Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը հասկանում է, որ դիվանագիտական գործիքակազմն իր տարածաշրջանային ուղերձները տեղ հասցնելու համար այլևս բավարար չէ․ իրանցի քաղաքագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Սոչիից վերադարձի ճանապարհին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման որոշ մանրամասներ է բացահայտել։ Նա, ըստ թուրքական մի շարք աղբյուրների, նշել է, որ քննարկել են նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը։

«Զանգեզուրի միջանցքը կդառնա կարևոր հնարավորություն ողջ տարածաշրջանի համար։ Նախատեսվող ավտոմոբիլային և երկաթուղային գծերն առևտրային և տնտեսական հնարավորություններ կստեղծեն տարածաշրջանի բոլոր երկրների համար»,- Էրդողանի խոսքը մեջբերել են թուրքական պարբերականները։ Ըստ նրա՝ Ադրբեջանում արդեն իսկ իրականացվում են մեծ աշխատանքներ այդ միջանցքի բացման ուղղությամբ։ «Իհարկե, հայկական կողմը ևս պետք է կատարի իր ստանձնած պարտավորությունները»,- ընդգծել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը նշել է, որ Պուտինի հետ մտքերի անկեղծ և արդյունավետ փոխանակություն է եղել։ Էրդողանի խոսքերով՝ Պուտինը ցանկացած պահի պատրաստ է քննարկել «Վեցի հարթակ»-ի ստեղծման հարցը։

Սրան զուգահեռ՝ Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանի իշխանությունների գործողություններից հետո Իրանը թե պաշտոնական, թե ոչ պաշտոնական մակարդակով, զինվորականների միջոցով ուղերձներ է հղում տարածաշրջանային երկրներին՝  թույլ չի տալու իր սահմանների և հարևան երկրների տարածքային ամբողջականության խախտում։

Ավելին՝ Իրանի զինված ուժերը նախօրեին զորավարժություններ է սկսել Ադրբեջանի հետ սահմանին՝ հրետանու, զրահատեխնիկայի, անօդաչու թռչող սարքերի ու ռազմական ուղղաթիռների ներգրավմամբ, որի վերաբերյալ իր դժգոհությունն է հայտնել անձամբ Ալիևը՝ նշելով, թե դա հարցեր է առաջացնում, քանի որ նման զորավարժություններ Իրանը չէր անցկացնում այն ժամանակ, երբ սահմանից այն կողմը շրջանները վերահսկում էր հայկական կողմը։

Իրանի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Կիոմարս Հեյդարին Ադրբեջանի հետ սահմանին մեկնարկած «Խայբարի նվաճողներ» զորավարժություններից առաջ հայտարարել է, որ թույլ չեն տալու տարածաշրջանում սահմանային փոփոխություններ։

«Իրանի համար անթույլատրելի է տարածաշրջանի երկրների պետական սահմանների փոփոխությունը։ Բոլոր օրինական սահմանները պետք է պահպանվեն։ Մի երկրի թուլությունն իր սահմանների պաշտպանության հարցում չի նշանակում, որ մեկ այլ երկիր պետք է սահմանը հատի օտարերկրյա օգնությամբ։ Իրանը դա թույլ չի տա։ Նախկինում այս տարածաշրջանում պատերազմ էր, բայց հիմա ժամանակն է անվտանգության և վերականգնման համար»։ Նրա խոսքով, Ադրբեջանից Իրան, այնտեղից Թուրքիա կամ Նախիջևան, Իրանից Ադրբեջան, Հայաստան բեռնափոխադրումները պետք է իրականացվեն լիակատար անվտանգության և խաղաղության պայմաններում, երկրները պետք է կատարեն իրենց պարտավորությունները և հարգեն էներգակիրների անվտանգությունը, տնտեսական երթուղիները և տարանցումը։

Իրանն իր դիվանագիտական մեսիջները փաթեթավորում է զգուշորեն, սակայն հստակ։ Գլխավորն այդ մեսիջներում Ադրբեջան-Իսրայել հարաբերություններն են։ Օրինակ՝ օրերս Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանն այդ երկրում Ադրբեջանի դեսպանին ասել է․

«Իրանի Իսլամական Հանրապետությունը չի հանդուրժի սիոնիստական վարչակարգի ներկայությունն ու գործողություններն ազգային անվտանգության դեմ, և այդ առումով կձեռնարկի բոլոր անհրաժեշտ գործողությունները»։

Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարներից մեկը՝ գնդապետ Հոսեին Փուրէսմայիլը, իր հերթին՝ ասել է, որ Բաքվի համագործակցությունն Իսրայելի հետ կարող է սպառնալիք դառնալ հենց Ադրբեջանի համար։

«Նորագույն պատմությունը ցույց է տալիս՝ ինչ ճակատագրի են արժանանում այն առաջնորդները, որոնք վստահում են Միացյալ Նահանգներին ու իսրայելական կողմին»,- ըստ «Մեհր» գործակալության՝ ասել է զորամիավորման հրամանատարը։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն էլ օրերս հայտարարել էր, թե Թեհրանը չի հանդուրժի իսրայելական ուժերի ներկայությունն իր սահմանների մոտ։

