Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պարտքային հիմքով ստեղծված տնտեսական աճը բավարար վստահություն չի առաջացնում». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հաշվի առնելով այն տնտեսական իրականությունը, որում, ցավոք, հայտնվել է Հայաստանի տնտեսությունը, 2022թ. բյուջեի նախագծում գրեթե բոլոր հոդվածներով ու բոլոր ուղղություններով սահմանված շատ բարձր նշաձող կա: Այս իմաստով իրատեսականության հետ կապված որոշակի խնդիրներ ու կասկածներ կան:

«Փաստի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը: Նրա խոսքով, նշվածը կարող ենք հիմնավորել ոչ միայն այսօրվա տնտեսական իրավիճակով, այլև վիճակագրական տվյալներով ու միտումներով: «Մյուս կողմից՝ դա հիմնավորվում է նաև կառավարության թե՛ նախորդ, թե՛ մյուս բյուջետային նախագծերի իրականացման նախադեպով: Նախ՝ դիտարկենք տնտեսական իրավիճակով պայմանավորված իրողությունը, որում այսօր գտնվում է Հայաստանի տնտեսությունը: Մասնավորապես, վիճակագրական վերջին տվյալներով, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 4,9 տոկոս այն դեպքում, երբ դրան նախորդած օպերատիվ տվյալների պարագայում այդ ցուցանիշը 5,2 տոկոս էր:

Առհասարակ, դեպի տարեվերջ տնտեսական ակտիվության հիմնական գործընթացները մի փոքր ավելի դանդաղում են, ինչը բնական ու սպասելի է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար: Ստացվում է՝ 0,3 տոկոսային կետով Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է: Սա իրավունք է տալիս ենթադրել, որ այդ միտումը գուցե պահպանվի, բայց կանխատեսված մակարդակում տնտեսության աճ չի գրանցվի, կամ առնվազն այս պահի դրությամբ շատ մեծ աճեր հնարավոր չէ ունենալ: Մինչդեռ, տնտեսության աճն իր հերթին նաև բյուջետային եկամուտների, նաև հանրության եկամուտների աճ է ենթադրում»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ այս պահի դրությամբ ավելի մեծ աճ ու աշխուժություն ունենալու հիմքն այդքան էլ դրական չէ:

«Հատկապես, երբ այդ ֆոնին համադրում ենք առկա գնաճը, որը կանխատեսածից ավելի բարձր մակարդակում է: Սեպտեմբերին այն կազմել է 6,7 տոկոս, ընդ որում՝ առյուծի բաժինը սպառողական ապրանքներինն է: Այսինքն, այն պայմաններում, երբ հանրության եկամուտները չեն աճում, բայց հանրության ծախսերն ավելանում են, հետադարձ եկամուտների ներհոսքը դեպի բյուջե այնքան էլ իրատեսական չէ: Այնինչ՝ 2022 թվականի բյուջեի նախագծի հիմնական գաղափարն այն է, որ ծախսերն ավելանում են եկամուտների ավելի մեծ աճի պարագայում: Այսինքն, 2022 թ. նախագծով եկամուտների աճը նախատեսվում է մոտ 29 տոկոս. հարկահավաքումը մոտ 29 տոկոսով ավելանում է, բայց ծախսերն ավելանալու են 18,2 տոկոսով: Այս հաշվարկի հիման վրա է, որ 2022 թվականի դեֆիցիտը, ըստ կանխատեսման, նվազելու է: Բայց եկամուտների հավաքագրման իրատեսականությունն այսօրվա տնտեսական իրավիճակում, ցավոք, այդքան էլ բարձր չէ, ինչն իր պատճառներն ունի:

Մի կողմից՝ մեր տնտեսվարողների առջև շարունակում են ծառացած մնալ բազմաթիվ անորոշություններ, ինչն իր հերթին, անշուշտ, նաև եկամուտների վրա է որոշակի անդրադարձ ունենալու: Եվ վերջապես՝ դժվար է ասել, որ 2021 թվականի ընթացքում հասցրեցինք վերականգնել ու ստեղծել այն տնտեսական միջավայրը, որը տնտեսվարողի համար դեպի բյուջե եկամուտների ներհոսք ապահովելու տեսանկյունից ավելի հարմար կլիներ: Ըստ էության, մեր տնտեսական աճի սկզբունքն ու էությունը հիմնված են պարտքային գաղափարի վրա: Ու էական չէ՝ այն կլինի կանխատեսվածից բարձր, ցածր, թե ավելի մոտ կանխատեսվածին: Կառավարությունը պետական պարտքն այս տարվա ընթացքում մոտ մեկ միլիարդով ավելացրեց, և ամբողջ տնտեսությունը կառուցվել է պետական պարտքի ներգրավման տրամաբանությամբ»,-ընդգծեց Լիլիա Ամիրխանյանը:

Նա հավելեց, որ կենտրոնական բանկի քաղաքականության արդյունքում պարտքային միջոցները գուցե քանակով՝ չէ, բայց իրենց արժեքով ավելի բարձր դարձան. «Այսինքն, փողը թանկացավ և այդ տրամաբանությամբ փողը թանկացել է թե՛ սպառողի, թե՛ տնտեսվարողի համար: Ընդհանուր առմամբ, պարտքային հիմքով ստեղծված տնտեսական աճը բավարար վստահություն չի առաջացնում առ այն, որ տնտեսական միջավայրը դրական է ու այնքան է վերականգնվել, որ 2022 թվականին հնարավոր կլինի բյուջետային նման եկամուտներ ապահովել: Ինչ վերաբերում է բյուջեի ծախսային հատվածին, այստեղ ևս կարևոր է դիտարկել նախադեպը: Այս պահի դրությամբ, 2021 թվականի առաջին կիսամյակի տվյալներով, կապիտալ ծախսերի բավականին բարձր թերակատարում ունենք: Դա ցավով ենք արձանագրում, որովհետև կապիտալ ծախսերն ավելի երկարաժամկետ առումով մեր տնտեսության համար հավել յալ արժեք պետք է ստեղծեն: Նշվածի առումով երկու հետևություն կարող ենք անել. կա՛մ այդ կապիտալ ծախսերի իրականացման բավարար փորձառություն, հմտություն և կամք չկա, կա՛մ չկա համապատասխան ազդակը տնտեսության, նաև տնտեսվարողի, այսինքն՝ ավելի մանր օղակների կողմից: Իսկ այս ազդակների բացակայությունը կարող է հիմնավորված լինել այն ճգնաժամով, որի միջով անցավ Հայաստանը, և պահպանվող այն բարձր անորոշությամբ, որում դեռ գտնվում է թե՛ տնտեսվարողը, թե՛, մեծ հաշվով, տնտեսությունը»:

Անդրադառնալով բյուջեի սոցիալական հատվածին, խոսելով կենսաթոշակների, ինչպես նաև նպաստների սպասվելիք բարձրացման մասին՝ փորձագետը մի քանի խնդիր առանձնացրեց: Նրա խոսքով, խնդիրն այն է, թե որքանո՞վ է նախատեսված աճը ու որքանո՞վ խնդիր կլուծի: Նշենք, որ հունվարի 1-ից նախատեսվում է նվազագույն կենսաթոշակը բարձրացնել շուրջ 2100 դրամով:

«Մի կողմից՝ օբյեկտիվ գնահատմամբ, մենք չենք կարող շատ կտրուկ աճեր կանխատեսել՝ հաշվի առնելով նաև իրատեսականությունը:Նույն նպաստների ու նաև կենսաթոշակային, սոցիալական տարատեսակ ուղղություններում պետք է հետապնդվի նաև իրատեսականության խնդիրը: Բայց եթե փորձենք այդ համատեքստից դուրս գալ, ապա գնաճի այսօրվա տեմպերով, ցավոք, ավելացումները մեծ խնդիր չեն լուծելու՝ հատկապես, երբ նախատեսվող փոփոխությունը շատ փոքր հատվածի է ուղղված: Այս իմաստով մենք այստեղ իրավիճակի լուրջ կամ դրական շատ մեծ տեղաշարժ կանխատեսել չենք կարող հենց նույն գնաճի տեսանկյունից: Թեև տարեսկզբին ու հետո ԿԲ-ի կողմից ավելի դրական կանխատեսում կար տարեվերջի համար, ինչը հիմնավորում էին այն կանխատեսմամբ, որ արտաքին գնաճային ճնշումները կզսպվեն, բայց երբ արդեն մոտենում ենք տարեվերջին, գնաճային ճնշումները բավականին բարձր են: Գնաճի այս տեմպերով թոշակների ու նպաստների այդչափ բարձրացումը առանձնապես խնդիր չի կարող լուծել»,-ասաց փորձագետը:

