Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեկնարկել է ճարտարագիտության ոլորտի հայաստանյան գլխավոր իրադարձությունը․ նախարարություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 21-ին, Երևանում մեկնարկել է ճարտարագիտության ոլորտի հայաստանյան ամենամյա գլխավոր իրադարձությունը՝ «Հայաստան – Ինժեներական շաբաթ 2021»-ը։ Միջոցառման հանդիսավոր բացմանը ներկա էին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, պաշտոնատար այլ անձինք, ոլորտի ղեկավարներ ու ներկայացուցիչներ։

Այս մասին հայտնում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մամուլի ծառայությունը։

«Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Հակոբ Արշակյանը ներկայացրել է այն առաջխաղացումը, որ ոլորտն ունեցել է  վերջին մի քանի տարիների ընթացքում։ Նշվել է, որ եթե 2015թ. ոլորտը շուրջ 60 մլրդ դրամ  շրջանառություն և 8 հազար աշխատակից ուներ, ապա՝ 2020թ. շրջանառությունը կազմել է 200 մլրդ դրամ,  աշխատակիցների քանակը՝ շուրջ 19000, իսկ 2025թ արդեն նախատեսվում է շրջանառությունը հասցնել 500 մլրդ դրամի, աշխատակիցների թիվը՝  35 հազարի։ Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ այս ամենը պետություն-մասնավոր հատված գործընկերության, պետության վարած  քաղաքականության արդյունքն է, որը, սակայն, շարունակականության խնդիր ունի, և այդ ուղղությամբ արդեն իսկ աշխատանքներ են իրականացվում.

«Առաջիկայում Ազգային ժողովի և ՀՀ ԲՏԱ նախարարության համագործակցության շնորհիվ  օրենքի նոր նախագծով պետք է հանդես գանք, որը և կազդարարի մեր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հաջորդ փուլերը և հաջորդ առաջնահերթությունները»,- ասել է Հ. Արշակյանը, տեղեկացնելով նաև, որ առաջիկայում օրենսդրական փոփոխություններ են սպասվում, համաձայն որոնց՝ պահանջարկ ունեցող մասնագետները հնարավորություն կունենան Մեկ պատուհանի միջոցով առցանց դիմել և պարզեցված ընթացակարգով  ՀՀ-ում ապրելու և աշխատելու իրավունք ստանալ։

«Հայաստան – Ինժեներական շաբաթ 2021»-ի մասնակիցներին ողջույնի խոսք է ուղղել ՀՀ ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանը։ Նախարարն ընդգծել է, որ ՀՀ կառավարության մինչև 2050թ  ընդունած ծրագրում ճարտարագիտությունը համարվում է երկրի զարգացման կարևորագույն ուղղությունը։

«Պատահական չէ, որ ՀՀ կառավարությունն  իր նոր ծրագրում առանձնակի ուշադրություն է դարձրել այս բնագավառին։ Հայաստանի զարգացման այլ ճանապարհ չկա։ Ցանկացած երկիր, որն ուզում է զարգանալ, ուզում է ավելի բարեկեցիկ ապրել, առաջին հերթին պետք է այնպիսի պայմաններ ստեղծի, որ ավելացված արժեքն իր երկրի ներսում ստեղծվի։ Մինչ այժմ իրականացվող քաղաքականությունն այս  տրամաբանության մեջ չի եղել։ Հիմա 180 աստիճանով փոխվել է։ Հիմա ՀՀ կառավարության իրականացրած միջոցառումներն ուղղված են դրան։ Այսինքն՝ մենք այնպիսի մի միջավայր ենք ստեղծում, որտեղ գործարարները կամ ծրագրերը, որոնք իրականացվում են մասնավորի ու պետության կողմից, պետք է նպաստեն երկրում ավելացված արժեքի մեծացմանը։ Այս դեպքում, մենք կունենանք ավելի արտադրողական և որակյալ աշխատանք, ինչի արդյունքում կարող ենք հասնել այն նպատակներին, որն ամրագրված է 2050թ. ծրագրում»,- նշել է Վահագն Խաչատուրյանը՝ հավելելով, որ առաջիկա տասնամյակը կարելի է համարել ճարտարագիտության տասնամյակ, քանի որ Հայաստանի զարգացման կարևորագույն գործոնը հենց ճարտարագիտության զարգացումն է։

Համաշխարհային բանկի (ՀԲ) Երևանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատն էլ իր խոսքում նշել է,  որ շատ տպավորված է Հայաստանի ճարտարագիտության և ՏՀՏ ոլորտով։

