաշես Բաբայանը:
1925 – դրվել է Երևանի Արաբկիր թաղամասի հիմքը:
1926 - ծնվել է հայ խորհրդային կոմպոզիտոր Սերգեյ Աղաբաբովը:
1950 - պեղումների ժամանակ հայ գիտնական Հովհաննիսյանը հայտնաբերել է սեպագրերով պատված երկու բազալտե սալ, որոնցից մեկի վրա գրված է եղել ուրարտական թագավոր Սարդուր 2-րդի կողմից կառուցված ցորենի պահեստարանի, իսկ մյուսի վրա ուրարտական թագավոր Արգիշտի 1-ինի կողմից Էրեբունի ամրոցի կառուցման մասին:
1973 - վախճանվել է հայ խորհրդային կոմպոզիտոր Սարգիս Բարխուդարյանը:
1981 - Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ԱՍԱԼԱ-ի մարտիկի կողմից իրականացվել է մահափորձ Թուրքիայի դեսպանատան երկրորդ քարտուղար Գյոկբերգ էրգենեկոնի նկատմամբ, սակայն վերջինս միայն վիրավորվել է իսկ մահափորձ կատարողը կարողացել է թաքնվել:
1990 – կենտրոնական հեռուստատեսությամբ  եթեր է հեռարձակվել Վլադ Լիստևի «Հրաշքների դաշտ» (Поле Чудес) հեռուստախաղի առաջին հաղորդումը:
2002 - հոկտեմբերի 27-֊ի ոճրագործության տարելիցի առիթով ընդդիմադիր միավորման 16 ուժեր կազմակերպել են հանրահավաք ու հիշատակի երթ՝ «Դատական ֆարսին՝ ոչ», «Ոչ մի շանս «27»֊ի կազմակերպիչներին և իրագործողներին» ցուցապաստառներով:
2007 - վրաց-֊թուրքական սահմանին ձերբակալվել է մի հայաստանցի, որը փորձել է Վրաստանից Թուրքիա տեղափոխել արհեստական ռադիոակտիվ նյութ:
2012 - Երևանի Դավիթաշեն համայնքի Սասնա Ծռեր-2 հասցեի նորակառույց շենքում ինքնաշեն վերելակի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվել։
2018 - ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ժամանել է Հայաստան:
2020 - Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակը գրավել է Կուբաթլուն։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

473 - Լևոն 1-ին կայսրը Բյուզանդիայի կայսր է հռչակել իր թոռ Լևոն 2-րդին:
1147 – Ռեկոնկիստայի և երկրորդ խաչակրաց արշավանքի ժամանակ Ալֆոնսու Էնրիկեշի գլխավորած խաչակիրների և պորտուգալացիների բանակը շրջափակել է Ալմոխադների ձեռքին գտնվող Լիսսաբոն քաղաքը և գրավել այն:
1400 – վախճանվել է անգլիացի բանաստեղծ Ջեֆրի Չոսերը, որը համարվում է անգլիական պոեզիայի հայրը:
1415 – տեղի է ունեցել Ազենկուրի ճակատամարտը,որը Հարյուրամյա պատերազմի նշանավոր մարտերից մեկն է:
1647 - վախճանվել է իտալացի մաթեմատիկոս և ֆիզիկոս, սնդիկային բարոմետրի ստեղծող Եվանգելիստա Տորիչելլին:
1825 – ծնվել է ավստրիացի մեծանուն երգահան, դիրիժոր և ջութակահար, «վալսի արքա» Յոհան Շտրաուսը:
1825 - ԱՄՆ-ում բացվել է Մեծ լճերը Հուդզոն գետով Նյու-Յորքին կապող էրի ջրանցքը:
1839 – անգլիական Մանչեստեր քաղաքում տեղադրվել է աշխարհում առաջին գնացքների երթևեկության չվացուցակը:
1838 – ծնվել է  ֆրանսիացի կոմպոզիտոր Ժորժ Բիզեն:
1881 – ծնվել է իսպանացի գեղանկարիչ Պաբլո Պիկասսոն:
1917 – տեղի է ունեցել  Բոլշևիկյան հեղափոխություն Ռուսաստանում, որը իրագործել է Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական (բոլշևիկյան) կուսակցությունը Վլադիմիր Լենինի գլխավորությամբ, հեղաշրջման հետևանքով տապալվել է 1917-ի Փետրվարյան բուրժուադեմոկրատական հեղափոխությունից հետո Ռուսաստանում ստեղծված Ժամանակավոր կառավարությունը։
1920 - չորս կանադական պրովինցիաներում ընդունվել է «չոր օրենքը»:
1924 - վախճանվել է թուրք գրող, սոցիոլոգ և հասարակական գործիչ Զիյա Գյոքալփը, որը եղել է պանթյուրքիզմի գաղափարախոսներից մեկը:
1926 - ծնվել է ռուս սոպրանո երգչուհի Գալինա Վիշնևսկայան:
1935 – Գերմանիայում արգելվել է ջազային երաժշտության հերարձակումը ռադիոյով, եթե նվագախմբում առկա են հրեաներ, սևամորթներ կամ էլ այլ «ոչ լիարժեք ազգերի» ներկայացուցիչներ:
1945 – Չայ Կաշիի ղեկավարած Չինսատանի կառավարությունը Չինաստանին է միացրել 1895 թվականից Ճապոնիային պատկանող Թայվան կղզին:
1955- ամերիկյան «Tappan Company» ընկերությունը առաջին անգամ ներկայացրել է միկրոալիքային վառարանը:
1962 - Ուգանդան դարձել է ՄԱԿ-ի անդամ:
1962- Կարիբյան ճգնաժամի ժամանակ ԽՍՀՄ-ի ղեկավար Նիկիտա Խրուշչովը անձնական ուղերձ է ուղղել ԱՄՆ-ի նախագահ Քենեդուն, որտեղ համաձայնություն է տվել հրթիրները հանել Կուբայից, եթե ԱՄՆ-ը հրաժարվի Կուբան զավթելու մտքից:
1983 – իրականացվել է «Urgent Fury» օպերացիան՝ ԱՄՆ-ի բանակը ներխուժել է Գրենադա:
1984 – ծնվել է ամերիկացի երգչուհի Քեյթի Փերրին:
2001 – թողարկվել է Windows XP օպերացիոն համակարգը:
2008 – վախճանվել է խորհրդային, ադրբեջանական և ռուսական օպերային և էստրադային երգիչ Մուսլիմ Մագոմաևը:  
2010 -  7,7 բալ մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիային և Սումատրային արևմուտք գտնվող Մենթավայ կղզիների շրջանում, որը առաջացրել է ուժեղ ցունամիի ալիք:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

