Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հոկտեմբերի 15)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Գյուղացի կանանց համաշխարհային օր, Ձեռքերը լվանալու համաշխարհային օր, Սպիտակ ձեռնափայտի համաշխարհային օր (որպես հիշեցում, որ աշխարհում կան սահմանափակ ֆիզիկական կարողություններով մարդիկ), Շրի Լանկա՝ Ծառատունկի օր, Բրազիլիա՝ Ուսուցչի օր , Բելոռուս՝ Դեղագործական և մանրէաբանական արդյունաբերության աշխատողների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1806 - Բաքվի խանությունը մտցվել է Ռուսաստանի կայսրության կազմի մեջ:
1809– ծնվել է ականավոր գրող Խաչատուր Աբովյանը, որը համարվում է արևելահայ աշխարհաբար գրականության հիմնադիրը: 
1901- ծնվել է հայ խորհրդային խմբավար և երաժշտագետ Թաթուլ Ալթունյանը:
1906 – ծնվել է խորհրդահայ անասնաբույժ Պարույր Հովհաննիսյանը:
1920– ծնվել է ֆրանսահայ նշանավոր կինոռեժիսոր Անրի Վերնոյը, («Մայրիկ» ֆիլմ):
1922– ծնվել է ականավոր աստղագետ, տիեզերական աստղագիտության ռահվիրա, գրող, էսսեիստ, գեղանկարիչ Գրիգոր Գուրզադյանը:
1946 – ծնվել է նկարիչ Սարո Կալենցը:
1951– ծնվել է շախմատիստ Ռաֆայել Վահանյանը:
1980– վախճանվելէ ճանաչված գրող Մուշեղ Գալշոյանը:
1998– վախճանվել է ծագումով հայ, գերմանացի դիրիժոր Ռոլֆ Հակոբը:
2004-Հայ-սլավոնական համալսարանի տարածքում բացվել է երախտագիտության այգին, որպես հայ-ռուս բարեկամության խորհրդանիշ և այդ օրը դարձել է համալսարանի հիմնադրման օր:
2006– վախճանվել է երգչուհի Վարդուհի Վարդանյանը:
2007-Տարբեր հասարակական կազմակերպություններ ներկայացնող մի խումբ երիտասարդներ բողոքի ցույց են անցկացրել կառավարության շենքի մոտ` ընդդեմ Գառնու ձորի եզակի քարե ժայռերի` «Գառնու սիմֆոնիա»-ի ոչնչացման:
2012- Գյումրիի Մուշ-2 և Անի թաղամասերում երկրի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ շահագործման են հանձնվել նորակառույց 1756 բնակարաններ:
2013- Հայաստանցի ֆուտբոլիստները մրցակցի դաշտում ոչ-ոքի են խաղացել ՖԻՖԱ-ի վարկանիշով մոլորակի չորրորդ թիմի՝ Իտալիայի հավաքականի  հետ։ 
2015- թվով 50  ցմահ ազատազրկվածներ հացադուլ են սկսել, քանի որ ըստ նրանց շատերի քրեական գործերում կան երևան եկած նոր հանգամանքներ, որոնք կարող են ազդել դատարանի նախկին որոշումների վրա, սակայն դատարանները այդ ամենը հաշվի չեն առնում:        
2018-վախճանվել է հայազգի խորհրդային և ռուսական կինոռեժիսյոր Ստեփան Պուչինյանը:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
մ.թ.ա. 70 –ծնվել է հռոմեացի պոետ Պուբլիոս Վերգիլիոս Մարոնը: 
533 —բյուզանդացի զորավար Վալիզարին մտել է Կարթագեն այն հետ գրավելով բարբարոսներից:
1570- հիմնադրվում է ներկայիս Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք Փխենյանը:
1608 —ծնվել է իտալացի մաթեմատիկոս և ֆիզիկոս Էվանջելիստա Տորիչելլին: 
1666 —Անգլիայի թագավոր Կառլ 2-րդը առաջին անգամ ժիլետ հագնելով այն դարձրել է մոդայիկ հագուստ:
1785 –ծնվել է  չիլիացի գեներալ և քաղաքական գործիչ Խոսե Կառերան:
1814 –ծնվել է  ռուս գրող, բանաստեղծ և նկարիչ Միխայիլ Լերմոնտովը:
1815 –սկսվել է Նապոլեոն Բոնապարտի աքսորը Ատլանտիկ օվկիանոսի Սուրբ Ելենա կղզում: 
1817 –վախճանվել է  լեհ ռազմական և քաղաքական գործիչ Տադեուշ Կոստյուշկոն:
1844 –ծնվել է  գերմանացի կոմպոզիտոր, բանաստեղծ Ֆրիդրիխ Նիցշեն:
 1859 –ծնվել է  օս նշանավոր բանաստեղծ, նկարիչ և քանդակագործ Կոստա Խեթագուրովը:
1863 —ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի ընթացքում փորձարկումների ժամանակ խորտակվել է  առաջին սուզանավ «Hunley»-ն, ընդ որում խեղդվել են նաև դրա ստեղծող Հարոս Լոուսոն Հանլին և 7 հոգիանոց նրա թիմը:
1880- ավարտվել է Քյոլնի տաճարի շինարարությունը, որի հիմնաքարը դրվել էր  632 տարի առաջ:
1897 —ծնվել է սովետական երգիծական գրող Իլյա Իլֆը («12 աթոռ» «Ոսկե հորթը»):
1920-ծնվել է ամերիկացի գրող Մարիո Պյուզոն («Կնքահայրը»):
1926 –ծնվել է  ֆրանսիացի փիլիսոփա, բանասեր և գրաքննադատ Միշել Ֆուկոն:
1928 —գերմանական «Գրաֆ Ցեպելին» դիլիժաբլը իրականացրել է իր առաջին կոմերցիոն թռիչքը ատլանտյան օվկիանոսի վրայով:
1940 —էկրան է բարձրացել Չարլի Չապլինի  «Մեծ դիկտատոր» կինոնկարը:
1959 –վախճանվել է  ուկրաինացի քաղաքական գործիչ Ստեպան Բանդերան:
1962 —սկսվել է Կարիբյան ճգնաժամը, որը ԱՄՆ-ի և ՍՍՀՄ-ի 13-օրյա դիմակայությունն էր կապված սովետական հրթիռներ Կուբայում տեղադրելու հետ, դիմակայությունը ամբողջ աշխարհին կանգնեցրել է միջուկային պատերազմի սկսման սահմանագծին:
1964– շահագործման է հանձնվել աշխարհի ամենաերկար գազամուղների համակարգը՝ «Դրուժբա»-ն, որը ունի  մոտ 8900 կմ երկարություն:
1967 —Վոլգոգրադում ավարտվել է «Մայր-հայրենիք» հուշարձանի շինարարությունը:
1971 - Իրանում սկսվել են Պարսկաստանի հիմնադրման 2500-ամյակին նվիրված տոնակատարությունները:
1981– ստեղծվել է «Մետալիկա» ամերիկյան ռոք խումբը:
1990- Խորհրդային առաջնորդ Միխայիլ Գորբաչովն արժանացել է Նոբելյան մրցանակի:
1992 — Ռուսաստանում սերիական մարդասպան Անդրեյ Չեկոտիլան մեղավոր է ճանաչվել իր իրականացրած 52 սպանությունների համար:
1997– տիեզերք է ուղարկվել  «Կասսինի-Հյուգենս» ավտոմատ տիեզերական կայանը  Սատուրն մոլորակի հետազոտության համար,  ներկայումս այն գտնվում է Սատուրնի արբանյակ Տիտանի վրա:
1999- ОРТ հեռուստաընկերության եթերից հանվել է  «Ինչ? Որտեղ? Երբ?» հաղորդումը:
2003 - Իլհամ Ալիևը ընտրվել է Ադրբեջանի նախագահ:
2008- Դոու Ջոնսի արդյունաբերական ինդեքսն օրն ավարտել է աննախադեպ 7.87% անկումով:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

«Գազպրոմ Արմենիա»-ից գազանջատումների մասին են հայտնումԱշխարհի նավթի պաշարները կարող են բավարարել շուրջ վեց ամիս՝ ԱՄՆ-Իրան պատերազմի շարունակման դեպքում․ ReutersԼավրովը մեղադրել է ԵՄ-ին ռուսական բեռներով նավերը բռնագրավելու հնարավորությունն օրինականացնելու մեջՀայաստանում COP17-ի անցկացման համար կհատկացվի շուրջ 2.6 մլրդ դրամՀայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Վաղը սպասվում է Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով հերթական դատական նիստըՀունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովովՀայաստանն ու Իրանը Ալմաթիում քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության խորացումըՀայ շախմատիստները առաջատարներն են Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունումԻտալիայում պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի արտադրության