«Դուք ստեղծում եք՝  հենվելով ժառանգության վրա, պատմության վրա, որպես շատ ուժեղ տեխնիկական հմտություններ ունեցող երկիր: Կա մի միտում, որը  շատ արագ տեմպերով առաջ է շարժվում աշխարհում, և այժմ  համաճարակի պատճառով էլ ավելի արագ զարգացում կա. մեծ պահանջարկ կա այն ծառայությունների նկատմամբ, որոնք դուք արտադրում եք:  Միևնույն ժամանակ, կա նաև հայկական սփյուռքի մեծ ներուժ և կառավարություն, որն իսկապես պատրաստ է ներդրումներ կատարել ոլորտում և  տեխնիկական փորձաքննություն իրականացնել՝ դրան աջակցելու համար: Այս առումով Համաշխարհային բանկի համար բավական հեշտ է  մասնակից լինել այս ամենին, և հենց դա է պատճառը, որ մենք ներգրավված ենք ինժեներական քաղաքի աշխատանքներում»,- ասել է Կարոլին Գեգինատը:

Ներկաներին ողջունել է նաև Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։ Նա նշել է, որ տեխնոլոգիական ոլորտում Հայաստանն արդեն իսկ  բավական լուրջ հաջողություններ է գրանցել.

«Ունենք իրավիճակ, որով կարող ենք ասել, որ Հայաստանն արդեն IT երկիր է։ Հաջորդիվ լինելու է այն, որ Հայաստանը դառնա ապագայի արդյունաբերության երկիր։ Շատ կարևոր է, որպեսզի կենտրոնանանք համակարգաստեղծ, ինստիտուցիոնալ ծրագրերի վրա, որոնք ստեղծում են այն միջավայրը, ստեղծում են այն օդանավակայանը, որտեղ գալու են մեծ օդանավեր, որտեղից մեր փոքր ստարտափները կարողանալու են երկինք թռչել»,- ասել է Բ. Ենգիբարյանը։

Հայաստանի ինժեներական ասոցիացիայի տնօրենների խորհրդի նախագահ Արամ Սալաթյանն էլ իր խոսքում  նշել է, որ շատ կարևոր է, որպեսզի բարձր տեխնոլոգիական ճարտարագիտությունից Հայաստանն անցում կատարի դեպի բարձր տեխնոլոգիական արտադրություն: Նա ներկայացրել է, մի շարք նախագծեր, որոնք մշակվել են ինժեներական քաղաքում և արտադրության կարիք ունեն։ Արամ Սալաթյանը մատնանշել է հատկապես արհեստական օդափոխության սարքերի արտադրանքի նախագիծը, որը նախաձեռնել է ՀՀ ԲՏԱ նախարարությունը, նախագծվել և մշակվել է Հայաստանում, բայց արտադրության կարիք ունի։

«Հայաստան – Ինժեներական շաբաթ 2021»-ն իր աշխատանքները հաջորդիվ կշարունակի Ինժեներական քաղաքում, Վանաձորում, Գյումրիում։ Շաբաթը կամփոփվի հոկտեմբերի 25-ին։

Միջոցառումն իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Ինժեներական ասոցիացիայի և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից։ Գլխավոր գործընկերն է՝ PMI Science-ը, գործընկերները՝ Նեյշընըլ Ինսթրումենթսը (NI), Ինժեներական քաղաքը (EC), Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը (ՎՏԿ), Գյումրու տեխնոլոգիականը կենտրոնը (ԳՏԿ), Սայհաբ Հայաստան կիբեռանվտանգության նախաձեռնությունը (ՍայՀԱԲ), Մայքրոսոֆտ ինովացիոն կենտրոնը (ՄԻԿ), Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի (ԻԼՏԿ), Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը, ՏՀՏ գործատուների միությունը (ՏՀՏԳՄ) և «ԵՄ-ն` բիզնեսի համար» նախաձեռնությունը»,-ասված է հայտարարության մեջ։