   

«Գազպրոմ Արմենիա»-ից գազանջատումների մասին են հայտնումԱշխարհի նավթի պաշարները կարող են բավարարել շուրջ վեց ամիս՝ ԱՄՆ-Իրան պատերազմի շարունակման դեպքում․ ReutersԼավրովը մեղադրել է ԵՄ-ին ռուսական բեռներով նավերը բռնագրավելու հնարավորությունն օրինականացնելու մեջՀայաստանում COP17-ի անցկացման համար կհատկացվի շուրջ 2.6 մլրդ դրամՀայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Վաղը սպասվում է Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով հերթական դատական նիստըՀունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովովՀայաստանն ու Իրանը Ալմաթիում քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության խորացումըՀայ շախմատիստները առաջատարներն են Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունումԻտալիայում պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի արտադրության գործարանումԽոշոր ավտովթար՝ Երևանում. մի քանի ավտոմեքենաներ վերածվել են մետաղե ջարդոնիՌուսաստանում սկսվել է բենզինային ճգնաժամի նոր ալիք. լրտվամիջոցներԱնձրև, ամպրոպ, կարկուտ. ինչ եղանակ է կանխատեսվում առաջիկա 5 օրերինՄեզ անհրաժեշտ է ամերիկյան կողմի ավելի մեծ ներգրավվածություն խաղաղության ծրագրում․ Զելենսկի ՊՍԺ-ն՝ Եվրոպայի սուպերգավաթակիր Բռնազшվթված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին (տեսանյութ) ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում էական առաջընթաց է գրանցվել. ՆԳՆ Վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» սահմանը փակ է ջրի մակարդակի բարձրացման պատճառով Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Երեխաների որդեգրման ընթացակարգը կփոխվի՞․ ի՞նչ է հայտնի Թրամփի վարչակազմի պաշտոնյաները մտահոգված են Իրանի հետ hակամարտությունում ռազմավարnւթյան բացակայությամբ. Politico Կասեցվել է «Դրախտ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը Հրդեհ է տեղի ունեցել Երևանում. կրակի տարածումը կանխվել է Կասեցվել է «ՍԱՐԳ Վայենտորգ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ-ն մանրամասնում է Ռուսաստանից ցորենի ևս մեկ խմբաքանակ կուղարկվի Հայաստան Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. պատգամավորները բանավիճել են և դուրս եկել նիստերի դահլիճից (տեսանյութ) «Պտուղներ է տալիս». Հայաստանը ռուսների զանգվածային ձերբակալություններով հետևում է Ուկրաինայի օրինակինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի 2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան «Ժողովրդավարության Բաստիլը». Հայաստանում քննադատվել է Երևանի հակառուսական դիրքորոշումըՈչ միայն Հայաստանը. ԱՄՆ-ն ստեղծում է ֆինանսական գործիք Միջին միջանցքի համարԱՄՆ-ը չի փոխանցել Զելենսկու առաջարկները hակամարտnւթյան ավարտի վերաբերյալ․ ՌԴ ԱԳ փոխնախարար Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մարմինը. ՊՆ Արմեն Գրիգորյանն ազատվելու է ԱԽ քարտուղարի պաշտոնից Սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 500 հազար դրամ Փրկարարներն օգնության են հասել կողաշրջված ավտոմեքենայի վարորդին Երկու աթոռները, որոնց վրա նստած էր ՀՀ վարչապետը, ճաքեցին. Կրեմլը հարվածել է Փաշինյանի ձեռքերինՍուպերհամակարգիչը հաշվարկել է «Բարսելոնա»-ի և «Ռեալ»-ի չեմպիոնության շանսերը Լա լիգայում Տավուշի մարզի Դովեղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Ֆրանսիայի նման երկրները պետք է դադարեն աշխարհին դասեր տալ «մարդու իրավունքների» վերաբերյալ. Արաղչի Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Toyota Corolla»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավnրներ Ծնվել է կինոյի և թատրոնի դերասան Ազատ Գասպարյանը. պատմության այս օրը (13 օգոստոս)9 մարզպետ վերանշանակվել են իրենց պաշտոններում Ճապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի պատճառով ՄԱԿ-ը կորցնում է իր արդիականությունը և դանդաղ մաhանnւմ է․ Գրոսսի Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 13-ին Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Բաշկիրիայի արդյունաբերական գոտու տարածքում գտնվող Wildberries-ի պահեստում
Ամենադիտված