Անդրադառնալով տնտեսական միտումներին՝ Լիլիա Ամիրխանյանը շեշտեց, որ տնտեսական աճի վերաբերյալ տարբեր՝ 5,4, մինչև 6,4 և այլ կանխատեսումներ են հնչում, որոնք շատերին գուցե ոգևորեն. «Բայց իրականում պետք է դիտարկենք մի պարզ ճշմարտություն. ցանկացած տեսակի աճ համեմատվում է նախորդ տարվա ոչ բարվոք բազային տարվա հետ: Իսկ եթե խոսենք տնտեսության աճի որակի ու կառուցվածքի մասին, ապա աճն ապահովվել է հանքարդյունաբերության, մասնավորապես՝ պղնձի գների շնորհիվ: Կարծես համաշխարհային շուկաներում այդ միտումը կպահպանվի, ինչը դրական ազդակ է մեզ համար, թեպետ այդքանը տնտեսության ամբողջական վերականգնման տեսանկյունից բավարար չէ: Դա մի ոլորտ է, որը շատ մեծ կախվածություն ունի արտաքին ազդակներից: Բացարձակ ճշմարտություն համարել չի կարելի նաև այն կանխատեսումները, որ այդ շուկայում դրական միտումները կպահպանվեն: Ցանկացած պահի կարող է անկում լինել, ինչի ազդեցությունը նաև մեր տնտեսությունը կունենա: Այս իմաստով մեր տնտեսական վերականգնման գործընթացը դեռ կայունացման խնդիր ունի: Խոսքն այլ՝ արտաքին ազդակներից ավելի պակաս կախվածություն ունեցող ուղղությունների զարգացման մասին է, որոնք ավելի մշտական ու կայուն կլինեն»:

