Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ա. Սպենդիարյանի 150 և Առնո Բաբաջանյանի 100-ամյակներին նվիրված համերգ Լոնդոնում

ՄՇԱԿՈՒՅԹ

Հոկտեմբերի 16-ին Լոնդոնի Քենսինգթոն թագավորական համայնքի Սբ․ Քաթսբերթ եկեղեցում տեղի է ունեցել հոբելյանական համերգ և ցուցահանդես՝ նվիրված կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150 և Առնո Բաբաջանյանի 100-ամյակներին, տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը։ 

Միջոցառումը կազմակերպվել էր «Քլինգեն» երգչախմբի ու մշակութային ասոցիացիայի գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Սիփան Օլահի ջանքերով, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան հովանու ներքո։

Հոբելյանական ծրագրին ներկա էին ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանը, դեսպանատան անձնակազմը, անգլիական եկեղեցու հոգևոր հովիվ, Սբ․ Քաթսբերթ եկեղեցու հոգևորական Փոլ Բեգոտը, ՄԹ-ում Հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ  սրբազան Հովակիմ Մանուկյանը, Լորդերի պալատի անդամները, Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Վարդան Ալթունյանը, հայկական համայնքային խորհրդի ողջ անձնակազմը, ՄԹ-ում հայկական մի շարք կազմակերպությունների ատենապետեր, երաժիշտներ Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիայից և Թագավորական երաժշտական քոլեջի կոլեկտիվից։ 

Երեկոյի ընթացքում ընթերցվել է  ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի շնորհավորական ուղերձը։

Համերգին մասնակցել են միջազգային ճանաչում ունեցող երաժիշտներ՝ դաշնակահարներ Յուլյա Չապլինան (Ռուսաստան), Սթավրոս Դրիթսասը (Հունաստան), Մարի Փալազյանը (Լիբանան-Անգլիա), մեներգիչներ՝ սոպրանո Անդրիանա Յորդանովան (Մալթա), մեցցո-սոպրանո Հելեն Ռոթշելը (Անգլիա),  սոպրանո Հայարփի Եղիկյանը (Հայաստան-Անգլիա),  ջութակահար Անի Բադիկյանը (Անգլիա-Հայաստան), «Քլինգեն» երգչախումբն ու կամերային նվագախումբը գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Սիփան Օլահի ղեկավարությամբ:

Նշենք, որ Սիփան Օլահը հանդես է եկել նաև որպես մեներգիչ (տենոր) և դաշնակահար: Ի դեպ, այս համերգով  հիմք է դրվել «Քլինգեն» կամերային նվագախմբին: Համերգը նվագախմբի անդրանիկ ելույթն էր:

Համերգի ընթացքում հնչել են Սպենդիարյանի ու Բաբաջանյանի բազմաթիվ ստեղծագործություններ։ Ի դեպ, Ա. Սպենդիարյանի «Երևանյան էտյուդներ» սիմֆոնիկ ստեղծագործությունը ՄԹ-ում համերգային կատարմամբ հնչել է առաջին անգամ (փոխադրումը կամերային կազմի համար՝ Սիփան Օլահի)։

Միջոցառման ընթացքում ցուցադրվել են անգլահայ հայտնի նկարիչներ Լեոնի Պիլարտի և Աննա Վիրաբյանի կտավները՝ նվիրված մեծ կոմպոզիտորների երաժշտական ժառանգությանը։

 