Սպասվում են հորդառատ անձրեւներ, կարկուտ. օդի ջերմաստիճանը կնվազիՄիլիոն դոլարանոց շոկոլադ. լեգենդար Toblerone-ն վերածվել է Swarovski-ի բյուրեղյա գլուխգործոցիԻսպանիայում անտառային հրդեհը ընդգրկել է ավելի քան 2 հազար հեկտար անտառ․ տարհանվել են հազարավոր բնակիչներԵմենը Իրանին մեղադրել է իր ինքնիշխանությունը խախտելու մեջ Վրաստանում 50 օտարերկրացի է ձերբակալվել Կապույտ շուրթեր և սև ատամներ. Նորթ Ուեսթը՝ զոմբիի կերպարում Ուկրաինան ամենախոշոր ԱԹՍ-ով հարձակման փորձն է իրականացրել Մոսկվայի վրա Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ՌԴ 35-ամյա քաղաքացին միզել է Պարեկային ծառայության ավտոմեքենայի վրաԻրանին մեկ շաբաթով արձակուրդ ենք տվել՝ Խամենեիի հnւղարկավորության համար, որովհետև բարի ենք. ԹրամփԻրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռшզմական համագործակցությունը Ես պարզապես ապշած էի. Մեսսին՝ Կաբո Վերդեի 40-ամյա դարպասապահի մասին Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա տուժած Այսօր մենք տոնում ենք ԱՄՆ անկախության հռչակագրի ընդունման 250-ամյա հոբելյանը․ դեսպանատուն ՄԹ-ն նյարդայնացնում է ԵՄ-ին՝ խնդրելով մասնակցել դաշինքի հանդիպումներին․ Bloomberg Բալթյան երկրները օգնում են Ուկրաինային հարվածներ հասցնել՝ օդային միջանցքներ տրամադրելով․ Գալուզին Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին էլեկտրաէներգիայի խափանման պատճառով ընդհատվել է քննության գնահատականների բողոքարկման գործընթացը Հայտնի են Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտի հնարավոր ժամկետները Կտրած-ծակած վերքերով հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշենի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը Արագածոտնի թեմական եկեղեցիներում Սուրբ Պատարագներ կմատուցվեն Ովքեր են հարվածի տակ. Ռեալում խաղացողների գերբեռնվածություն է Ռուսաստանը հարվածել է Զապորոժիեի մարզում ուկրաինական նավթամբարի Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ՀՀ ԱԳՆ «Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին «Ես կարծում եմ, որ դա լավագույն լուծումն է». Մելիքբեկյանը՝ Ֆուտբոլի ֆեդերացիայի նոր որոշման մասին Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտՀուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին Ծայրահեղ շոգը պատել է ԱՄՆ-ն՝ անկախության 250-ամյակի տոնակատարության ժամանակ Անահիտ Մանասյանն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ Ոսկու գինն աճել է 0.86%-ով և կազմել 4174.60 դոլար Երկրի վրա սկսվել է հզոր մագնիսական փոթորիկ Պայթյուն-հրդեհ՝ Արմավիրի մարզումՎերաքննիչ դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի կալանքի դեմ բողոքը Կրկին ջուր չի լինիՀայոց ցեղասպանության ճանաչման թեման՝ փոփոխվող աշխարհաքաղաքական իրականության համատեքստում. «Փաստ»ՃՏՊ՝ Լոռու մարզում․ վիրավորներ կանՔաղաքագետը խոսել է «Մոլդովան և Հայաստանը պատերազմի վառարանը նետելու» Արևմուտքի ծրագրերի մասին մասին Սպասման ռեժիմ. Հայաստանը՝ տագնապալի լարվածության մեջ. «Փաստ»««Ուսին թփթփացնել». ինչու՞ է Հայաստանը մասնակցել Ուկրաինային նվիրված համաժողովին» Կլինի բիզնեսի սնանկացում և սթրես տնտեսության մեջ ու սոցիալական ոլորտում. «Փաստ»Հայաստանը ձգտում է մեծ խզման. Իրականում ի՞նչ վնաս կպատճառի Մոսկվային ԵԱՏՄ-ից Երևանի դուրս գալը «Անգամ պարզ «շնորհակալություն» չասացին» «Մինչև հիմա սպասում եմ իր զանգին. Վարոյիցս հետո թոռնիկներս են ապրելու ուժ տալիս». պայմանագրային զինծառայող Վարազդատ Վարդանյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վարդենիսի դիրքերում. «Փաստ»Սկսվել է Հայաստանի գրողների միության հերթական` 15-րդ համագումարը․ պատմության այս օրը (04 հուլիս)Արտաքին առևտրի ճգնաժամային ազդակները. «Փաստ»Ինչ փոխարժեքներ են սահմանվել տարադրամի շուկայումՓաշինյանի իշխանության հանցավոր անգործության պայմաններում Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. Տիգրան Աբրահամյան Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին Էրեբունի համայնքի երկու վթարային շենքի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»
Ամենադիտված