Բացի նշվածներից, Լ. Ամիրխանյանն այլ միտում է տեսնում. «Խոսքը տնտեսական ակտիվության ցուցանիշի արդեն նվազած աճի տեմպի մասին է. սա վկայում է, որ որոշակի իներցիաներ պակասել են, նախորդ տարվա բազայի համեմատության նկատմամբ դեպի տարեվերջ արդեն անկում կա: Այսինքն, նախորդ տարվա բազայի՝ այդ բարդ տարվա համեմատության նկատմամբ ունեցած աճի էֆեկտը ևս պակասում է: Այս ամենին գումարենք նաև գնաճը, անվտանգային բավականին բարձր գործոնը, ինչն ուղղակիորեն և անուղղակիորեն իր ազդեցությունն է ունենալու և ունի տնտեսության վրա: Ընդհանուր առմամբ, այն արդյունքը, որը ունի այսօր ՀՀ տնտեսությունը, այդքան էլ գոհացուցիչ համարել չի կարելի: Այլ հավասար պայմաններում, այլ անվտանգային միջավայրի ու այլ կառավարման պայմաններում նախորդ տարվա գրեթե 7,5 տոկոսանոց անկման ֆոնին շատ ավելի բարձր արդյունք կունենայինք»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումներից անցնում է ռուսականին Աբաս Արաղչի. Իրանը դեռ որոշում չի կայացրել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին Լեհաստանը կարևոր դեր է խաղացել ՆԱՏՕ-ի միասնության ապահովման գործում, որպեսզի մենք ստիպված չլինենք ընտրություն կատարել Միացյալ Նահանգների և Եվրոպայի միջև․ Տուսկ Ինդոնեզիայում հերթական երկրաշարժն է տեղի ունեցել Երեւանում շեշտակի թանկացել է բնակարանների արժեքը. ինչ արժե 1 քառակուսին ըստ վարչական շրջանների Թուրքիան կրճատել է նավթի գնումները ռուսական սևծովյան տերմինալներից Գերմանիայում Հռենոս գետի վրայով նավագնացությունը երաշտի պատճառով փլուզման եզրին է Բացահայտվել են 14-ամյա աղջկա դաժան սպանության մանրամասները Նաիր Թիկնիզյանը չորս տարվա պայմանագիր կկնքի հունական «Օլիմպիակոսի» հետ Յուրաքանչյուր երկիր պետք է ունենա ինքնապաշտպանության իրավունք․ մենք պաշտպանվել ենք հնարավորինս ազնիվ ձևով․ Գիդեոն Սաար Այսօր Տոն Շողակաթի` Ս. Էջմիածնի, ըստ Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի տոնն է Իսրայելական ԶՈւ-ն hարվածել է Լիբանանի հարավում գտնվող Անսար ավանի բնակելի տանը․ կան զnhեր Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն աճել է Պաշտպանեք Ձեր երեխաներին առցանց խաղերում․ ՆԳՆ Միկոյան փողոցում թիվ 35 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսը վրшերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Փաշինյանը երկու աթոռի վրա. Հայաստանի վարչապետը խուսափում է ԵՄ անդամակցության վերաբերյալ հանրաքվե անցկացնելուցՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Սերգեյ Դանկվերտը խոսել է Հայաստանից կարանտինացված ապրանքների դեմ ձեռնարկված միջոցառումների մասինԱրաբկիրի ոստիկանության դիմաց բախվել են «Kia»-ն և «Tesla»-ն. կան վիրավnրներ Արցախահայ կնոջ տունը Ռուսաստանում ԱԹՍ-ի հարձակման է ենթարկվել. նա վիրավորվել է Հայաստանի հրեաները չեն թաքնվում. պատասխան Աբրահամ ՇմուլևիչինՎայոց ձորում «Chevrolet Volt»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել Արփա գետի ափին. կա վիրավnր 65 տարեկանի սահմանափակումը վերացվում է․ մի շարք պաշտոններում այլևս տարիքային շեմ չի գործիԼարվածություն UFC 331-ից առաջ․ Դանա Ուայթը ստիպված է եղել միջամտել Ծառուկյանի և Ռուֆիի հայացքների մենամարտին Իսրայելի ՊԲ-ն հարվածներ է հասցրել Լիբանանին Մասնագետներ. Ինչպե՞ս կավարտվի Փաշինյանի փորձը շանտաժի ենթարկել Ռուսաստանին կոնցեսիայի համար 2 միլիարդ դոլար վճարելովԱդրբեջանի կողմից ութ ամիս շարունակվող շրջափակման մեջ գտնվող Արցախում գրանցվել է առաջին սովամահության դեպքը. պատմության այս օրը (15 օգոստոս)Ջուր չի լինի մինչեւ 18:00-ն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու որոշում դեռևս չի ընդունվել․ Արաղչի Փաշինյանը կառավարության ծրագիրը պետք է ներկայացնի հաջորդ շաբաթ. ԱԺ-ում գործընթացը դեռ ձգձգվում է․ «Ժողովուրդ» ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի տարբեր շրջաններում խոցել են 598 ԱԹՍ․ ՌԴ ՊՆ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 15-ին Բերդի պետը գողականներին համբուրելով է բարեւում․ «Հրապարակ» Ցմահ ազատազրկվածը 34 տարի հետո ազատ է արձակվել. «Հրապարակ» Քամու հետևանքով վնաuվել են տանիքներ, թիթեղներ, էլեկտրական լարեր, ավտոմեքենաներ, տապալվել ծառեր, թեքվել լուսավորության սյուներ, փակվել ճանապարհներ Ինդոնեզիայի ափերի մոտ 7.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Բանակում գողությունների համար ո՞վ պետք է պատասխան տա. «Հրապարակ» Նույն այն իշխանությունը, որը բարեկիրթ ու կառուցողական է համարում մեզ հազարավոր զnhեր ու տարածքային կորուստներ պատճառողին, թշնամի է հռչակել սեփական ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան ԱՄՆ-ում հիշում են, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները չօգնեցին Իրանի հետ hակամարտությnւնում. Թրամփ ՔՊ-ն՝ ԱԺ ճաշարանում, «Ուժեղ Հայաստանը»՝ մեկ սենյակում․ ինչ է կատարվում ԱԺ-ի ընդմիջումների ժամանակ․ «Ժողովուրդ» ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպության դաշնակից․ Մասադիկով Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել օգոստոսի 15-ից 19-ինԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի հարվածները հանգեցրել են Պարսից ծոցի ափերի նավթային աղտոտմանԱդրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՈւժեղ քամու հետևանքով Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել ու փակել է 3 երթևեկելի գոտիՄեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվելՏիգրան Մեծի պողոտայում շինարարական կառուցատարրեր են փլուզվել․ վնասվել է 4 ավտոմեքենա, տուժածներ չկանԱդրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռները
Ամենադիտված