Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում. կա 5 զոհ, 12 վիրավոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 20-ին, ժամը 07:04-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաքավաձոր գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50-րդ կմ-ին «GAZel» մակնիշի մարդատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Ըստ նախնական տվյալների կան զոհեր և տուժածներ։

Shamshyan.com-ն էլ հայտնում է, որ ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում մարդատար «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50-րդ կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանպարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշներին, մի քանի պտույտ գլորվել և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տեղում մահացել են, 12 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի և Աշտարակի բժշկական կենտրոններ։

Մահացածները հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս, տարբեր տեղերում։  Վիրավորներից մի քանիսին փրկարարներն են քաղաքացիների և բժիշկների օգնությամբ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով։

Ոստիկանութունը պարզում է վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հատվածում հաճախակի են լինում ավտովթարներ, այդ թվում՝ ողբերգական։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը կրկին հարձակման է ենթարկվել Հորմուզի նեղուցից մինչև... խոհանոց. «Փաստ»«Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել Խաղաղության գործընթացի փորձություն. արդյո՞ք Իրանում պատերազմը սպառնում է TRIPP -ին. «ՓաստՓորձագետ. Հայաստանը մնացել է առանց ռազմավարական դաշնակիցներիԼարված իրավիճակ՝ Արմավիրի մարզումԻնչպես է ԱՄՆ-ը գնում Մոսկվայի դաշնակիցներին. «Փաստ»TRIPP-ի շուրջ աճող ռիսկերը․ Հայաստանը կարող է հայտնվել մեծ ուժերի մրցակցության կիզակետում Սկսել է քարոզչություն անել Ադրբեջանի օգտին. Հայաստանում Ուկրաինայի դեսպանը խիստ վրդովեցրել է անգամ ռուսաֆոբ հաղորդավարինԱռողջապահական բարեփոխո՞ւմ, թե համակարգային քաոս․ մասնագետները ահազանգում են ոլորտում կուտակվող խնդիրների մասին Հայաստանի վարչապետի ծուռ հայելին, որը կտրականապես չի արտացոլում Ռուսաստանի դերը տարածաշրջանում խաղաղության պահպանման գործումՓաշինյանը Հայաստանը վերածում է միջուկային փորձարկումների գոտու«Խիստ ու սրտացավ հրամանատար էր, յուրաքանչյուր զինվորին իր երեխայի պես էր վերաբերվում». կապիտան Անդրանիկ Աղաջանյանն անմահացել է հոկտեմբերի 6-ին՝ «Չռիկներ» կոչվող տեղամասում, տուն «վերադարձել»... երկուսուկես ամիս անց. «Փաստ»Թբիլիսիի Խոջիվանքի գերեզմանատունը անվանվել է Հայ մշակույթի գործիչների պանթեոն․ պատմության այս օրը (17 մարտ)Տեղեկացեք․ ջրանջատումներ կլինենՆեխող ժողովրդավարական համակարգը և արտաքին պարտադրանքը. «Փաստ»Մարտի 17-ին, 18-ին, 19-ին, 20-ին, 23-ին, 24-ին և 25-ին լույս չի լինելուՌուբլին էժանացել էՔարոզչական ու բացառապես «ներքին սպառման» զինացուցադրություն. «Փաստ»Ալիևի վարչակազմի գործողությունները՝ որպես տարածաշրջանային ապակայունացման գործոն. «Փաստ»Փաստորեն «ծրագիրը» դեռ կիսատ է մնացել. «Փաստ»Փոխմարզպետ Գրիգորյանը 11 մլն դրամ անանուն նվիրատվություն է ստացել. «Ժողովուրդ» Ցեղասպանության թանգարանի տնօրենի ԺՊ-ն Ադրբեջանի հետ գաղտնի բանակցություն վարողներից է. «Հրապարակ» «Խնդիրը միայն այն չէ, որ Նիկոլին փոխենք, խնդիրն այն է, որ դրանից հետո պետության կառավարման հստակ հայեցակարգ ունենանք». «Փաստ»3 ՀԷԿ ունեցող սրբազանը հեռացավ պաշտոնից. Կաթողիկոսի դեմ արշավից -1. «Ժողովուրդ» Կրքերը չեն հանդարտվում․ գիտաշխատողները Ժաննա Անդրեասյանից հստակեցումներ են պահանջել. «Հրապարակ» Ինչո՞ւ է «Գորշ գայլերի» նշանը ասոցացվում քպականների ժեստերի հետ. «Փաստ»Մեկ տարվա լռություն ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանի գործով. «Ժողովուրդ» ՔՊ-ն փորձում է իրեն ապահովագրել. «Հրապարակ» Փաշինյանի մարզային «շրջայցերն» անցնում են կիսադատարկ փողոցներում. «Փաստ»Թորոսյանի «մեգանախարարության» նախագիծը իշխանության սեղանին. «Ժողովուրդ» Փաշինյանը վտանգում է Հայաստանի անկախությունը. «Հրապարակ» Երբ երեխաները դառնում են քարոզչության մաս. «անմեղ զրո՞ւյց», թե՞.... «Փաստ»Սուրեն Աղաջանյանը ոսկե մեդալ է նվաճել Սերբիայում ընթացող Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Մինչ օրս Սպիտակ տունը Իրանի վրա հարձակման համար ծախսել է 12 միլիարդ դոլար Արտակ Ադամյանն այլևս չի գլխավորի կանանց Հայաստանի ազգային հավաքականը. ՀՖՖ Իսրայելը հայտարարել է ԻՀՊԿ հրամանատարի uպանության մասին, Իրանը նույնպես հարձակումներ է իրականացրել Փաշինյանի այցն ավատվել է փոխքաղաքապետի հրաժարականովՓաստաբան Էրիկ Ալեքսանյանը, դատավոր Արուսյակ Ալեքսանյանը մեղավոր են ճանաչվել Իրանի հետ կապված իրավիճակի ֆոնին Թուրքիան սկսել է ավելի շատ գյուղմթերք արտահանել Ռուսաստան Հինգ երկիր մերժել է ԱՄՆ-ի՝ Հորմուզի նեղուցի կոալիցիային միանալու կոչը Google-ը հեռացրել է ԱԻ-ի վրա հիմնված որոնման գործառույթը Իրանի իշխանությունները խիստ դժգոհ են Փաշինյանի կառավարությունից Փաշինյանի սիրտը սահմանադրական մեծամասնություն է ուզում «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել Telegram-ն արգելափակվում է ՌուսաստանումԱնցած 3 օրում գրանցվել է 41 ավտովթար․ 49 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Երեխային կլինիկական մահվան է հասցրել խորթ մայրը․ մանրամասներՆոր սահմանափակումներ ԱդրբեջանումՄեկ տարեկան երեխայի սպանության փորձի կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
Ամենադիտված