168․am-ի հետ զրույցում իրանցի քաղաքական վերլուծաբան Կայհան Բարզեգարն ասաց, որ լավ է, որ մեծ երկրները քննարկում են կարևոր հարցեր մեր տարածաշրջանի վերաբերյալ, բայց կարիք կա, որպեսզի այդ հարցերն ավելի լայն կազմով քննարկվեն կամ գոնե բոլոր երկրների մասնակցությամբ։

Նրա խոսքով, իրանական կողմն աննախադեպ կերպով ցույց է տալիս իր անհանգստությունն այն ամենի վերաբերյալ, ինչ կատարվում է ռեգիոնում, քանի որ ռեգիոնալ բոլոր երկրների շահերը, անվտանգությունը չէ, որ հաշվի է առնվում։

Ըստ նրա, այդ հանգամանքն էլ անխուսափելիորեն անդրադառնում է Իրանի շահերի վրա։

Բարզեգարի կարծիքով, ներկայումս Իրանը հասկանում է, որ դիվանագիտական գործիքակազմն իր ուղերձները տեղ հասցնելու այլևս բավարար չէ։

«Ինչպես նկատում ենք, թե դիվանագիտական ձևակերպումներն են կոշտացել, թե ռազմական դիվանագիտությունն է աշխատում և ցույց տալիս իր մոտեցումները, ինչը կարևոր է։ Իրանի մտահոգությունն այն է, որ փոփոխությունները կատարվում են՝ ոտնահարելով մյուս երկրների իրավունքները, որը կարող է շղթայական ազդեցությամբ շարունակվել, եթե դրան չլինի կոշտ արձագանք։

Իրանին ձեռնտու կլիներ աշխատանք տարածաշրջանային 5-ի կամ 6-ի ձևաչափով, որպեսզի ապաշրջափակման հարցում բոլոր երկրների ձայնը լսելի լիներ, և բոլորը մասնակցեին։ Ինչն է խնդիրը, որ դա չի գործում, եթե բոլորը կողմ են, միայն Վրաստանն է դեմ։

Եթե քննարկվում է տարածաշրջանի ճանապարհների հարցը, այս ձևաչափը պետք է օր առաջ գործի, այլապես այն կորցնելու է իր իմաստը, քանի որ որոշումները կայացվելու են այլ ռեժիմով և մատուցելու են անակնկալներ նրանց, ովքեր չեն մասնակցել աշխատանքներին։

Իսկապես կարիք կա տարածաշրջանում կապուղիների վերականգնման և գուցե նոր ուղիների մշակման, սակայն դա չպետք է լինի որևէ երկրի շահերն անտեսող, մյուս երկրի շահերը լիովին բավարարող։ Այս ամենը՝ հայտարարությունները, զորավարժությունները, այդ թվում՝ Իրանի տարածաշրջանային շահերը հաշվի առնելուն են միտված։ Իրանն արդեն մի խնդիր ունի իր միջպետական ճանապարհին և նպատակ ունի կասեցնել տարածաշրջանում սկսված գործընթացը՝ ի բարօրություն բոլոր երկրների։ Հարցը նույնիսկ կոնկրետ ուղիները չեն, այլ այն, որ Իրանի շահերը ևս պետք է հաշվի առնվեն։ Իրանը սկզբունքային դիրքորոշումներ է հայտնել»,- ասաց նա։

28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Արաղչին Լավրովի հետ քննարկել է Հորմուզի նեղուցը և ԱՄՆ-ի հետ շփումները Ռուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև Շատ արդյունավետ հանդիպում նախագահ Սիի հետ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Չինաստանի համար. հոյակապ իրադարձություններ են տեղի ունենալու. Թրամփ ՄԻՊ-ն ահազանգ է ստացել զորամասում զինծառայողի նկատմամբ բռնnւթյան վերաբերյալ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. եղանակի տեսություն Կասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղները Հալանդի դուբլը հաղթանակ է պարգևել Նորվեգիային սկանդինավյան դերբիում, այլ արդյունքներ Bitget կրիպտոարժույթի բորսայից ցանցահենները հարթակի դուրս են բերել ավելի քան 350 միլիոն դոլար Կոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ Այն մեղադրական եզրակացությունը, որը ես եմ ստացել, համապատասխան չէ օրենքի պահանջներին. Արմեն Աշոտյան «Փորձագետ Նահապետյանը պարզաբանել է Հայաստանից ռուս սահմանապահների դուրսբերման հետևանքները»Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԾանոթ ու միարժամանակ անհայտ … Գեղարվեստական մարմնամարզություն«Փաշինյանը Հայաստանում ռուսական բիզնեսի դեմ արշավ է սկսել»Ուկրաինան հարձակվել է Ռուսաստանի խոշոր արդյունաբերական օբյեկտների վրա Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա․ տեսանյութ ԵՄ-ն հայկական արտադրանքին գրկաբաց չի սպասելու. ՌԴ ԱԳՆ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվել է կրակի դադարեցման համաձայնագիր․ պատմության այս օրը (սեպտեմբեր 25)ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել «Ժողովուրդ». Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար «Ժողովուրդ». ՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Հրապարակ»․ Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին «Հրապարակ»․ ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ» «Ժողովուրդ». Սյունիքի մարզպետն ընտրություններից առաջ արձակուրդ է մեկնում «Ժողովուրդ». Ալավերդու համայնքապետը 12 անշարժ և 3 շարժական գույք ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձը
Ամենադիտված