Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


3+3=մինուս անվերջություն. Վրաստանը դեմ չէ Թուրքիայի առաջարկած ձևաչափին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Չնայած Ռուսաստանի հետ տարաձայնություններին՝ Թբիլիսին պետք է ինչ-որ կերպ ներկայացված լինի 3+3 ձևաչափում»,- երեկ ասել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զարկալիանին հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Նա փաստել է, որ օկուպանտ երկրի՝ Ռուսաստանի հետ, միևնույն հարթակում աշխատելը հեշտ գործ չէ, մյուս կողմից հորդորել վրաց հանրությանը մտածել, թե ինչ կշահի Վրաստանը, եթե դուրս մնա տարածաշրջանային ենթակառուցվածքների նախագծերից։

«Մեզ համար շատ դժվար կլինի մասնակցել մի ձևաչափի, որտեղ ենթադրվում է նաև օկուպանտ երկրի մասնակցությունը։ Անշուշտ այս պայմաններում և Մոսկվայի կողմից որևէ առաջընթաց չկա Աբխազիայի և Հարավային Օսիայի օկուպացիայի ուղղությամբ, շատ դժվար է ինչ որ ենթակառուցվածքային նախագծեր քննարկել, բայց ես ուզում եմ մտորելու նյութ տալ հասարակությանը, այդօրինակ խոշոր աշխարհաքաղաքական դերում, մենք պետք է ինչ-որ կերպ ներկայացված լինենք»,- նշել է Զարկալիան։

3+3 ձևաչափը առաջարկել էր Անկարան։ Եվ դրան պետք է անդամակցեին հարավկովկասյան երեք երկրները՝ Վրաստանը, Ադրբեջանը, Հայաստանը և երեք խոշոր հարևանները՝ Իրան, Թուրքիա, Ռուսաստան։ Նախաձեռնությունն անմիջապես իր ձեռքը վերցրեց Ռուսաստանը, և Սերգեյ Լավրովը սկսեց ակտիվորեն լոբբինգ անել այդ ուղղությամբ։ Նախօրեին 3+3 ձևաչափի իրենց մասնակցելու ցանկության վերաբերյալ հայտնեց նաև Իրանի արտգործնախարարը, իսկ Վրաստանի վարչապետի այս դիվանագիտական ձևակերպումները, որոնք ևս հաստատում են ձևաչափին մասնակցելու հավանականությունը, փաստում է, որ միակ երկիրը, որին պարզապես չեն հարցրել՝ ցանկանում է արդյո՞ք մասնակցել նման ձևաչափի, Հայաստանն է։ Մեր երկրին բացարձակապես որևէ մեկը չի հարցնում, ցանկանո՞ւմ է, թե՞ չի ցանկանում մասնակցել։ Ըստ էության, եթե հինգ պետությունները ցանկություն հայտնեն և որոշեն մասնակցեն նման ձևաչափի, Հայաստանին պարզապես պարտադրելու են մասնակցել այդ համակարգին։ Միակ երկիրը, որը դեռևս պահպանում էր ձևաչափին չմասնակցելու մտադրությունը, Վրաստանն էր, սակայն նա էլ երեկ իր արտգործնախարարի բերանով է համաձայնվել։

Ըստ էության, ձևաչափին մասնակցելու մտադրության մասին, ձևաչափի վերաբերյալ քննարկումներ ընթանում են նաև Հայաստանում, ոչ արտգործնախարարի կամ վարչապետի, այլ ընդամենը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչ Վահագն Ալեքսանյանի բերանով են փորձել պատասխանել։ Ալեքսանյանի խոսքով իշխանությունը այժմ քննարկումներ է անում, որպեսզի հասկանա, թե դա ինչ կտա Հայաստանին։ Իհարկե բարձրագույն մակարդակով դիրքորոշում հայտնելու փոխարեն, Ազգային ժողովի վարկաբեկված պատգամավորի և «ուսապարկերի» հայտնի թեզը շրջանառության մեջ դնողի բերանով պատասխանելով, իշխանությունը այսկերպ փորձում է փոքր-ինչ անլրջացնել 3+3 ձևաչափի վտանգավորությունը հայ հանրության աչքում։ Նիկոլ Փաշինյանն ինքն էլ գիտի, որ եթե որոշեն իրականացնել այդ ձևաչափը, Հայաստանի իշխանություններին ոչ ոք ոչինչ չի հարցնելու։

