Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունը խափանում է Արթուր Ղազինյանի ընտրությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանը արդեն 5-րդ անգամ չընտրվեց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում։ Ի սկզբանե պարզ էր, որ գործող իշխանության ներկայացուցիչները՝ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ, ամեն ինչ անելու են Արթուր Ղազինյանին չընտրելու համար։ Հենց նույնիսկ սկզբից հարց քննարկեցին և որոշեցին, որ հաջորդ նիստում Անդրանիկ Քոչարյանին բացակայության ժամանակ փոխարինելու է Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Արմեն Խաչատրյանը։ Ընդդիմադիր պատգամավորները և նրանց միացած գործընկերները հայտարարեցին, որ, ըստ էության, իշխանությունը, նույնիսկ Ղազինյանի թեկնածությունը քննարկումը չսկսելով, արդեն ունի կանխակալ վերաբերմունք և մտադիր է դեմ քվեարակել նրան։ Արթուր Ղազինյանն ինքն էլ թեժացրեց իրավիճակը, երբ առաջարկեց ենթահանձնաժողով ստեղծել հետևյալ օրակարգով՝ ինչո՞ւ հոկտեմբերի 7-ի դրությամբ պատերազմը չի կանգնեցվել, չնայած ռուսական կողմի առաջարկին։ Այս հարցն այնքան օրհասական և կարևոր էր գործող իշխանության համար, որ քննարկումը կրկին փորձեցին տանել իրենց ցանկալի հունով, սարքել լեզվակռիվ և ստիպել ընդդիմության ներկայացուցիչներին լքել դահլիճը։

Արթուր Ղազինյանը հեռացավ, իր հետևից շխկացնելով դուռը, ինչից հետո իշխանական պատգամավորները սկսեցին բղավել, ճչալ և շարունակել իրենց նույն ապաքաղաքական և ապազգային վարքը։ Արդյունքում հեռացան նաև մյուս ընդդիմադիր պատգամավորները, և իշխանության ներկայացուցիչները 5-րդ անգամ արդեն դեմ քվեարկեցին Արթուր Ղազինյանի թեկնածությանը։ Այս իրավիճակն արդեն դուրս է եկել իշխանության վերահսկողությունից, Անդրանիկ Քոչարյանը նույնիսկ առաջարկում է ԱԺ կանոնակարգ օրենքում համապատասխան փոփոխություն իրականացնել, ըստ որի, եթե ընդդիմության մի թեկնածուն երկու անգամ չի ընտրվում, ապա ընդդիմությունը պարտավոր է մեկ այլ թեկնածուի ներկայացնել։ Սա փաստում է, որ գործող իշխանությունն ինքն էլ հասկանում է՝ այլևս ի վիճակի չեն իրականացնելու բոլոր իրենց ցանկացած մտադրությունները, իսկ Արթուր Ղազինյանի տակտիկան՝ վերջնականապես փչացնելու իշխանության տրամադրությունը, լիովին արդարացնում է իրեն։ Ի վերջո պատերազմից հետո կարևորագույն հանձնաժողովը պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովն է, որը պարտավոր է քննել պատերազմի բոլոր հանգամանքները։ Սակայն արդեն 5 նիստ շարունակ այդ հանձնաժողովը զբաղված է անպտուղ քննարկումներով և ընդամենը անհեթեթ հարցեր տալով, թե ո՞ւմ էր փորձում օգոստոսի 25-ին շշով հարվածել Արթուր Ղազինյանը։ Վերջինս այդ հարցին պատասխանել է հնարավոր բոլոր տարբերակներով և վարիացիաներով և այլևս անհեթեթ է համարում այդ հարցին պատասխանելը։ Իսկ իշխանությունը, ըստ էության, չունի որևէ այլ հարց, միակ ունի ընդամենը նպատակ. ամեն գնով Արթուր Ղազինյանին մոտ չթողնելու հանձնաժողովի կառավարման լծակներին։ Ղազինյանն ինքն էլ հայտարարել է, թե իշխանությունը հասկանում է, որ իր օրակարգը պայթունավտանգ է լինելու և ամեն ինչ անում է այդ ուղղությամբ։ Փաստենք, որ արդեն 5-րդ անգամ Արթուր Ղազինյանը հաղթում է Ազգայի ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։ Սպասենք 6-րդ անգամին ևս։

Կարապետ Տոնոյան

Մարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրըԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներԾրագրում էի գնալ Երևան, սակայն ինձ զգուշացրին Հայաստան կատարելիք իմ ուղևորության հետ կապված որոշակի ռիսկերի մասին․ ուղևորությունը հետաձգվում է․ Իլյա Յաշին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում պայթյուններ են որոտացել ՆԳ նախարարությունը ներդնում է կադրերի պատրաստման և կարիերային առաջխաղացման նոր մոդել. շրջանառության մեջ է դրվել նախագծերի փաթեթ Հայաստանի կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եվրոպական մամուլում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և նրա առաջնորդ Ամենայն Հայոց Վեհափառին վարկաբեկելու համար․ Արմեն Աշոտյան Յամալին պետք է PR արշավ վարել․ սակայն լավագույններն այն խաղացողներն են, որոնց նման արշավներ հարկավոր չեն․ «Բավարիայի» սպորտային տնօրեն 4 հաղթանակ մրցումային երկրորդ օրը․ Բռնցքամարտի ԵԱ Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի TRIPP-ը միայն կոմունիկացիոն կամ տնտեսական ծրագիր չէ. այն, առաջին հերթին, ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն․ Սուրեն Սուրենյանց Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում նախատեսված է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը Իսրայելական բանակը ակտիվացրել է ցամաքային գործողությունները և ռմբшկոծությունները Լիբանանի հարավում Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական փոխկախվածությունը էկզոտիկ ձևեր է ստանում48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներ Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Ռուսաստանը չպետք է սահմանափակվի միայն արևմտյան ակտիվների ժամանակավոր կառավարմամբ, այն պետք է ավելի հեռու գնա. Մեդվեդև Բաքուն հիասթափված է Ղարաբաղ դիվանագիտական ​​կորպուսի այցի վերաբերյալ հայկական արձագանքիցԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին՝ ներդնելով իր կարողությունը. ԱՄՆ պաշտոնյա Սպասվում է անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մեկնարկել են Փաշինյանի Հայաստանի ապամոնտաժմանն ուղղված ծրագրված «վարժանքները»Սաուդյան Արաբիան հայտարարել է օդային uպառնալիքի մասին․ Էր Ռիադում պայթյուններ են լսվել «Տալ, պրծնելուց» անցավ երեք տարի. մենք ոչ միայն հանգիստ չենք ապրում, այլև կանգնած ենք այնպիսի սպառնալիքների առջև, որոնք անհավանական էին թվում. թյուրքագետ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 19-ին Վիզաներ ռուսաստանցիների համար. Արդյո՞ք Փաշինյանը կներդնի դրանքՏերյան փողոցում բախվել են Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսն ու «TOYOTA RAV4»-ը․ կան վիրավnրներ Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» Շուշիում ադրբեջանցիները վառել են հայկական դպրոց և եկեղեցի. պատմության այս օրը․ սեպտեմբեր 19Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ»Այսօր Արցախի դեմ սեպտեմբերյան վերջին հարձակման 3-րդ տարելիցն է ԱՊԼ․ «Բրենտֆորդ»-ը խոշոր հաշվով հաղթեց «Չելսի»-ին՝ բարձրանալով լավագույն եռյակ Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ»«Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ»
Ամենադիտված