Ինչպես է Զիգմունդ Ֆրոյդի թոռը հոգնած պետական ծառայողին վերածել 39 միլիոն դոլար արժողությամբ գլուխգործոցի Վրաստանում թմրամիջոցների մաքսանենգության և իրացման գործով Թուրքիայի և Ճապոնիայի քաղաքացիներ են ձերբակալվելՊայծառ կապույտ մազեր և փիրսինգ. Նորթ Ուեսթը զարմացրել է Փարիզի նորաձևության շաբաթվա հանդիսատեսինՄեսսին Հորդանանի դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանից ԱՄՆ ԶՈւ-ն հայտնել են Իրանին hարվածելու մասին Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին ՀՀ ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի քաղցկեղ Ս. Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտ կույսի հիշատակության օրն է այսօր TRIPP նախագծի իրականացման արժեքը․ ֆինանսների փոխնախարարը մանրամասնում է Արենիի ավագ սերնդի ներկայացուցիչներն այսուհետ ունեն ժամանցի նոր վայր. դռներն է բացել «Գտնված երազ» երկրորդ ակումբը Հային հայո՞վ․ Կրասնոդարը որոշել է Սպերցյանի հավանական փոխարինողին Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենա և տղամարդու դի Արտակարգ դեպք՝ Երևանում. հաջողվել է փրկել 3 քաղաքացիների կյանքըՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգումը կավարտվի դեկտեմբերին. նախարար Պուտինը ստորագրել է միգրանտների համար տուրքերը 5-12 անգամ բարձրացնելու մասին օրենքը Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով մաhացել է առնվազն 920 մարդ Իրանը պնդում է, որ ԱՄՆ-ն խախտել է հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրի 2 կետ Անձրևները կլինեն հորդառատՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզումՂրիմում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել Հարավային Կորեան հայտարարել է, որ իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է 10 ռուսական և չինական ինքնաթիռներ Փոխվել է դրոշմանիշային վճարի ավելի վճարված գումարի վերադարձի կարգը. ի՞նչ է փոխվումՍահմանադրական դատարանը միաձայն մերժել է «Միասնության թևեր»-ի դիմումը Սյունիքում «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին. փրկարարները հատուկ ճոպանների միջոցով փորձում են դուրս բերել ափ Ուկրաինայում նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը Գերմանիան ու Ֆրանսիան իմացել են իրենց մրցակիցներին ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆում Տարադրամի փոխարժեքները` այսօրԽոշոր ավտովթար Լոռու մարզումՆախկին պատգամավոր. Լատվիան չի փոխարինի Ռուսաստանի շուկան Հայաստանի համար Հայերը պնդում են, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման պատճառով իրենց երկիրը վերածվում է թուրքական բենզալցակայանիԳալիս են «փրկելու». գործող իշխանությունը կշարունակի՞ հակառուսական ուղղությունը. «Փաստ»Վրաստանի համար ի՞նչ կնշանակի Ռուսաստանի և Հայաստանի միջև բեռնափոխադրումների կրճատումըԱրևմտյան աջակցության արդյունքը՝ ժողովրդավարության ոչնչացում, բռնաճնշումներ, հետապնդումներ. «Փաստ»Արդյո՞ք Էրդողանը կգրավի Հայաստանը Եվրոպայի փոխարեն. Փաշինյանին չեն ներելու. Ռուսաստանից հեռանալը թանկ կարժենաՄահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա ՄկրտչյանըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ «Մեր ապրելու ուժը Նարեկին ապրեցնելն է». հրետանավոր Նարեկ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 26-ին Մարտունիում. «Փաստ»Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերը գրավել են Մարտակերտ քաղաքը. պատմության այս օրը (27 հունիս)Հստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ են ի հայտ եկել. «Փաստ»ՔՊ-ն ամենաբարձր արդյունքը գրանցել է Վայոց Ձորի մարզում. «Ժողովուրդ» Ամառային զորակոչից առաջ Էդվարդ Ասրյանը ստուգել է հանրապետական հավաքակայանի պատրաստվածությունը Նիկոլ Փաշինյանը մամուլի նոր խոսնակ կունենա. «Հրապարակ» ՔՊ-ում պաշտոնների կռիվ է․ «Հրապարակ» «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»Պայմանագրային զինծառայող է մահացել Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ»Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ»Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ»Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 2-ին ԱԺ արտահերթ նստաշրջան կգումարվի. օրակարգում թեժ հարցեր են
Ամենադիտված