Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանա-ադրբեջանական նոր սրացումներ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իրանի և Ադրբեջանի առանց այն էլ սրված հարաբերությունները սպառնում են ավելի սրվել և թեժանալ։ Իրանական իշխանությունները Ադրբեջանին հստակ մեղադրել են ահաբեկիչներին աջակցելու մեջ։ Իրանը հայտարարել է, որ փաստեր ունի, որոնք հաստատում են Ադրբեջանի տարածք ահաբեկչական խմբավորումների տեղափոխման մասին։ Այս մասին ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն` Իրանի ազգային ռադիոյին տված հարցազրույցում:

«Իրանը տիրապետում է նրանց խոսակցությունների ձայնագրություններին, որոնք ձեռք է բերել հետախուզության միջոցով», - ասել է իրանցի պաշտոնյան։

Նա նաև հիշեցրել է, որ Իրանը կովկասյան զարգացումներում ողջունել է հարևան երկրների իրավունքների վերականգնումը, մասնավորապես` «Ադրբեջանի իրավունքների վերականգնումը»` Արցախյան պատերազմի արդյունքում։

«Մինչդեռ, մենք կարծում էինք, որ պատերազմը դրան հասնելու ճիշտ մեթոդը չէ և ընդգծում ենք դիվանագիտական հարաբերությունների անհրաժեշտությունը», - ասել է նա:

Սաիդ Խաթիբզադեն ընդգծել է, որ Իրանը և Ռուսաստանն են աջակցել անցյալ տարի Ղարաբաղյան պատերազմից հետո պատերազմող կողմերի միջև դիվանագիտական բանակցությունների վերականգնմանը։ Ադրբեջանին փաստացի մեղադրելով ահաբեկչական խմբավորումների աջակցության և Ադրբեջանի տարածք տեղափոխելու մեջ` իրանական իշխանություններն այս կերպ նախազգուշացնում են, որ այդ բոլոր փաստերը կարող են հրապարակել, որոնք լուրջ միջազգային սկանդալ կարող էին դառնալ: Իհարկե այդ բոլոր փաստերը Իրանը ուներ նաև պատերազմի ժամանակ և կարող էր այդ փաստերն օգտագործել ի շահ իր հյուսիսային հարևան Հայաստանի, որից այսօր փորձում է կառչել՝ հասկանալով, որ ճանապարհի նկատմամբ վերահսկողության կորուստը առաջին հերթին հարվածելու է հենց Իրանի շահերին։ Ստեղծվել է մի իրավիճակ, երբ Նիկոլ Փաշինյանի իշխանության պատճառով պատերազմի ժամանակ Իրանը պատշաճ օգնություն չցուցաբերեց Հայաստանին։ Ավելին Խաթիբզադեն ինքն էլ հայտարարում է, թե պատերազմի ժամանակ ողջունել են Ադրբեջանի իրավունքների վերականգնումը, այն է թե ընդգծել են, որ Ադրբեջանը իրավունք ունի գրավել տարածքներ Հայաստանից ու Արցախից։ Իսկ այսօր Իրանն ինքն է հասկացել իր վարքի ամբողջ աբսուրդայնությունը ու սեփական երկրի գլխին կանգնած վտանգը։ Այս իրավիճակում Հայաստանը, եթե ունենար արժանապատիվ և նորմալ իշխանություններ, կկարողանար խուսանավել, նաև Իրանին բացատրեր իր արած քայլերի ողջ հետևանքները և լուրջ դիվիդենտներ կորզեր Հայաստանի համար։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վստահ ենք որևէ նման քայլ չի կարողանա անել թե՛ իր ոչ կոմպետենտության, և թե՛ անողնաշարության պատճառով։ 

Սարգիս Առաքելյան

Իրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրըԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներԾրագրում էի գնալ Երևան, սակայն ինձ զգուշացրին Հայաստան կատարելիք իմ ուղևորության հետ կապված որոշակի ռիսկերի մասին․ ուղևորությունը հետաձգվում է․ Իլյա Յաշին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում պայթյուններ են որոտացել ՆԳ նախարարությունը ներդնում է կադրերի պատրաստման և կարիերային առաջխաղացման նոր մոդել. շրջանառության մեջ է դրվել նախագծերի փաթեթ Հայաստանի կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եվրոպական մամուլում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և նրա առաջնորդ Ամենայն Հայոց Վեհափառին վարկաբեկելու համար․ Արմեն Աշոտյան Յամալին պետք է PR արշավ վարել․ սակայն լավագույններն այն խաղացողներն են, որոնց նման արշավներ հարկավոր չեն․ «Բավարիայի» սպորտային տնօրեն 4 հաղթանակ մրցումային երկրորդ օրը․ Բռնցքամարտի ԵԱ Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի TRIPP-ը միայն կոմունիկացիոն կամ տնտեսական ծրագիր չէ. այն, առաջին հերթին, ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն․ Սուրեն Սուրենյանց Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում նախատեսված է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը Իսրայելական բանակը ակտիվացրել է ցամաքային գործողությունները և ռմբшկոծությունները Լիբանանի հարավում Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական փոխկախվածությունը էկզոտիկ ձևեր է ստանում48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներ Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Ռուսաստանը չպետք է սահմանափակվի միայն արևմտյան ակտիվների ժամանակավոր կառավարմամբ, այն պետք է ավելի հեռու գնա. Մեդվեդև Բաքուն հիասթափված է Ղարաբաղ դիվանագիտական ​​կորպուսի այցի վերաբերյալ հայկական արձագանքիցԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին՝ ներդնելով իր կարողությունը. ԱՄՆ պաշտոնյա Սպասվում է անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մեկնարկել են Փաշինյանի Հայաստանի ապամոնտաժմանն ուղղված ծրագրված «վարժանքները»Սաուդյան Արաբիան հայտարարել է օդային uպառնալիքի մասին․ Էր Ռիադում պայթյուններ են լսվել «Տալ, պրծնելուց» անցավ երեք տարի. մենք ոչ միայն հանգիստ չենք ապրում, այլև կանգնած ենք այնպիսի սպառնալիքների առջև, որոնք անհավանական էին թվում. թյուրքագետ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 19-ին Վիզաներ ռուսաստանցիների համար. Արդյո՞ք Փաշինյանը կներդնի դրանքՏերյան փողոցում բախվել են Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսն ու «TOYOTA RAV4»-ը․ կան վիրավnրներ Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» Շուշիում ադրբեջանցիները վառել են հայկական դպրոց և եկեղեցի. պատմության այս օրը․ սեպտեմբեր 19Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ»Այսօր Արցախի դեմ սեպտեմբերյան վերջին հարձակման 3-րդ տարելիցն է ԱՊԼ․ «Բրենտֆորդ»-ը խոշոր հաշվով հաղթեց «Չելսի»-ին՝ բարձրանալով լավագույն եռյակ Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ»«Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ»ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ «Հրապարակ»․ Հնդկական դրոնները հաղթել են
Ամենադիտված