Զավեն Արշակյան

Ուշադրություն․ գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում Ռուսաստանը խստացնում է պատժամիջոցները Հայաստանի դեմ ՊՆ-ն հերքում էՓաշինյանը ձեռք չի քաշել երկաթուղու կոնցեսիան խլելու մտքից Կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացումԱրցախի կորուստը քաղաքական գիտակցված որոշում էր. ՀՀ ԶՈւ պահեստազորի կապիտան Արթուր Հովհաննիսյան Պեսկովը ՀՀ-ի հետ գազային համաձայնագրերի հնարավոր դենոնսացիայի մասին հարցը փոխանցել է «Գազպրոմին»Հայաստանի իշխանությունն ամեն ինչ անում է Արցախի էջը փակելու համարԱՄՆ վարչակազմը փոխել է «Գրին քարտի» ստացման գործընթացը․ ինչպես է այն գործում Տանը գազաբալոն է պայթել․ դեպքի վայր է մեկնել ՓԾ մարտական հաշվարկՎթար․ երկար ժամանակ ջուր չի լինի Մայիսի 27-ին, 29-ին, հունիսի 2-ին գազ չի լինելուԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոսկվայի պետական համալսարանի շենքԱրգելված բերք․ ինչպես գյուղատնտեսությունը կանգնեց քաոսի առաջ Քաղաքագետ. Հայաստանի գլխավոր խնդիրը տարածաշրջանում իրական քաղաքականություն վարող ուժերի հետ կապեր հաստատելն էՆախկին պատգամավորը բացատրել է Փաշինյանի ագրեսիվ վարքագիծը«Մնացել է դեղձի հետ. Հայաստանը չի գտնի Ռուսաստանին փոխարինող մրգերի գնորդներ»Հայաստանին ստիպում են ընտրել 5 միլիարդ դոլար. ԵՄ, թե՞ ԵԱՏՄՎախճանվել է ազգային-ազատագրական պայքարի հերոս Գևորգ Չաուշը․ պատմության այս օրը ( 27 մայիս)Պարտվածի հոգեբանությունից դեպի ուժեղ պետություն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելՈ՞ր փողոցները փակ կլինեն այսօրԱՄՆ զինված ուժերը հարվածել են Իրանի ԻՀՊԿ-ի նավակներին, հրթիռային կայանի․ զnhեր կան «Արցախը դավադրաբար հանձնվեց». ՀՀ ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյան Կոշտան և Յունկերը կարող են դառնալ ԵՄ միջնորդներ Ռուսաստանի հետ բանակցություններում․ Politico Կա 3 զոհ․ կրակոցներ՝ Նորապատում ԵՄ-ն մտադիր է Google-ին տուգանել հարյուր միլիոնավոր եվրոյով Կանխվել է մաքսանենգությունը. հայտնաբերվել է ապօրինի պահվող 1 կիլոգրամից ավելի մարիխուանա Ֆաբրիցիո Ռոմանոն հրապարակել է Մանչեսթեր Սիթիի նոր գլխավոր մարզչի անունըՌուբիոյի կեսժամանոց այցը աջակցություն է Փաշինյանին Իրանի նախագահը հանձնարարել է երկրում վերականգնել միջազգային ինտերնետը Որ փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ Ռուսական պատժամիջոցները իրական վնաս են հասցնում ՀՀ տնտեսությանը Իշխանությունը չի կարողանում մարսել Գյումրիի պարտությունը Բլոգեր Արտակ Ավետիսյանին վերագրվող հանցանքը վերաորակավորվել էՀայաստանի ղեկավարությունը պաշտպանություն է փնտրում սպառնալիքի աղբյուրի մոտ․ Շոյգու Ֆուտբոլի լեգենդ Ռոնալդինյոն Երևան է ժամանելԻրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ «Խորամանկ հնարք», որ կարող է շատ ծանր արժենալ Հայաստանի ու հայ ժողովրդի համար. «Փաստ»Բաքվում մեկնարկում է գերեվարված հայերի շինծու գործով վերաքննիչ բողոքի քննությունը Նման ծայրահեղ քայլեր ձեռնարկելու որևէ ռացիոնալ մոտիվացիա չկա. «Փաստ»Կադրային փոփոխություններ, ազատումներ ու նշանակումներ ՆԳՆ-ում և ենթակա ծառայություններում «Հանգիստ, ընկերասեր տղա էր Հարութս, կարգապահ զինվոր». Հարութ Ալավերդյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»Հայաստանում առաջարկել են վերանվանել Իջևան քաղաքը ի պատիվ վարչապետ ՓաշինյանիՓաշինյանը հիբրիդային պատերազմ է մղում սեփական երկրի դեմ «Բրիտանական Փաշինյան». ինչ ընդհանրություններ ունեն Մեծ Բրիտանիայի և Հայաստանի վարչապետներըԷական հարցեր, որոնք այդպես էլ մնացել են անպատասխան. «Փաստ»Ավետիսյան. Փաշինյանը սպառնում է հայ ժողովրդին պատերազմովՓաշինյանի ամուսնալուծությո՞ւնը Ռուսաստանից. Մոսկվայի «մեղմ ուժը» Հայաստանում նվազում է
Ամենադիտված