գործարանումԽոշոր ավտովթար՝ Երևանում. մի քանի ավտոմեքենաներ վերածվել են մետաղե ջարդոնիՌուսաստանում սկսվել է բենզինային ճգնաժամի նոր ալիք. լրտվամիջոցներԱնձրև, ամպրոպ, կարկուտ. ինչ եղանակ է կանխատեսվում առաջիկա 5 օրերինՄեզ անհրաժեշտ է ամերիկյան կողմի ավելի մեծ ներգրավվածություն խաղաղության ծրագրում․ Զելենսկի ՊՍԺ-ն՝ Եվրոպայի սուպերգավաթակիր Բռնազшվթված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին (տեսանյութ) ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում էական առաջընթաց է գրանցվել. ՆԳՆ Վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» սահմանը փակ է ջրի մակարդակի բարձրացման պատճառով Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Երեխաների որդեգրման ընթացակարգը կփոխվի՞․ ի՞նչ է հայտնի Թրամփի վարչակազմի պաշտոնյաները մտահոգված են Իրանի հետ hակամարտությունում ռազմավարnւթյան բացակայությամբ. Politico Կասեցվել է «Դրախտ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը Հրդեհ է տեղի ունեցել Երևանում. կրակի տարածումը կանխվել է Կասեցվել է «ՍԱՐԳ Վայենտորգ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ-ն մանրամասնում է Ռուսաստանից ցորենի ևս մեկ խմբաքանակ կուղարկվի Հայաստան Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. պատգամավորները բանավիճել են և դուրս եկել նիստերի դահլիճից (տեսանյութ) «Պտուղներ է տալիս». Հայաստանը ռուսների զանգվածային ձերբակալություններով հետևում է Ուկրաինայի օրինակինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի 2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան «Ժողովրդավարության Բաստիլը». Հայաստանում քննադատվել է Երևանի հակառուսական դիրքորոշումըՈչ միայն Հայաստանը. ԱՄՆ-ն ստեղծում է ֆինանսական գործիք Միջին միջանցքի համարԱՄՆ-ը չի փոխանցել Զելենսկու առաջարկները hակամարտnւթյան ավարտի վերաբերյալ․ ՌԴ ԱԳ փոխնախարար Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մարմինը. ՊՆ Արմեն Գրիգորյանն ազատվելու է ԱԽ քարտուղարի պաշտոնից Սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 500 հազար դրամ Փրկարարներն օգնության են հասել կողաշրջված ավտոմեքենայի վարորդին Երկու աթոռները, որոնց վրա նստած էր ՀՀ վարչապետը, ճաքեցին. Կրեմլը հարվածել է Փաշինյանի ձեռքերինՍուպերհամակարգիչը հաշվարկել է «Բարսելոնա»-ի և «Ռեալ»-ի չեմպիոնության շանսերը Լա լիգայում Տավուշի մարզի Դովեղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Ֆրանսիայի նման երկրները պետք է դադարեն աշխարհին դասեր տալ «մարդու իրավունքների» վերաբերյալ. Արաղչի Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Toyota Corolla»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավnրներ Ծնվել է կինոյի և թատրոնի դերասան Ազատ Գասպարյանը. պատմության այս օրը (13 օգոստոս)9 մարզպետ վերանշանակվել են իրենց պաշտոններում Ճապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի պատճառով ՄԱԿ-ը կորցնում է իր արդիականությունը և դանդաղ մաhանnւմ է․ Գրոսսի Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 13-ին Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Բաշկիրիայի արդյունաբերական գոտու տարածքում գտնվող Wildberries-ի պահեստում
Ամենադիտված