Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս քանդել բանակը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը երեկ ձեռբակալեց նաև զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանին։ Վերջինս, ինչպես նաև նախօրեին կալանավորված նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, և զենքի մատակարար, «Պատրոն Դավո» մականունով հայտնի Դավիթ Գալստյանը, մեղադրվում են անորակ և ժամկետանց հրթիռներ ներմուծելու և պաշտպանության նախարարության վրա դրանք ուռճացված գներով վաճառելու, 4,7 միլիոն դոլար պետությանը վնաս հասցնելու մեջ։ Ըստ էության, բոլոր վերլուծաբաններն են արձանագրում, որ այդ գործարքը չէր կարող տեղի ունենալ առանց Նիկոլ Փաշինյանի իմացության և թույլտվության։ Սկանդալը ծագելուց հետո Նիկոլ Փաշինյանը փորձում է մաքրել իրեն և անում է դա՝ քավության նոխազ փնտրելով։ Եվ առայժմ քննություն է ընթանում, որևէ մեկը չի կարող ասել, թե որքանով են մեղավոր նույն Տոնոյանը, Գալստյանը և այլ բարձրաստիճան զինվորականներ։ Սակայն հստակ է՝ որքան նրանք են մեղավոր, բոլորի չափով և մի բան էլ ավելի մեղավոր է Նիկոլ Փաշինյանը։ Փաստորեն, այս գործողություններն իրականացվում են առաջին հերթին զինված ուժերի դեմ, հանրության մեջ տպավորություն ստեղծելու, թե պատերազմից առաջ և պատերազմի ընթացքում բարձրաստիճան զինվորականները և նախկին իշխանությունները քանդել և փշրել են բանակը, թալանել են հնարավոր ամեն կերպ, այսպես վնաս հասցնելով և թույլ չտալով, որ Հայաստանը չկարողանա լավ դիմադրել 44-օրյա պատերազմում։

Նիկոլ Փաշինյանը փորձում է մեկ ձեռքով երկու ձմերուկ բռնել և հանրությանը համոզել, թե ինք առանձնապես մեղավոր չէ պատերազմում պարտության համար, և դա իրականացվել է թալանչիների մեղքով։ Նրա այս մարտավարությունը դատապարտված է ձախողման, որքան էլ իշխանությունը և նրա սպասարկողները փորձեն համոզել, որ Նիկոլ Փաշինյանն անմեղ է, ցանկացած ողջամիտ մարդ էլ գիտակցում է ՝ առանց վարչապետի իմացության որևէ գործարք, որևէ յուրացում և հափշտակում անհնար էր։ Առավել ուշագրավ էր, որ ընդդիմադիր մամուլը ևս նշում է այս մասին, արձանագրում, որ աներձագների և որոշ մտերիմների միջոցով Նիկոլ Փաշինյանին ևս գումարներ են տրամադրվել այս ամենից։ Եվ շատ ավելի արդար կիներ, եթե բարձրաստիճան զինվորականների ու նախկին պաշտոնյաների դեմ քրեական գործեր հարուցելուց բացի, Նիկոլ Փաշինյանը մի քրեական գործ էլ ինքն իր դեմ հարուցեր և միջնորդեր դատարանին իրեն կալանավորելու։

Իրավիճակը չափազանց ողբերգական է։ Հայաստանի Հանրապետությունը փոխանակ զինվի, փոխանակ կրակվող և արդիական սպառազինություն գնի, մեծ, ահռելի գումարներ է ծախսել ժամկետանց, չկրակվող և անորակ հրթիռների վրա։ Նույնպիսի մի գործարք էլ ռուսական Սու 30 ինքնաթիռների գործարքն էր։ Առաջիկայում կարծում ենք նաև սա ստիպված կլինի իշխանությունը պարզաբանել, թե ինչպես եղավ, որ նախատեսված արդիական սպառազինությունը գնելու փոխարեն իշխանությունը գնեց ինքնաթիռներ, որոնք այդպես էլ չօգտագործվեցին պատերազմի ժամանակ։

Արշալույս Նիկողոսյան

Ռուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրըԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներԾրագրում էի գնալ Երևան, սակայն ինձ զգուշացրին Հայաստան կատարելիք իմ ուղևորության հետ կապված որոշակի ռիսկերի մասին․ ուղևորությունը հետաձգվում է․ Իլյա Յաշին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում պայթյուններ են որոտացել ՆԳ նախարարությունը ներդնում է կադրերի պատրաստման և կարիերային առաջխաղացման նոր մոդել. շրջանառության մեջ է դրվել նախագծերի փաթեթ Հայաստանի կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եվրոպական մամուլում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և նրա առաջնորդ Ամենայն Հայոց Վեհափառին վարկաբեկելու համար․ Արմեն Աշոտյան Յամալին պետք է PR արշավ վարել․ սակայն լավագույններն այն խաղացողներն են, որոնց նման արշավներ հարկավոր չեն․ «Բավարիայի» սպորտային տնօրեն 4 հաղթանակ մրցումային երկրորդ օրը․ Բռնցքամարտի ԵԱ Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի TRIPP-ը միայն կոմունիկացիոն կամ տնտեսական ծրագիր չէ. այն, առաջին հերթին, ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն․ Սուրեն Սուրենյանց Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում նախատեսված է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը Իսրայելական բանակը ակտիվացրել է ցամաքային գործողությունները և ռմբшկոծությունները Լիբանանի հարավում Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական փոխկախվածությունը էկզոտիկ ձևեր է ստանում48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներ Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Ռուսաստանը չպետք է սահմանափակվի միայն արևմտյան ակտիվների ժամանակավոր կառավարմամբ, այն պետք է ավելի հեռու գնա. Մեդվեդև Բաքուն հիասթափված է Ղարաբաղ դիվանագիտական ​​կորպուսի այցի վերաբերյալ հայկական արձագանքիցԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին՝ ներդնելով իր կարողությունը. ԱՄՆ պաշտոնյա Սպասվում է անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մեկնարկել են Փաշինյանի Հայաստանի ապամոնտաժմանն ուղղված ծրագրված «վարժանքները»Սաուդյան Արաբիան հայտարարել է օդային uպառնալիքի մասին․ Էր Ռիադում պայթյուններ են լսվել «Տալ, պրծնելուց» անցավ երեք տարի. մենք ոչ միայն հանգիստ չենք ապրում, այլև կանգնած ենք այնպիսի սպառնալիքների առջև, որոնք անհավանական էին թվում. թյուրքագետ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 19-ին Վիզաներ ռուսաստանցիների համար. Արդյո՞ք Փաշինյանը կներդնի դրանքՏերյան փողոցում բախվել են Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսն ու «TOYOTA RAV4»-ը․ կան վիրավnրներ Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» Շուշիում ադրբեջանցիները վառել են հայկական դպրոց և եկեղեցի. պատմության այս օրը․ սեպտեմբեր 19Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ»Այսօր Արցախի դեմ սեպտեմբերյան վերջին հարձակման 3-րդ տարելիցն է ԱՊԼ․ «Բրենտֆորդ»-ը խոշոր հաշվով հաղթեց «Չելսի»-ին՝ բարձրանալով լավագույն եռյակ Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ»«Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ»ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ «Հրապարակ»․ Հնդկական դրոնները հաղթել են «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի դատավոր Մարգարիտա Հարթենյանը «Հրապարակ»․ Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել
Ամենադիտված